Երևան
12 °C
ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց կառավարությանը։
«Ես դեռ նախորդ տարի «Աշտարակ կաթ» ընկերության սնանկացման հետեւանքով մի քանի ամսվա աշխատավարձը չստացած քաղաքացիների հարցով դիմել էի վարչապետին, պատասխան եմ ստացել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարից, որտեղ ասվում է, որ չվճարված աշխատավարձերի վճարման հնարավորությունը կարող է լուծվել միայն սնանկացման գործընթացի շրջանակներում։ Բայց հիմա երկրորդ խնդիրն է առաջ գալիս՝ սնանկացման կառավարիչը դատական հայցեր է հարուցել մոտավորապես մի քանի հարյուր միջին եւ փոքր ձեռնարկատերերի նկատմամբ, որոնք ժամանակին նախկին «Աշտարակ կաթ»-ի հետ աշխատել են եւ ընդ որում, առաքիչները հիմա նաեւ գրավոր արձանագրում են, որ այդ փոքր ու միջին բիզնեսմենների առնվազն մի մասից իրենք գումարները ստացել են եւ գործարան են մուտքագրել սահմանված կարգով, բայց այդ գումարները ինչ-որ պատճառով չեն արձանագրվել։ Եւ ահա սնանկացման կառավարիչը դատի է տվել գործարարներին, եւ հիմա կարող է ստեղծվել իրավիճակ, որ «Աշտարակ կաթ»-ի շուրջ ստեղծված իրավիճակում ունքը սարքելու տեղ աչքն էլ դուրս կգա։ Նախ, ես ուզում եմ կառավարության ուշադրությունը հրավիրել այս խնդրի նկատմամբ եւ հետո ուզում եմ իմանալ՝ կառավարությունը տեղյակ է արդյո՞ք այս խնդրի մասին, եթե՝ այո, ի՞նչ դիրքորոշում ունի»։
Հարցին պատասխանեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ սնանկության կառավարիչը կառավարության ներքո չի գործում է, այն գործում է մասնագիտացված, ինքնակառավարվող կազմակերպության ներքո, ենթարկվում է միմիայն օրենքին, վերահսկվում է միմիայն դատարանի կողմից։ Եվ, եթե նա դիմել է հայցով, նշանակում է, որ դա ուներ հիմք, ուներ պարտականություն՝ դիմելու դատարան։ Յուրաքանչյուր նման հարցին կարող է անդրադարձ կատարվել միմիայն դատական գործընթացում, եւ յուրաքանչյուր կողմը պետք է ներկայացնի իր ձեռքի տակ եղած ապացույցները, եթե մի պահ համարենք, որ դատարանում ապացուցվում է, որ այդ գումարները մուտք են գործել դրամարկղ եւ դրամարկղից անհետացել են, ենթադրենք, «Աշտարակ կաթ» կազմակերպության ղեկավարության, հաշվապահության անփութության կամ հանցագործություն կատարելու պատճառով, ապա բնականաբար, այն անձինք, ովքեր վճարել են, չեն վճարելու։ Այդ բոլոր հարցերին կարող է պատասխանել միայն դատարանը՝ քննարկման առարկա դարձնելով յուրաքանչյուր կողմի ներկայացրած փաստարկները եւ ապացույցները։
Նիկոլ Փաշինյանը հակադարձեց՝ ասելով. «Ընդամենը երկու ժամ առաջ այս ամբիոնից դուք եւ մեծամասնության ներկայացուցիչները բարձրաձայնում էիք, թե ինչպիսի վակխանալիա է տիրում Հայաստանի դատական համակարգում։ Կառավարությունը իր ծրագրի եւ գործունեության մեջ ունի փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու, աջակցելու պարտավորություն, եւ կարծում եմ՝ տվյալ դեպքում կարեւոր է խնդրի վրա հրավիրել կառավարության ուշադրությունը»։
Դավիթ Հարությունյանը ասաց, որ այնտեղ երբեւէ չի հնչել կարծիք, որ դատական համակարգում տիրել է վակխանալիա, ինչ վերաբերվում է ուշադրություն դարձնելու հորդորին, բնականաբար, ուշադրություն կդարձնեն, հիմա ակտիվորեն աշխատում են սնանկության օրենքի վրա՝ փորձելով լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ նախատեսել, որպեսզի ե՛ւ բոլոր պարտատերերը, ե՛ւ պարտապանները կարողանան իրենց իրավունքները պատճաշ ձեւով պաշտպանել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT