Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի նորանշանակ դեսպանը (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկական Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոն (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ լրտվության բաժնից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ իր ակտիվ եւ արդյունավետ գործունեությամբ նա կնպաստի Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ չնայած երկու երկրների միջեւ աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանը մեծապես հետաքրքրված է Մեքսիկայի հետ բարեկամական կապերի սերտացմամբ եւ համագործակցության ընդլայնմամբ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Նախագահը նկատել է, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 26 տարիների ընթացքում միջպետական հարաբերություններում առկա մեծ ներուժը լիարժեք չի օգտագործվել: Այդուհանդերձ, ըստ Հանրապետության Նախագահի, վերջին տարիներին հայ-մեքսիկական հարաբերություններում արձանագրված որոշակի ակտիվությունը հուսադրող է:

Դեսպան Մորենոն շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության համար եւ նշել, որ մտադրված է ակտիվ աշխատել ու զարգացնել երկու երկրների հարաբերությունները ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային, կրթական եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանին եւ Մեքսիկային միավորում են ընդհանուր բազմաթիվ սկզբունքներ ու արժեքներ, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարության զարգացումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ միջազգային կառույցներում հայ-մեքսիկական համագործակցությանը: 

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումն ու ամրապնդումը, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ վերջին տարիներին նկատելի առաջընթացը:

Հանրապետության Նախագահը եւ Մեքսիկայի դեսպանը երկկողմ հարաբերություններում կարեւորել են Մեքսիկայի հայ համայնքի դերը, որը, ըստ նրանց, չնայած այնքան էլ մեծաթիվ չէ, սակայն իր ուրույն տեղն ունի երկկողմ կապերի ամրապնդման գործում:

Տպել
1538 դիտում

Աշխատանքային խորհրդակցություն` Կրթության տեսչական մարմնի 2021 թվականի գործունեության վերաբերյալ

ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի՝ անվտանգության երաշխիքների հարցով պատասխանը կհրապարակվի մոտ ապագայում. Լավրով

Հաստատվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը

Դոլարը թանկացել է. եվրոյի փոխարժեքը նվազել

Կապանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդը արգելափակվել էր ավտոմեքենայում

Սպասվում է թույլ ձյուն. առաջիկա եղանակային կանխատեսումը

Մալաթիա-Սեբաստիա վարչական ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները դադարեցվել են

ԱՄՆ-ն հաշվի է առե՞լ ՌԴ առաջարկները. Պեսկովի պատասխանը

Բանակի օրվա առթիվ կատարվել է Հանրապետական մաղթանք (լուսանկարներ)

Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու Էրդողանի հրավերը

Ներողություն եմ խնդրում, որ վարչապետի աշխատակազմն աշխատում է նաև կիրակի օրերը. Չախոյան

Խոշոր վթար Երևանում. 5 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց

«Վերին Լարս» անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար

Կանադայի կառավարությունը Կիևին կհատկացնի մոտ 270 միլիոն դոլար ռազմական օգնություն

Հունվարի 28-ին արգելոցները կաշխատեն. զինծառայողների համար մուտքն անվճար կլինի

Նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին

Արցախում կորոնավիրուսով վարակված 6 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 14-ինը՝ ծանր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

ԱԺ նախագահը ստորագրել է Լևոն Յոլյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

Ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է․ Քերոբյան

Գրիգոր Մինասյանն իսկապես իմ ընկերն է, նա համապատասխանում է փոխնախարարի անհրաժեշտ չափանիշներին․ Անդրեասյան

Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանն ավարտում է աշխատանքը. նա պնդում է՝ աշխատել է մեծ ոգևորությամբ

Նա և իր կարծիքը կիսողները պետք է շարունակեն մերժված լինել. Խաժակյանը՝ քաղաքական սպանությունների մասին Մուրազիի գրառմանը

Շուրջ 3 ամիս որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին հայտնաբերվել է Երևանյան լճում

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ին հաղթող Մալենան վիրահատվել է

Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչները կըդնգրկվեն պետական ֆինանսական կառույցներում

Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն

Հիվանդացածների միայն 5-6 տոկոսն է հոսպիտալացվում, քովիդի պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում. նախարար

Արգենտինայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Հայտնաբերվել են ՊՇՌ թեստի կեղծ սերտիֆիկատներ և պատվաստված լինելու կեղծ վկայական. հարուցվել են քրեական գործեր

Հայաստանին կտրամադրվի 1 մլն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ էներգախնայողությանն ուղղված ծրագրի համար․ Սանոսյան

ԶՈՒ կազմավորման 30-ամյակի ընդունելությունը հետաձգվել է. ԳՇ պետի ու այլ պաշտոնյաների մոտ կորոնավիրուս է հաստատվել. 1Lurer

Դադարեցվել է Գեղարքունիքի մարզի 4 գյուղերի գազամատակարարումը

Հաստատվել է կորոնավիրուսի 2500-ից ավելի դեպք, գրանցվել՝ 2 մահ

«Ֆլայ Արնայում» նշանակվել է գլխավոր գործադիր տնօրեն

Մեղադրանք է առաջադրվել 2020-ի պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանական շրջանի հրամանատար գնդապետին. ՔԿ

Արփիում ավարտվել է էներգախնայող համակարգերի ներդրման գործընթացը (լուսանկարներ)

Կրակոցները անհամաչափ ուժի կիրառում են եղել, ավելի հաճախ՝ ոչ տեղին. Human Rights Watch-ը հետաքննում է Ղազախստանի դեպքերը

ՎՏԲ բանկն առաջարկում է ձեռնարկատերերին բանկային երաշխիքներ՝ պայմանագրային պարտավորությունների ապահովման նպատակով

4 տրանսպորտային պատահար և 3 տուժած՝ անցած 1 օրում