Եզդի դպրոցականները շարունակում են ընդդիմանալ. ծնողները նրանց դպրոց չեն թողնում

Ազատանում բնակվող եզդի դպրոցականները երկրորդ կիսամյակը եւս բոյկոտով սկսեցին: Բայց մեղավորը ոչ թե երեխաներն են, այլ նրաց ծնողները: 10, 11 եւ 12-րդ դասարանցիներին թույլ չեն տալիս դպրոց հաճախել: Խնդիրը ծագեց 2017 թվականի սեպտեմբերից, երբ ՀՀ-ում 12-ամյա կրթությունը դարձավ պարտադիր: Մեծ աշխատանք է տարվել եզդի ծնողների հետ: Ազատանի համայնքապետը, դպրոցի տնօրենը, ազգությամբ եզդի, ազատանաբնակ «Հյուսիսային մարզերի եզդիների միավորում» հկ նախագահ Հուսիկ Ֆերոյանը եւս  բացատրել, փորձել են կրթության կարեւորությունը հասկացնել, բայց՝ անօգուտ: Եզդիները օրենքի վերանայում եւ առանձին կետով իրենց համար այլ մոտեցում են պահանջում:

Դպրոց չհաճախելու իրենց պատճառներ ունեն եզդի ծնողները: Սոցիալականից սկսած մինչեւ նեղ անձնական: Երեխաներին փոքր տարիքում են ամուսնացնում, հենց դրա համար էլ, հատկապես աղջիկներին, դպրոց ուղարկելուց հրաժարվում են: 10-րդ դասարանն արդեն նրանց համար վերջին սահմանն է: Առաջին կիսամյակում դպրոցից լրիվ հրաժարված 7 աշակերտից 5-ին մի կերպ այս կիսամյակ դպրոց են բերել, սակայն բացակայությունների թիվը մեծ է: 7-ից երկուսն ընդհանրապես չեն ներկայացել:

«2-ից մեկն աղջիկ է, լավ էլ սովորում էր, բայց ծնողները չթողեցին, որ գա դասի: Հուսիկն էլ հետները խոսեց, ես նույնիսկ Ազիզ Թամոյանի հեռախոսի համարը տվեցի, որ զանգեն: Բայց հնար չկա, չեն թողնում աղջկան ու վերջ: Մեզ էլ ասեցին, որ դա իրենց ընտանիքի խնդիրն է, էլ չխառնվենք, թե չէ ուրիշ բաներ կբացվեն արդեն»,-մեզ հետ զրույցում փոխանցեց Ազատանի դպրոցի տնօրեն Համլետ Ոսկանյանը:

Առաջին կիսամյակում ուսումից հրաժարված եւս մեկ աշակերտ էլ, ում ծնողների հետ տարված բացատրական աշխատանքներից հետո հնարավոր է եղել կրկին բերել դպրոց, նույն դասարանում կմնա, քանի որ շատ բացակայություն ունի: «Մամյան Ռոմանի 200 ժամն արդեն անցել է, ես չգիտեմ' ոնց է լինելու, ըստ օրենքի' մնալու է նույն դասարանում: Հիմա էլ մի օր գալիս է, հետո էլի չի գալիս»,-ասաց տնօրենը:

Դպրոց հաճախող եւ ներկա պահին 10-րդ դասարանում սովորող եւս մեկ եզդի աշակերտուհի գալիք տարվանից չի շարունակի ուսումը: «Զինան փայլուն աշակերտուհի է, բացառիկ ընդունակություններ ունի, բայց արդեն լսել ենք, որ չեն թողնելու սեպտեմբերից գա դպրոց, երեւի պետք է ամուսնացնեն»:

Եթե չամուսնանան էլ, միեւնույն է, դպրոց չեն հաճախի: Աղջիկները կմնան տանը, կզբաղվեն կենցաղային գործերով, տղաները կանցնեն աշխատանքի, կամ տեղում, կամ  երկրից դուրս: Արտագնա աշխատանքի կմեկնեն:

Ամեն ինչ հարթ է տարրական օղակում: Ազգությամբ եզդի 6 աշակերտ կա, բոլորն էլ պարտաճանաչ են, շատ լավ են սովորում: Խնդիրներն այստեղ ծագում են 9-րդ դասարան հասնելուն պես: Դպրոցում նրանք հայերենից զատ, նաեւ եզդիերեն են սովորում: Հենց նրանց համար հատուկ դասաժամեր եւ ուսուցիչ կա:

Նյութը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 2-ի համարում:

Տպել
3051 դիտում

Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի փորձերը ձախողվելու են, կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության. ԱԳՆ

Թուրքական «Բայրաքթարները» Հայաստանի սահմանի մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս (տեսանյութ)

Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը արցախահայության դեմ. վարչապետ

Շուշիի հրթիռակոծությունից ԱՀ ԱԻ պետական ծառայության 3 փրկարար վիրավորում է ստացել

Կորոնավիրուսից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Վարդան Զուռնաչյանը

ԱՀ ԶՈՒ զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների վճարումները կիրականացվեն նոյեմբերի 10-ից

Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների Մոսկվայում բանակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Ինտերֆաքս

Ադրբեջանական թիրախավորված հարձակումից հետո (տեսանյութ)

Մահացել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները. ՊԵԿ

Հայաստանը 2-րդ տեղում է խոշոր երկրների ցանկում․ հիմնադրամից վստահեցնում են՝ արտասահմանից մեծ հոսքեր են սպասվում

Շուշիում ամբողջությամբ ավերվել է բնակելի առանձնատուն, մասնակի վնասվել է Խ. Աբովյանի անվան դպրոցը. ԱՀ ԱԻՊԾ (լուսանկարներ)

Կկարգավորվի ռազմական դրության ժամանակ անձանց գույքի օգտագործման ընթացակարգը. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է վնասվել. կիրառվել է ռազմական ավիացիա (լուսանկարներ)

Ադրբեջանի կողմից թիրախավորված Ստեփանակերտի ծննդատունը (լուսանկարներ)

Նոր հանցագործությունների համար պատասխանատվություն է կրում ինչպես Ադրբեջանը, այնպես էլ միջազգային հանրությունը. ԱՀ ՄԻՊ

Ռազմական դրության ընթացքում որոշակի գործողությունների համար պատժաչափերը կխստացվեն

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց աշխարհազորի ստեղծման վերաբերյալ օրենքի նախագիծը

Կասեցրել են թշնամու գրոհները, խոցել ԱԹՍ-ներ, ջախջախել հակառակորդի ուժերը. նորօրյա հերոսներ՝ ներկայացված մեդալների

Տագնապի ազդանշանը կրում էր փորձնական բնույթ․ անհանգստանալու կարիք չկա․ Էջմիածնի քաղաքապետարան