Երևան
12 °C
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստին այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց «Սասնա ծռեր խմբի անդամ Պավել Մանուկյանը: Նա դահլիճ մտնելուն պես ողջագուրվեց ամբաստանյալներ Ներսես Պողոսյանի եւ Սասուն Կիրակոսյանի հետ:
Երբ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Պավել Մանուկյանին խնդրեց ներկայանալ՝ անուն-ազգանուն, ծննդյան թիվ, Մանուկյանը ասաց. «Ես արդեն հոգնել եմ ներկայանալուց, ներկայացել եմ բավական է»: Մինչ հարցաքննությանն անցնելը նրա պաշտպան Հրանտ Գեւորգյանը դատարանից հետաքրքրվեց, թե իր պաշտպանյալը ի՞նչ կարգավիճակով է հարցաքննվում այս դահլիճում: Դատարանը պարզաբանեց, որ Մանուկյանը հրավիրվել է դատարան սույն քրեական գործով հարցաքննվելու նպատակով: «Խոսքը վերաբերում է զանգվածային անկարգությունների կազմակերպման նախապատրաստության մեղադրանքին, այդ մեղադրանքը նաեւ ձեզ է առաջադրված այս քրեական գործին առնչվող այլ քրեական գործի շրջանակներում, հետեւաբար պարզաբանում եմ, որ քանի որ դուք այս քրեական գործով ունեք որոշակի դատավարական կարգավիճակ ունեք նաեւ այդ կարգավիճակից բխող իրավունքներ եւ պարտականություններ: Ի թիվս այլոց, դուք ունեք նաեւ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունք»,- Մանուկյանին պարզաբանեց դատավորը: Հասկանալի չեղավ թե ի՞նչ կարգավիճակով է հարցաքննում, դատավորն ասաց, ըստ էության, հասկացրեց, որ Մանուկյանը հարցաքննվում է մեղադրյալի կարգավիճակով:
Պաշտպան Հրանտ Գեւորգյանն ասաց, որ նույն գործով ամբաստանյալը հարցաքննվելուց առաջ, եթե նա հարցաքննվում է մյուս ամբաստանյալներից առանձին, իրավունք ունի ծանոթանալու դատական քննության ընթացքում ձեռք բերված բոլոր նյութերի հետ մյուս ամբաստանյալների ցուցմունքներ հետ, նոր հնարավորություն ունենա պատասխանելու հարցերին: «Ապահովեք իմ պաշտպանյալի իրավունքը: Նկատի ունենալով, որ Մանուկյանը պետք է հարցաքննվի այս քրեական գործի շրջանակներում, որում նրան մեղադրանք է առաջադրված է եւ չգիտես ում հանճարի արդյունքում գործից մաս է անջատվել եւ միացվել «Սասնա ծռեր» 1-ին գործին եւ այնտեղ նա գտնվում է նույնպես կասկածյալի կարգավիճակով»,- ասաց պաշտպանը:
Դատավորի հարցին, թե Պավել Մանուկյանն այս առնչությամբ ինչ դիրքորոշում ունի, Մանուկյանն ասաց. «Առաջին հերթին իմ պաշտպանը հստակ արտահայտվեց: Երկրորդ, դուք գիտեք իմ դիրքորոշումը, որ ես Հայաստանում դատարան չեմ տեսնում, եւ չի էլ լինելու, քանի այդ գերագույն գլխավոր չարիքը իշխանության գլխին է, բայց կպատասխանեմ պաշտպանների հարցերին, ոչ թե քո հարցին: Դուք տեղյակ եք, որ Սերժ էշ-էշ դուրս տվեց, քեզ էլ քցեց կրակի մեջ»,- Մանուկյանի այս հայտարարությունն ընդհատեց նախագահող դատավորը՝ կոչ անելով կոռեկտություն դրսեւորել: «Եթե դիմացս կին չլիներ նստած, ես ձեզ կոռեկտության սահմանները ցույց կտայի... եթե, իհարկե դուք չդրդեք: Այս գործը շինծու գործ է, օդից Բեն Լադեն եք փնտրում»,- հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը: Այնուհետեւ պաշտպան Տիգրան Հայրապետյանը եւ Տիգրան Եգորյանը միջնորդեցին իրենց պաշտպաներ Գեւորգ Սաֆարյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին բարձրացնել նիստերի դահլիճ: Նշենք, որ նրանց նկատմամբ սանկցիա էր կիրառվել՝ դատական նիստերի դահլիճից հեռացում: Դատարանը լսելով կողմերի դիրքորոշումը՝ բավարարեց միջնորդությունը, եւ կարգադրեց նիստերի դահլիճ բարձրացնել Սեֆիլյանին եւ Սաֆարյանին:
Նշենք, որ կալանավորվելուց հետո սա առաջին անգամն էր, երբ Մանուկյանն եւ Սեֆիլյանը հանդիպեցին, դատավորը նրանց թույլատրեց ողջագուրվել: Սաֆարյանը, սակայն առիթ չունեցավ ողջագուրվել Պավել Մանուկյանի հետ:
Նշենք, որ այսօր դատարանում, բացի Պավել Մանուկյանից կհարցաքննվի նաեւ Վարուժան Ավետիսյանը: Նրանց հարցաքննելու միջնորդություն ներկայացրել է պաշտպանական կողմը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT