Երևան
12 °C
Ռուբեն Գրիգորյանը Մոսկվայի առաջին կոոպերատորներից է։ 90-ականների սկզբին նրան էին պատկանում մի շարք կրպակներ Ռուսաստանի մայրաքաղաքի Պրոսպեկտ Միրա շրջանում, եւ նա որոշեց կառուցել այն ժամանակների համար ոչ սովորական, բնակելի եւ առեւտրային մասերից բաղկացած բազմաֆունկցիոնալ շենք։ Այս մասին ասված է «Հայկական ժամանակի» էլեկտրոնային հասցեին «2Ն Քոմփընի» ընկերության ուղարկած պաշտոնական հայտարարությունում:
Շինարարությունը սկսվեց 1995 թվականին, ինչի համար բանկից վարկ վերցվեց։ Ստորգետնյա մասի շինարարության ավարտից հետո պարզվեց, որ գումարային միջոցները բավական չեն, եւ ներդրողների հետ բանակցություններ սկսվեցին։ Այս ընթացքում հայտնվեց Արա Աբրահամյանը։ Ունենալով կապեր ՌԴ Նախագահի աշխատակազմի եւ դաշնային չինովնիկների հետ, նա առաջարկեց իր ծառայությունները՝ դեռեւս շինարարության ընթացքում բնակելի հատվածի մի մասը ՌԴ նախագահի աշխատակազմին վաճառելու տեսքով, ինչն ինքնին օրինական էր։ Դրա դիմաց Աբրահամյանը պայման դրեց, որ շենքի ղեկավարման եկամուտների 50%-ը պատկանի իրեն։ Հարկ է նշել, որ որեւէ անձնական միջոց կամ ջանք շինարարության գործում Աբրահամյանը չի ներդրել։
1998 թվականին շենքի շինարարության ավարտին սեփականատեր դարձավ «2Ն Քոմփընի» ՓԲԸ-ն, որում Արա Աբրահամյանին էր պատկանում բաժնեմասերի 50%-ը։ Ընդ որում, իր ներկայությունը թաքցնելու համար Աբրահամյանը բաժնետեր նշանակեց իր տիկնոջը՝ Նատալյա Աբրահամյանին (այժմ՝ ԱՄՆ քաղաքացի)։ Բիզնեսի վարման բոլոր հարցերը դրված էին Ռուբեն Գրիգորյանի վրա, ով իր վրա էր վերցրել օբյեկտի շինարարության եւ կոմերցիոն ռեալիզացման ողջ բեռը։
Որպես շենքի կառավարման մոդել ընտրվել էր «վստահված կառավարումը»՝ ՌԴ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, որի համաձայն սեփականատերը կաշկանդված չէ տնտեսական գործունեությամբ՝ ունենալով ակտիվները կառավարելու լայն ազատություններ։ Կառավարող ընկերության կառավարիչ նշանակվեց Ալեքսեյ Գորինովը, ով Ռուբեն Գրիգորյանի հետ անցել էր շենքի կառուցման երկար ուղին։
Այս տարիների ընթացքում բաժնետեր Նատալյա Աբրահամյանը որեւէ անգամ չի մասնակցել բաժնետերերի ժողովներին, կապի դուրս չի եկել, ո՛չ մյուս բաժնետերի, ո՛չ կառավարչի, ո՛չ հաշվապահության հետ։ Այսինքն, բաժնետիրական ընկերության նկատմամբ որեւէ հետաքրքրություն չի ցուցաբերել։ Նրա փոխարեն ամեն անգամ բաժնետերերի ժողովին էր ներկայանում Արա Աբրահամյանի զարմիկը՝ լիազորագրով։
2016 թվականին Արա Աբրահամյանը հարձակման է անցնում մյուս բաժնետերի եւ շենքի ընտրված կառավարման ձեւի նկատմամբ։ 2016 թվականի աշնանը կառավարող ընկերության կառավարիչ Գորինովին է զանգահարում Կարաֆելով ազգանունով ոմն փաստաբան եւ նսեմացնող տոնով սկսում է մեղադրել բաժնետերերի շահերի դեմ ուղղված ինչ-որ գործողությունների մեջ՝ առաջարկելով ինքնակամ լքել պաշտոնը։ Կարաֆելովը հայտարարել էր նաեւ, որ միեւնույն է, նա կհասնի իր ուզածին ցանկացած գնով։
ԱՄՆ քաղաքացուհի Նատալյա Աբրահամյանի կողմից լիազորագիր ստանալով, Կարաֆելովը բաժնետերերի հերթական ժողովին հայտարարեց երկրորդ բաժնետերի՝ շենքն ինքնուրույն տնօրինելու մտադրության մասին։ Միաժամանակ Մոսկվայի արբիտրաժային դատարան հայց ներկայացվեց վստահված կառավարումը դադարեցնելու վերաբերյալ։
Դատի արդյունքներով չստանալով սպասված արդյունքը, Կարիֆելովը բաժնետեր Նատալյա Աբրահամյանի անունից 2016թ. փետրվարին դիմեց ՌԴ Մոսկվայի կենտրոնի ոստիկանություն՝ մեղադրելով բաժնետեր Գրիգորյանին եւ կառավարիչ Գորինովին «2Ն Քոմփընի» ընկերության եւ դրա երկրորդ բաժնետերի շահերին վնասող գործողությունների մեջ։
Դիմումում շարադրվածի ստուգումից հետո Կարիֆելովը ստացավ քրեական գործ հարուցելու մերժում, սակայն որոշ ժամանակ անց ՌԴ դատախազությունը հրահանգեց ոստիկանությանը հարուցել քրեական գործ։
Դրա հետ մեկտեղ հապշտապ փոխվում է Աբրահամյանին պատկանող բաժնեմասի տերը՝ Նատալյա Աբրահամյանից դրանք փոխանցվում են Աբրահամյանի զարմիկին՝ Վարդան Խաչատրյանին։ Բաժնեմասերը չվաճառելու նպատակով, դրանք փոխանցեցին անհատույց նվիրաբերությունների շղթայով մտերիմ բարեկամների միջեւ հետեւյալ ուղիով՝ Ն. Աբրահամյան-Ա. Աբրահամյան (ամուսին)-Ա. Աբրահամյան (քույր)-Վ. Խաչատրյան (քրոջ որդի)։ Այս սխեման իրականացվել է հաշված օրերի ընթացքում՝ առանց երկրորդ բաժնետիրոջը կամ կառավարող ընկերությանը տեղյակ պահելու։
Եվ հիմա, իր զարմիկի թիկունքում թաքնվող Արա Աբրահամյանը, արդեն բացված քրեական գործով կրկին գնում է արբիտրաժային դատարան՝ փորձելով չեղարկել կառավարման պայմանագիրը։ Ֆորմալ իմաստով բացված քրեական գործն էլ հնարավորություն է տալիս կատարելու օպերատիվ գործողություններ՝ ընդհուպ մինչեւ տնտեսական գործունեության կատարյալ կաթվածահարում։
Ներկայացնում ենք «2Ն Քոմփընի» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովի պարզաբանումը.
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT