Ամենագաղջ պաշտոնի հավակնորդը. խմբագրական

Դեռ մեկ ամիս էլ չի անցել այն օրից, երբ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկվեց դառնալ ՀՀ նախագահ: Այդ օրերին Արմեն Սարգսյանի հետ կապված ամեն ինչ հայտնվում էր ԶԼՄ-ների առաջին էջերում, նրա արած յուրաքանչյուր արտահայտություն արձանագրվում ու վերլուծվում էր: Բայց անցան այդ օրերը: Հիմա Արմեն Սարգսյանը արդեն գրեթե չի հետաքրքրում ԶԼՄ-ներին, ու խոսքը մեր մեջ, նաեւ հանրությանը: Նրա ունեցած հանդիպումների մասին ԶԼՄ-ներից շատերը նույնիսկ լուր չեն տեղադրում: Պետք է ինտերնետը հատուկ ջանասիրությամբ փորփրել՝ իմանալու նրա այս կամ այն հանդիպման մասին:

ՀՀ ապագա նախագահի այցերի ու հանդիպումների մասին հաղորդագրությունները մոտավորապես այսպիսին են. «Հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ապագայի վերաբերյալ իր տեսլականը, լսել է ներկաների տեսակետներն ու գաղափարները՝ ՀՀ ապագայի եւ արդեն նոր կառավարման ձեւաչափում մեր երկրի տարբեր ծրագրերին սփյուռքի ներգրավվածության վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել Հայաստանում արդարադատության, առողջապահության եւ կրթության ոլորտների բարելավման, ինչպես նաեւ Հայրենիքի նկատմամբ մատաղ սերնդի հավատքի զորացման առնչությամբ: Անկեղծ ու ջերմ մթնոլորտում արձանագրվել են մեր երկրի ձեռք բերած հաջողությունները, եւ դրանք միասնաբար՝ Հայաստանի եւ Սփյուռքի ջանքերով զորացնելու կամքն ու վճռականությունը»...:  Կամ. «Երիտասարդների հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանը կարեւորել է նրանց մասնակցությունը Հայաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական, գիտական եւ մշակութային կյանքին, ինչպես նաեւ հետաքրքրվել է, թե ինչպիսի Հայաստան կցանկանան նրանք տեսնել յոթ տարի անց...»։

Իհարկե, ՀՀ 4-րդ նախագահի «ընտրության» օրերին նա էլի կվերադառնա «առաջին էջ», բայց՝ մի քանի օրով: Ընդամենը: Ու կրկին կհեռանա, այս անգամ արդեն՝ մի 7 տարով: Անշուշտ, դա Արմեն Սարգսյանի անձով չի պայմանավորված, այլ ապագա նախագահի ունեցած լիազորություններով ու պատասխանատվությամբ: Եթե ավելի հստակ ձեւակերպենք՝ լիազորությունների ու պատասխանատվության իսպառ բացակայությամբ:   

Արմեն Սարգսյանը դեռ պաշտոնապես չի հաստատել, որ ընդունելու է ՀՀԿ-ի, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի արած առաջարկը՝ համաձայնել ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել: Ու կարծես նշաններ չկան, որ անակնկալներ են լինելու: Արմեն Սարգսյանի վերջին օրերի գործողությունները, նրա արած հայտարարությունները լիովին համապատասխանում են Սերժ Սարգսյանի ցանկություններին: Նա ներկայացուցչական որակներ ունի, խոսում է տարբեր լեզուներով, այս ընթացքում ահագին բան է խոսել, բայց ըստ էության ոչինչ չի ասել: Իսկ ամենակարեւորը՝ նա որեւէ ակնարկ չի անում, թե դժգոհ է, որ Սերժ Սարգսյանը ապագա նախագահի ձեռքից վերցնում է լիազորությունների վերջին փշրանքները:

Եվ ուրեմն, հնարավո՞ր է, որ Արմեն Սարգսյանը հանկարծ որոշի հրաժարվել առաջարկից: Եթե այո, ապա ի՞նչ պատճառով: Տեսականորեն կարող է լինել միայն մի պատճառ: ՀՀ նախագահի պաշտոնը աշխարհի ամենաանհետաքրքիր, ամենաձանձրալի, ամենաանիմաստ, ամենատաղտուկ, ամենագաղջ պաշտոնն է: Դժվար թե ամիսը մեկ-երկու անգամ այս կամ այն երկրի նախագահին մի 10-15 րոպեով ընդունելը ցրի այդ ձանձրույթը: Այդ կարգավիճակով ու լիազորություններով 7 տարի այդ պաշտոնում մնալու համար ահռելի կամքի ուժ է պետք: Աննկարագրելի: Դժվար է պատկերացնել, որ կրթված, ժամանակակից հայացքներ ունեցող, աշխարհի անցուդարձից քաջատեղյակ, կյանքում հաջողություններ արձանագրած անձը, գիտակցելով իր նոր պաշտոնի անիմաստությունը կարողանա 7 տարի «աշխատել»: 7 տարի ոչինչ չանել, 7 տարի անընդհատ գիտակցել, որ ոչ մի օգուտ ոչ մեկին չի տալիս:

Ընդ որում, նա այս տանջանքը քաշելուն զուգահեռ անընդհատ գիտակցելու է, իր աչքով տեսնելու է, որ ինքը նախագահ է դարձել մի խմբավորման առաջարկով, որը տարիներ շարունակ ասպատակել է երկիրը ու նույն թափով շարունակելու է ասպատակել: Ամեն մարդ չի կարող դրան դիմանալ:

Արմեն Սարգսյանը, գոնե առայժմ, փորձում է ցույց տալ, որ ՀՀ ապագա նախագահի պաշտոնը շատ կարեւոր է: «Ես լինելու եմ ոչ թե երրորդ հանրապետության չորրորդ նախագահը, այլ չորրորդ հանրապետության առաջին նախագահը»,- վերջերս հայտարարեց Արմեն Սարգսյանը: Այսինքն իրադարձությունը դարակազմիկ է՝ նոր էպոխա է սկսվելու իր՝ այդ պաշտոնում «ընտրվելուց» հետո: Որքանո՞վ էր նա անկեղծ այդ հայտարարությունը անելիս, դժվար է ասել: Կամ գուցե նա նկատի ունի, որ իր՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո վարչապետ Սերժ Սարգսյանը այնքան լիազորություններ է ունենալու, որ դա իրոք կդառնա Հայաստանի համար դարակազմիկ փուլ՝ ճակատագրական:

Տպել
2427 դիտում

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե