Երևան
12 °C
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԳ նախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության Արաբական թերակղզու երկրների բաժին պետ Մհեր Մկրտումյանը:
Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ Քուվեյթի Պետությունն իր համար հաճելի եւ բարեկամ երկրներից մեկն է եւ բազմիցս Քուվեյթում ականատես է եղել հայազգի բնակչության նկատմամբ դրական վերաբերմունքի:
Այնուհետեւ անդրադառնալով հայ-քուվեյթյան հարաբերություններին, մասնավորապես՝ տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությանը, նախարարն ասել է, որ քաղաքական եւ մարդկային առումով հարաբերությունները հստակ են. արդեն կայացել է միջկառավարական հանձնաժողովի 2 նիստ, երկկողմանի այցելություններ են եղել, եւ արդյունքում ստորագրվել են երկկողմ համագործակցության բազմաթիվ փաստաթղթեր:
«Սա արդեն լուրջ հիմք է տարբեր ուղղություններով ակտիվ համագործակցության համար: Հայկական կողմից կա դրական վերաբերմունք այն շարունակելու համար, եւ այս տարի Երեւանում կազմակերպվելիք միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստին այսօրվանից պետք է լավագույնս պատրաստվենք, որպեսզի մեր բոլոր գերատեսչությունները եւ նաեւ մասնավոր հատվածն արդյունավետ կերպով ներգրավվի այս գործընթացի մեջ: Մենք պետք է խնդիր դնենք մեր առջեւ. ապրանքաշրջանառությունը մեծացնենք եւ տնտեսական կապերը նոր մակարդակի հասցնենք»,-ասել է Դ. Լոքյանը:
Դեսպան Աբդուլլահ Ալ Էնեզին իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նույնպես նկատել, որ տնտեսական կապերը դեռեւս բավարար մակարդակի չեն եւ վստահեցրել, որ պատրաստակամ է զարգացնելու Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները: «Այս հարցում ես կարեւորում եմ երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների ակտիվ աշխատանքը, կարող եմ հայտարարել, որ մշտապես կապի մեջ եմ Քուվեյթի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որոնք պատրաստ են համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ՝ որեւէ ոլորտում ներդրում կատարելու համար»,-ասել է դեսպանը:
Նախարար Լոքյանը ներկայացրել է գյուղատնտեսության, ձկնաբուծության, փոքր ջրամբարների կառուցման, առողջապահության, դեղագործության, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում իրատեսական ծրագրերի առաջարկներ, հայտարարել, որ դրանք առանձին փաթեթների տեսքով ՀՀ վարչապետի հետ քննարկումից հետո պատրաստ է փոխանցել քուվեյթյան կողմին:
«Մենք պատրաստ ենք տարաբնույթ առաջարկներով հանդես գալ եւ Քուվեյթի ներդրումային հիմնադրամի հետ համագործակցել այնպիսի սկզբունքներով, որ դա փոխադարձ շահավետ լինի: Կարծում եմ` ժամանակն է անցնելու ավելի գործնական, ավելի պրակտիկ քննարկումների, որպեսզի մինչեւ հաջորդ միջկառավարական նիստը արդեն որոշակի արդյունքներ ունենանք»,-ասել է Դավիթ Լոքյանը` հավելելով, որ նոյեմբերին կայանալիք նիստին ընդառաջ անհրաժեշտ է շարունակել հանդիպումները եւ սահմանել աշխատանքների հստակ ժամանակացույց:
Դեսպան Աբդուլլահ Ալ Էնեզին ոգեւորությամբ է ընդունել նախարար Լոքյանի՝ առաջիկայում Քուվեյթի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու առաջարկը, որը հնարավորություն կընձեռի ներկայացնել գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրերի առաջարկները:
Դեսպանն իր գոհունակությունն է հայտնել հանդիպումից, առաջարկել ստեղծել աշխատանքային խումբ եւ ակտիվ աշխատել հայ-քուվեյթյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ արտաքին գործերի գերատեսչության հետ միասին աշխատել երկկողմանի հարաբերությունները բավարար եւ գոհացուցիչ մակարդակի բերելու ուղղությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT