Երևան
12 °C
«Մեդիալաբ» կայքի տնօրեն եւ գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի եւ նրա երեխայի հասցեին հնչեցված սպառնալիքները ուշագրավ զարգացումներ ստացան: Ինչպես պարզվեց, սպառնալիքներ հնչեցնող անձը՝ Հայկ Օհանյանը կապված է բանակի հետ, ունի ռազմական մասնագիտություն: Ընդ որում, դա այնպիսի մասնագիտություն է, որը ուղղակի կապ ունի մարդկանց ֆիզիկապես ոչնչացնելու հետ՝ նա դիպուկահար է, սպա: Համենայն դեպս այդ մասին Ինստագրամի իր էջում նշել էր հենց ինքը՝ Հայկ Օհանյանը: Ճիշտ է, բարձրացած աղմուկից հետո նա հեռացրել էր իր էջը, բայց տվյալները պահպանվել են: Տարօրինակ է, բայց դիպուկահարները սովորաբար չեն հայտարարում իրենց մասնագիտության մասին, նույնիսկ լուսանկարվելիս դեմքերը փակում են, ու դա միջազգային պրակտիկա է: Բայց դա այնքան էլ էական չէ: Ավելի տարօրինակ է իրավապահների ու պաշտպանության նախարարության պահվածքը: «Մեդիալաբի» գլխավոր խմբագիրը ավելի քան 10 օր առաջ էր հայտարարել իր նկատմամբ հնչած սպառնալիքների մասին: Լրագրողական կազմակերպությունները հանդես եկան երեւույթը դատապարտող հայտարարությամբ, բայց իրավապահները որեւէ գործուն քայլ չէին կատարում հայտարարության հեղինակին բացահայտելու ուղղությամբ: Միայն նախօրեին վերջապես քրեական գործ հարուցվեց, ու դա թերեւս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության շնորհիվ միայն:
Ակնհայտ է, որ «Մեդիալաբի» ղեկավարի եւ նրա երեխայի հասցեին կյանքից զրկելու սպառնալիքի հետեւանքները որեւէ քաղաքակիրթ երկրում կլինեին բոլորովին այլ: Խնդիրը մեր օրենսդրությունը չէ: Այն սահմանում է, որ դա քրեական հետապնդման ենթակա արարք է: Իսկ այն, որ իրավապահները չուզենալով, դժգոհելով, «ոտները կախ քցելով» են գործողություն կատարում, ցույց է տալիս մեր իշխող «էլիտայի» մտահորիզոնը: Սա առաջին դեպքը չէ: Օրինակ, Սերժ Սարգսյանի հասցեին քննադատական ելույթ ունեցած պատգամավորը հարձակման ենթարկվեց, իսկ իրավապահները չուզենալով ու դժգոհելով դա բացահայտեցին, հարձակվողն էլ ռեալ պատիժ չկրեց: Ավելին, ՀՀԿ-ականները տեղի ունեցածի համար մեղադրում էին պատգամավորին, ոչ թե հարձակվողին: Ինչպես կարելի է փիս փիս բաներ ասել վսեմաշուք եւ ճաճանչափայլ Սերժ Սարգսյանի հասցեին: «Մեդիալաբի» դեպքը նույնն է: Ծաղրանկար է տպել ամենայն հայոց պաշտպանության նախարարի մասին, ուրեմն կարելի է եւ նույնիսկ պետք է ինքնադատաստանի ենթարկել:
Իրականում սա միջնադարին հարիր մտածելակերպ է՝ խաների, սուլթանների, իշխանների հասցեին վատ բան ասողը պետք է պատժվի: Պատիժն էլ պետք է իրականացնեն այդ սուլթան-իշխանիկներին ֆետիշացնող, նրանց կուռքի վերածած մարդիկ: Ու այդ մտածելակերպով մինչեւ վերջին բջիջը ներծծված են մեր իշխող «էլիտայի» ներկայացուցիչները, անկախ նրանից, թե որքան ժամանակակից են նրանց հագուկապը, ավտոմեքենան, տան ռեմոնտը...: Եթե Պնախարար Վիգեն Սարգսյանը այդպիսի մտածելակերպի կրողը չլիներ, ապա պարզ տրամաբանությունը հուշում է, որ հենց այն պահին, երբ պարզվեց, որ «Մեդիալաբի» ղեկավարին սպառնացող անձը հանդես է գալիս որպես սպա եւ իրեն կապում բանակի հետ, նա պետք է հանդես գար խիստ դատապարտող հայտարարությամբ: Նման հայտարարություն չի եղել: Չի էլ լինի: «Վիդիշ լի», իր մասին ծաղրանկար է տպագրվել:
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կանեին, ասենք, Նորվեգիայի, Գերմանիայի, Կանադայի պաշտպանության նախարարները, եթե իրենց մասին ծաղրանկար հրապարակած որեւէ ԶԼՄ-ի ներկայացուցչի որեւէ մեկը սպառնար:
Դժվար չէ նաեւ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե նույնատիպ սպառնալիքներ ստանային, ասենք, մեր ոստիկանապետը, պաշտպանության նախարարը կամ որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյա: Սպառնացողը կհայտնաբերվեր հաշված րոպեների ընթացքում, սեւ դիմակավոր ջոկատներով նրան տանից ծեծելով բերման կենթարկեին, եթե կենդանի վիճակում հասցնեին քաղմաս, շատ արագ գործը կկազմեին, կձերբակալեին, կկալանավորեին, կդատեին: Դե, ոնց որ միջնադարում էր, էլի:
Խմբագրականը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 8-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT