Ֆրանսիայի նախագահի զգուշացումն ու Թուրքիայի վարչապետի պատասխանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական հայտնի «Le Figaro» թերթին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների մասին:

Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի կայքի՝  նա Թուրքիային զգուշացրել է, որ եթե թուրքական կողմը շարունակի իր առաջխաղացումը դեպի Սիրիայի այլ տարածքներ, ապա դա կարող է լուրջ խնդիր առաջացնել տարածաշրջանում:

«Եթե գործողությունը վերածվի օկուպացիայի և պարզվի, որ դրա նպատակը ահաբեկչության  վտանգի դեմ պայքարը չէր, ապա դա մեզ համար կդառնա իրականում լուրջ խնդիր»,- նկատել է Մակրոնը: Նա Թուրքիային կոչ է արել գործողություններ իրականացնելուց առաջ խորհրդակցել  իր դաշնակիցների հետ:

Ermenihaber-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ ասելով. «Ֆրանսիայի կարծիքը սխալմունք է, օկուպացման մասին խոսք չկա: Ամբողջ աշխարհը գիտի և պետք է իմանա, որ Թուրքիան երբեք  չի իրականացնում զավթողական գործողություններ: Եթե նայեք Եփրատի վահան գործողությանը, ապա կհամոզվեք դրանում»,-ասել է Թուրքիայի վարչապետը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Տպել
2816 դիտում

Ժնևում կողմերը պայմանավորվել են չհարվածել քաղաքացիական բնակչությանը, փոխանցել իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցուցակը

Ժնևում ավարտվել է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ավելի քան 7 ժամ տեւած հանդիպումը

Ադրբեջանից վերադարձված գերին մանրամասներ է պատմում մյուս գերիների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին (տեսանյութ)

Ադրբեջանը օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք, որը զանգվածային ոչնչացման բնույթ ունի. ՀՀ ՄԻՊ (տեսանյութ)

Էգեյան ծովի թուրք-հունական հատվածում երկրաշարժի հետեւանքով 14 զոհ, 542 տուժած կա 2 կողմում. ամփոփ

Պատերազմը սկսելուց հետո որեւէ պատգամավոր պարգևավճար չի ստացել ու չպիտի էլ ստանա. Վահագն Թեւոսյան

Եթե Ադրբեջանը կընկնի մեր իշխանությունների ոտքերը՝ թող գան, եթե ոչ, պիտի չհոգնենք կռվից, մինչեւ Քուր գնանք. Ռ.Պետրոսյան

ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը Արցախ այցի համատեղ հրավեր են ուղարկել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին

Մեր զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ. ՊՆ ներկայացուցիչ

Լեգիոներների սահմանափակում. ինչպես են թիմերը լուծում խնդիրը

Կապանի Դավիթ բեկ բնակավայրում այսօր մարտական գործողություններ են եղել. Արծրուն Հովհաննիսյան

ԱՄՆ-ն փաստում է՝ Ադրբեջանը վարանում է համաձայնվել առանց նախապայմանների հրադադարին․ Արմենպրես

Հրետակոծության հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա տղամարդ. 6 խաղաղ բնակիչ վիրավոր են. Արցախի ՄԻՊ

Դավիթ Տոնոյանը եւ Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը քննարկել են ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը

Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից երկրների համաժողովում կոչ է արվել դատապարտել թուրքադրբեջանական ագրեսիան.ԿԳՄՍՆ

Արսեն Թորոսյանը Գեղարքունիքում ծանոթացել է վիրավոր զինվորների և կորոնավիրուս ունեցող պացիենտների բուժման ընթացքին

Ապարանի ոստիկանները Արցախից բերված փամփուշտներ են հայտնաբերել

«Մեր օգնությունը բանակին այսօր առավել քան երբեւէ պետք է»․ քաղաքացին իր անձնական ավտոմեքենան կնվիրաբերի բանակին

1000 դրամների շեմը վերանայելու հարցով քննարկումներ են սկսվել. «կընտրվի այն մոտեցումը, որը լավագույն լուծումը կլինի»

ԱԻՊԾ տնօրենին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում. համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են