Փարիզին կոչ են արել երկխոսություն սկսել Արցախի իշխանությունների հետ

06/02/2018 schedule17:40

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը կոչ է անում Ֆրանսիային բաց, ուղիղ եւ կառուցողական երկխոսություն սկսել Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ։ Այս մասին հայտնում է Արցախպրեսը։

Այս մասին ասվում է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի տարածած հայտարարության մեջ: Արցախի ֆրանսիացի բարեկամները համոզմունք են հայտնում, որ ոչինչ չպետք է խոչընդոտի Ֆրանսիայի եւ Արցախի միջեւ կապերի հաստատմանը։ Այս առումով Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը խստորեն դատապարտում է Ադրբեջանի փորձերը՝ միջամտել Ֆրանսիայի հյուպատոսական գործունեությանը, ինչպես նաեւ ճնշում գործադրել Ֆրանսիայի վրա՝ Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու նպատակով։

Բարեկամության շրջանակը նշում է, որ Ադրբեջանի նման գործելաոճը դատապարտված է ձախողման, իսկ Ֆրանսիայի եւ Արցախի ժողովուրդների միջեւ կապերի խորացմանն ուղղված հետեւողական ջանքերը շարունակվելու են՝ որպես Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության պահպանման կարեւոր գործոն։

Բարեկամության շրջանակը համարում է, որ Ադրբեջանը փորձում է մեկուսացման եւ առճակատման իր քաղաքականությունը հակադրել խաղաղությանը եւ համագործակցությանը, ինչը միայն խորացնում է տարածաշրջանում առկա խնդիրները։

«Ադրբեջանի փորձերը` ժողովրդավարական Ֆրանսիային պարտադրել իր ավտորիտար ստանդարտները, ուղղակի վրդովիչ են։ Անթույլատրելի եմ համարում Արցախի քաղաքացիների ազատությունների սահմանափակումը»,- նշել է Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը հիշեցնում է, որ Արցախը 1994 թ․ մայիսին կնքված հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի կողմ է, եւ այս առումով կոչ է անում Ֆրանսիային եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին ուղիղ կապեր հաստատել Արցախի իշխանությունների հետ եւ անկողմնակալություն ապահովել Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի հետ հարաբերություններում։

«Արցախի հետ դիվանագիտական հարաբերությունների անտեսումը խախտում է 1994 թ․ համաձայնագրի տառը եւ ոգին»,- նշել է Ֆրանսուա Ռոշբլուանը։ Նա եզրափակել է՝ ասելով. «Սա նաեւ անիրատեսական է այն առումով, որ հակամարտության լուծումը հեռանկար չի կարող ունենալ՝ առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի կամքը»։

Տպել
1753 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել