Երևան
12 °C
Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը Միխեիլ Սահակաշվիլիին պարգեւատրում է Պատվո շքանշանով, 2009 թ.
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը Երեւանում տեղի չի ունենում: Նախապես ասվել էր, որ միջոցառումը լինելու է Չարենցի տուն-թանգարանում, ապա՝ «Նոյյան Տապան» գրախանութում, բայց վերջին պահին չեղարկվել էր: Գրքի թարգմանության հեղինակը «ՀԺ»-ի լրագրողի հետ զրույցում ասել է, որ շնորհանդեսը Երեւանում պարտադիր լինելու է: Կռվախնձոր դարձած գրքի շնորհանդեսի չեղարկումների պատճառներն արդեն հասցրել են քաղաքական ենթատեքստ ստանալ: Մասնավորապես, վրացական մամուլը գրեց, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան թեթեւ ձեռքով չեղարկվում է Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը: Ֆեյսբուքահայությունը՝ պատգամավորների, լրագրողների, հրապարակախոսների մակարդակով քննարկում է շնորհանդեսի չեղարկումը՝ համարելով այն բացահայտ գրաքննություն: Փաստ է, որ Հայաստանում գրաքննվում է նաեւ գրախանութն՝ այս դեպքում «Նոյյան Տապանը»: Գրախանութի տնօրենը «ՀԺ»-ի լրագրողին ասել էր, որ բովանդակությունը քաղաքական է եւ իրենք քաղաքականության հետ կապ չունեն: Սակայն հատկանշական է, որ ապաքաղաքական այս գրախանութում վաճառվում է ՀՀԿ-ական պատգմավոր Արտաշես Գեղամյանի «Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է» հեղինակած գիրքը:
Հայաստանի իշխանական ճամբարից, սակայն, Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսի չեղարկումը դրական են համարում: Ավելին՝ ՀՀԿ խմբակցության պատգմավոր Շիրակ Թորոսյանը կոշտ դիրքորոշում ունի: Մեկնաբանում է, որ Սահակաշվիլին հակահայ գործիչ է, եւ նրա գրքի շնորհանդեսը Երեւանում չպետք է լինի:
«Ես առաջարկում են նախ այդ գրքի շնորհանդեսն անեն Վրաստանում, ապա նոր ուրիշ երկրներում: Վրաստանում այն արգելված է, եթե այն Վրաստանում արգելված է, ինչու՞ պետք է թարգմանվի հայերեն, եւ մի հատ էլ Հայաստանում շնորհանդես լինի: Սա խիստ անհասկանալի է, եւ սա այն դեպքում, երբ Սահակաշվիլին ազգային խտրականության է կիրառել վրացահայության եւ հատկապես ջավախահայության նկատմամբ: Կոպիտ դրսեւորումներից մեկն էլ եղել է այն, որ արգելել է Հայաստանից հայատառ գրականության մուտքը Վրաստան: Հիմա այդ մարդը, որ եղել է հայատյաց, արգելել է հայոց պատմության դասավանդումը հայկական դպրոցներում, նվազագույնի է հասցրել հայոց լեզվի եւ գրականության դասաժամերը, ինչու՞ պետք է այդ մարդու եսիմինչ կենսագրական գիրքը, որի մի մասը հակահայկականություն է, թարգմանվի հայերեն եւ մի հատ էլ շնորհանդես արվի: Պարզ է, թե որտեղից է գալիս ֆինանսավորումը, որ այդ գիրքը թարգմանվի»,- ասաց Թորոսյանը:
«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ո՞վ է կանգնած ֆինանսավորման հետեւում, ու՞մ եւ ինչու՞ է ձեռնտու Երեւանում այդ միջոցառումը կազմակերպել, ՀՀԿ-ական պատգամավորն անուններ չտվեց, բայց վստահեցրեց՝ ոչ ոք չի գնա շնորհանդեսին, եթե անգամ այն տեղի ունենա:
«Չեմ կարող ասել, թե որտեղից է գալիս, կարող եմ միայն ենթադրել, բայց ամեն դեպքում կան մարդիկ, ովքեր նման նախաձեռնությամբ են հանդես եկել եւ բարեբախտաբար նման տխուր իրողություն տեղի չունեցավ Երեւանում: Ես դրանից շատ կհիասթափվեի եւ կարծում եմ, որ ոչ ոք էլ չի գնա այդ գրքի շնորհանդեսին՝ անցանկալի քայլին, եթե այդպիսի բան լինի, մենք մեր դիրքորոշումը եւ կոշտ արձագանքը կցուցաբերենք»,- ասաց Շիրակ Թորոսյան:
Հայաստանի խորհրադարանի ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որպեսզի Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսի միջոցառումը կազմակերպի ԱԺ-ի իր աշխատասենյակում: Թորոսյանը գործընկերոջ նախաձեռնության մասին «ՀԺ»-ից տեղեկացավ եւ նշեց՝ կոշտ վերաբերմունք կդրսեւորի նաեւ գործընկերոջ նկատմամբ, եթե նա այդ քայլին դիմի:
«Ես տեղյակ չեմ Արարատ Միրզոյանի այդ քայլից, եթե տեղեկանամ եւ իմանամ, որ դա հաստատ է, ապա ես իմ կոշտ դիրքորոշուկը կվերագրեմ Արարատ Միրզոյանին: Թեեւ նրան շատ հարգում եմ, իմ կոլեգան է եւ համարում եմ հայրենասեր, բայց եթե այդպիսի քայլի գնաց, իմ վերաբերմունքը կտրուկ կփոխվի»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
«...Իսկ հիմա ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը»: Սա մեջբերում է բռնապետ Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» գրիքից, որն ազատ վաճառվում է Հայաստանի գրախանութներում: Շիրակ Թորոսյանի՝ Սահակաշվիլուն տված հակահայ բնորոշումները կարելի է տալ նաեւ Հիտլերին, սակայն նրա գիրքն ազատ վաճառքում է: Պատգամավորը կարծում է, որ հայ ներկայի սերնդին անհրաժեշտ է այս գրքի ուսումնասիրությունը:
«Հայաստանում Հիտլերի մասին գիրքն ազատ վաճառվում է, որովհետեւ Հիտլերը Հայոց ցեղասպանությունը մատնացույց անելով, հիմնավորել է իր գազանային քաղաքականությունը՝ սլավոնների նկատմամբ: Դա պետք է եւ անհրաժեշտ, որ մարդիկ ծանոթանան, քանի որ մայրենի լեզվով ավելի մատչելի է, կկարողանան հետեւություն անել: Դա պատմություն է, որը պետք է իմանան, բայց շոու անել, գովել-գովերգել, դա է անընդունելի: Սահակաշվիլու գիրքը թարգմանված է, թող վերցնեն, ծանոթանան, ոչ ոք չի արգելում կարդան, բայց դնել գլխներին՝ անընդունելի է, Հիտլերին Հայաստանում ոչ մեկը չի փառաբանում»,- ասում է Թորոսյանը:
Ստացվել է այնպես, որ ջավախահայության նկատմամբ ռեպրեսիաներ իրականացրած Սահակաշվիլին 2009 թվականին Երեւանում Սերժ Սարգսյանի կողմից արժանացել է Պատվո շքանշանի, որը օտարերկրյա քաղաքացիներին տրվող Հայաստանի բարձրագույն պետական պարգեւն է եւ որին Վրաստանի նախագահն արժանացել է ՀՀ նախագահի հունիսի 24-ի հրամանագրով` հայ-վրացական դարավոր բարեկամության ամրապնդման, Հայաստանի եւ Վրաստանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար: Շիրակ Թորոսյանի գնահատմամբ՝ այս փաստը կարելի է շատ պարզ նկարագրել:
«Միջպետական հարաբերություններն այլ հարթություն են: Այն խնդիրը, որ մենք քննարկում ենք, այլ է: Մեր երկրում կարծում եմ, որ ոչ մեկը հիացած չի եղել Սահակաշվիլու կերպարով, բայց կան միջպետական, դիվանագիտական հարաբերություններ: Դա Հայաստանի առաջնային շահն էր, կար տրանզիտի խնդիր, որոնց գումարման արդյունքում եղել է այդ իրողությունը, եւ դրանք իրար հետ չպետք է խառնել: Եթե պետության առաջնորդն առաջնորդվի առանձին դրվագներով, ապա մեծ սխալ կատարած կլիներ, եւ Սերժ Սարգսյանի այդ քաղաքականության հիմքում եղել է այլ առաջնահերթություններ, որոնք ընդունելի եւ հասկանալի են»,- ասաց նա, իսկ հարցին՝ եթե Սահակաշվիլուն չպարգեատրեր, կրկին սխալված կլինե՞ր Սերժ Սարգսյանը, Թորոսյանն ասաց.
«Պարգեւատրումը փոխադարձ երեւույթ է, եւ Հանրապետության նախագահը եւս Վրաստանի բարձրագույն՝ Պատվո շքանշանով է պարգեւատրվել: Այդ հարաբերությունները չպետք է բերել եւ խառնել այդ գրքի հետ»:
Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 6-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT