Մի քանի ժամից կմեկնարկի թանկացումների դեմ երթը. ամեն բան կախված է հանրության արձագանքից

Մի քանի ժամից՝ ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակից մեկնարկելու է ԵԼՔ դաշինքի նախաձեռնած երկրորդ երթը՝ ընդդեմ թանկացումների: Երթից առաջ զրուցեցինք ԵԼՔ դաշինքից Երեւանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանի հետ: Վերջինս մեր զրույցում ասաց, որ դաշինքն իր ուժերի չափով ամեն բան արել է, որ հանրությանը տեղեկացնի առկա խնդիրների մասին.

«Մենք հնարավորինս իրազեկել ենք, որ այսօր կա հանրահավաք-երթ եւ ցույց ենք տվել՝ որքան կարեւոր է մարդկանց մասնակցությունը: Այսինքն՝ ԵԼՔ դաշինքն իր ունեցած բոլոր կարողություններով ապահովել է երթի հաջող ընթացքը: Հիմա ամեն բան կախված է հանրության արձագանքից: Մարդկանց մասնակցությունը ցույց կտա, թե որքանով է մեր աշխատանքը հաջողվել»:

Հարցին, թե հնարավո՞ր է երթի ընթացքը փոխվի, ի՞նչ զարգացումներ կարող են լինել, Արայիկ Հարությունյանն ասաց.

«Այն, ինչ պետք է անենք, նախապես հայտարարել ենք: Այս պահին որևէ բան չեմ կարող կանխատեսել: Այսօրվա երթը հիմանականում կապված է վաղը սկսվող քառօրյայի հետ: ԱԺ քառօրյայի ընթացքում մենք նախաձեռնել ենք պատգամավորների ստորագրահավաք, որպեսզի արտահերթ նիստ գումարվի՝ Հարկային օրենսգրքում այնպիսի փոփոխություններ իրականացնելու համար, որոնք կկանխեն թանկացումները, եւ մենք Հարկային օրենսգիրքը կբերենք նախաթանկացումային փուլի շրջան, որովհետև, ինչպես գիտենք, գնաճը հենց օրենսգրքի փոփոխությունների հետ է կապված: Բոլոր դեպքերում՝ շատ կարեւոր է մարդկանց մասնակցությունը»,- եզրափակեց Հարությունյանը:

ՀայԱրփի Բաղդասարյան

Տպել
1592 դիտում

Ներկա պահին Կոտայքի մարզում ամբողջական ծավալով գործում է 4 սպանդանոց

Մակրոնը մեղադրել է Էրդողանին՝ պայմանավորվածությունները խախտելու մեջ

ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻ խորհրդատուներին

Ժնեւում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Նաղդալյան

Թավջութակահարին զինծառայությունից ազատելու համար Մանսուրյանը այլ հայտնի գործիչներ երաշխավորագրեր են ներկայացրել

2020 թ. առաջին անգամ հայտարարագիր կներկայացնեն մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերը

ՀՀ 7 քաղաքացի գտնվում են Չինաստանի Հուբեի նահանգում. Ավետ Ադոնցը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունիին

JICA-ի կողմից ՀՀ-ին է նվիրաբերվել 22 հրշեջ ավտոմեքենա. դրանք կուղեւորվեն Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզեր

Վայոց ձորում անցկացվել է զորակոչի վերջին փուլը. ՊՆ

Ահազանգ՝ զինված անձանց մասին. հրազենները թողած եւ փախած երիտասարդները ձերբակալվել են (տեսանյութ)

Հայաստանի 5 բարձրագույն ուսումնական հաստատություններում կներդրվի քաղաքացիական կրթության «Ներգրավված քաղաքացի» դասընթացը

28-ամյա երիտասարդը մաքսանենգ ճանապարհով Հայաստան է բերել հաշիշ՝ սոցցանցերի միջոցով վաճառելու նպատակով (տեսանյութ)

2019թ. խոշոր հարկատուների կողմից եկամտահարկ վճարվել է 208 մլրդ դրամ, ինչը 20%-ով ավելի է 2018թ. համեմատությամբ. վարչապետ

Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ հուշամեդալով է պարգեւատրել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին

Վարոս Սիմոնյանը JETRO-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ճապոնական տնտեսական համագործակցության հեռանկարները

Հայկ Մհրյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Տիգրան Սարգյանը ղեկավարելու է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը. ԵՏՀ

Վանաձորի «Բուսաբանական այգու» պահակը հատել է հարակից անտառի ծառերը

Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ. Ռուբեն Ռուբինյան

Ապօրինի թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Գյումրիում 36-ամյա տղամարդ է բերման ենթարկվել