Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ը երեկ հրապարակել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կորտեժի մասնակցությամբ ճանապարհային երթեւեկության կանոնների բացահայտ խախտումներ պարունակող տեսանյութ: Դրանից հետո նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը tert.am կայքին պարզաբանում էր տվել՝ պնդելով, թե մեքենաները որեւէ խախտում չեն կատարել: Հովհաննիսյանը որպես հիմնավորում հղում էր կատարել կառավարության որոշումներից մեկին եւ նշել էր. «Տվյալ տեսանյութում նշված կարգի մեքենայի համար ոչ մի խախտում չկա: Մարդիկ պետք է երթևեկության կանոնները դիտարկեն ոչ թե սովորական մեքենաների համար, այլ այն մեքենաների, որոնց վերաբերյալ կառավարության 30.08.2007թ. 999 955 5 N որոշման 26.27.29 կետերով շատ հստակ ամրագրումներ կան, թե նման փարոսիկներ ունեցող մեքենաներն ինչ իրավունքներ ունեն: Այնտեղ ամեն ինչ բացատրված է: Այնպես որ, այդպիսի մեքենաների պարագայում որևէ խախտում չի եղել»:
Կառավարության պաշտոնական կայքում երկար փնտրելուց հետո չգտանք «կառավարության 30.08.2007թ. 999 955 5 N որոշումը», որը ցիտել էր Արծրուն Հովհաննիսյանը: Փոխարենը Հայաստանի իրավական ակտերի տեղեկատվական համակարգի պաշտոնական «arlis.am» կայքում գտանք «Ճանապարհային երթեւեկության կանոնները եւ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների եւ պայմանների ցանկը հաստատելու մասին» կառավարության 28 հունիսի 2007 թվականի N 955-Ն որոշումը:
Որոշման 26-րդ, 27-րդ եւ 29-րդ կետերը, որոնք մեջբերել էր Արծրուն Հովհաննիսյանը, հստակ սահմանում են, թե ինչ հանգամանքներում է հնարավոր կատարված խախտումները չդիտարկել որպես խախտում: 26-րդ կետում ասված է. «Կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (բացի կարգավորողի ազդանշաններից), V-XVI, XIX և XXI բաժինների պահանջները»: 27-րդ կետն էլ սահմանում է, որ պետական պահպանության ծառայության մեքենաների վրա կարող է միացված լինել նաեւ կարմիր գույնի առկայծող փարոսիկ: 29-րդ կետն էլ սահմանում է, որ կարմիր եւ կապույտ առկայծող փարոսիկներ միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում մյուս վարորդները պետք է զիջեն ճանապարհը:
Վերը շարադրվածը փաստում է, որ կարմիր եւ կապույտ առկայծող փարոսիկներ ունեցող մեքենաները երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ունեն եւ կարող են չպահպանել ՃՏԵ որոշ կանոններ, եթե անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ են կատարում: Հետեւաբար՝ ի՞նչ ծառայողական անհետաձգելի առաջադրանք էր կատարում Վիգեն Սարգսյանը փետրվարի 3-ին՝ ժամը 23:00-ից 23:30-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքի կենտրոնում: Նշենք նաեւ, որ մենք ֆիքսել էինք, որ նախարարին սպասարկող «ՊՆ0001» եւ նրա թիկնազորին սպասարկող՝ «ՊՆ101» պետհամարանիշներով մեքենաները Աբովյան փողոցից հասել էին Պուշկինի փողոց եւ մուտք էին գործել Հյուսիսային պողոտա, որտեղ բնակվում է նախարարը:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ անհետաձգելի ծառայողական առաջադրանք էր կատարում նախարարը նշված ժամին, նշված վայրում:
- Պաշտպանության նախարարի առօրյան հիմնականում բաղկացած է անհետաձգելի ծառայողական առաջադրանքներից:
- Նշված դեպքը տեղի է ունեցել ժամը 23:30-ի սահմաններում:
- Առավել եւս: Եթե լիներ առավոտյան ժամը 9-ին, 9:30-ին, ուրիշ հարց:
- Մենք տեսել ենք, որ մեքենան գնում է դեպի նախարարի տուն:
- Վստահ ե՞ք:
- Վստահ եմ, որովհետեւ մեքենան Պուշկին-Աբովյան խաչմերուկից մուտք է գործել Հյուսիսային պողոտա:
- Ես նորից եմ ասում՝ նախարարի առօրյան հիմնականում բաղկացած է անհետաձգելի առաջադրանքներից: Տվյալ ժամը, որը դուք նշում եք, որպես կանոն սովորական պաշտոնյայի համար աշխատանքային ժամ չի, չէ՞:
- Աշխատանքային ժամ չի:
- Եթե նախարարն այդ ժամին շարունակում է ծառայողական գործով զբաղվել, դա պետք է ձեզ շատ բան ասի:
- Ես կարող եմ ենթադրել, օրինակ՝ ռեստորանից տուն է գնում: Դրա համար հարցնում եմ, թե ի՞նչ ծառայողական անհետաձգելի առաջադրանք էր կատարում նախարարն այդ ժամին:
- Դա արդեն ձեր ֆանտազիայի խնդիրն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT