Երևան
12 °C
Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների համառոտ հաշվետվությունը, այնուհետեւ՝ 2018թ. նախատեսված ծրագրերը:
Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ ոլորտների անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքներին՝ Հովհաննես Վարդանյանն առանձնացրել է համայնքային ենթակայության կառուցների նորոգման, բնակելի ֆոնդի պահպանման, սոցիալական աջակցության, բակերի ու այգիների բարեկարգման, կանաչապատման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքները: Զեկուցվել է նաեւ, որ 2017թ. Արաբկիրը համալրվել է հանգստի 5 նոր գոտիներով, որոնք առավել հարմարավետ ու գրավիչ միջավայր են ապահովել վարչական շրջանում:
Սոցիալական, մշակութային եւ մարզական ակտիվ համագործակցություն է ծավալվել Արցախի շրջանների եւ այլ երկրների գործընկեր քաղաքների հետ:
2017թ. ձեռքբերումներից Հովհաննես Վարդանյանն առանձնացրել է զբոսաշրջության զարգացման գործում վարչական շրջանում տարված աշխատանքները: Մասնավորապես շեշտադրվել է մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ նախորդ տարի Արաբկիրում մեկնարկած տարածաշրջանում ամենաերկար զիփլայնի շինարարության ծրագիրը: 2017-ին Արաբկիրում բացվել են նաեւ սպասարկման մի շարք կենտրոններ, այդ թվում՝ առեւտրային եւ ժամանցի, ինչպես նաեւ շահագործման են հանձնվել բնակելի նոր համալիրներ, որոնք զգալիորեն նպաստել են վարչական շրջանի տնտեսության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու լրացուցիչ ծառայությունների մատուցմանը:
Ներկայացնելով 2018թ. նախատեսված ծրագրերը՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ զարգացման ծրագրերով նախատեսված աշխատանքներից բացի ակտիվ քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջության, մասնավոր հատվածի հետ համագործակցության զարգացման եւ ներդրումային գրավչության բարձրացման ու համապատասխան ծրագրերի իրականացման շուրջ: Հենց այս համատեքստում այս տարի շահագործման կհանձնվի զիփլայնը, կբարեկարգվի հարակից զբոսայգին, կներդրվեն զբոսաշրջային նոր հետաքրքրություններ, ինչը նոր էջ կբացի վարչական շրջանի կյանքում: Նշվել է, որ 2018-ին կօծվի նաեւ Արաբկիրի եկեղեցին:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Արաբկիր վարչական շրջանի կատարած աշխատանքը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է զբոսաշրջության զարգացման նպատակով ենթակառուցվածքների ստեղծմանն ու ներդրումային դաշտի աշխուժացմանը:
«Երեւանը դեռեւս ամբողջությամբ եւ արժանիորեն բացահայտված չէ թե զբոսաշրջիկների, թե հենց քաղաքի բնակիչների համար։ Առաջիկա տարիներին պետք է իրականացնենք այնպիսի ծրագրեր, որոնք միտված կլինեն քաղաքային զբոսաշրջության զարգացմանը, հատկապես դրա ապակենտրոնացմանը, բացահայտենք Երեւանն առաջինը մեր համաքաղաքացիների համար: Անհրաժեշտ են նոր ծրագրեր, նոր ուղղություններ ու մոտեցումներ, քանի որ Երեւանը միայն կենտրոնը չէ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով քաղաքացիների սպասարկմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել սպասարկման ոլորտի բարելավումն ու մատուցվող ծառայությունների որակը՝ ներառելով ժամանակակից տեխնոլոգիաները:
«Այսօր Երեւանի քաղաքապետարանի կայքում գործում են մի շարք էլեկտրոնային ծառայություններ, որոնք, անշուշտ, հնարավորին մատչելի եւ հասանելի են դարձրել քաղաքացիների սպասարկումը, եւ նախկինի պես այլեւս հարկավոր չէ հասնել Երեւանի քաղաքապետարան կամ վարչական շրջանի աշխատակազմ», - հատկանշել է Երեւանի քաղաքապետը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է, Երեւանի քաղաքապետարանի կողմից տարվող ծրագրային քաղաքականությանը զուգահեռ, միաժամանակ ուշադրության կենտրոնում պահել վարչական շրջանում քաղաքային նշանակության ծրագրերում մասնավոր հատվածի ներգրավման եւ ներդրումների խթանման աշխատանքները:
Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը
Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ
Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել
Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան
Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել
Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել
Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ
Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
Նարեկ Կարենովի՞չ, ուզուք եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները
Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ
Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ
Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը
Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին
Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել
Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ
Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով
Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի
Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը․ Գեորգիևա
Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՀՀ գործընկերոջը
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին
Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար
Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը
«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի. Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ են ուղարկվելու
Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին
Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում
Եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT