Երևան
12 °C
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ընդունել է «ԱՄՆ Խաղաղության կորպուսի» (ԽԿ) հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը` նորանշանակ տնօրեն Սանի Լուի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Ողջունելով հյուրերին` նախարարը կարեւորել է ԽԿ-ի կամավորներն ավելի քան 20 տարիների կատարած աշխատանքը. «Որպես կրթության եւ գիտության նախարար, անշուշտ ինձ համար կարեւոր է այն, որ տարիներ շարունակ «Խաղաղության կորպուսը» աջակցում է մեր աշակերտների անգլերեն լեզվի ուսուցմանն ու ուսուցիչների վերապատրաստման գործին, սակայն կարծում եմ շատ ավելի կարեւոր է այն առաքելությունը, որ «Խաղաղության կորպուսի» գաղափարախոսության հիմքում է՝ կամավորների միջոցով հանդուրժողականության մշակույթի տարածում»,- նշել է Լեւոն Մկրտչյանը: Նա հույս է հայտնել, որ նոր տնօրենի նշանակմամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Խաղաղության կորպուսի» հայաստանյան գրասենյակի համագործակցությունը որակական նոր մակարդակ կարձանագրի՝ ընդլայնելով ԽԿ կամավորների գործունեության շրջանակը՝ հանրակրթությունից դեպի կրթական մյուս աստիճաններ:
Միաժամանակ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի կրթական համակարգի առաջնահերթություններից մեկը օտար լեզուների դասավանդման որակի ամրապնդումն ու զարգացումն է: Նրա խոսքով, այդ նպատակով դեռեւս անցած տարի մշակվել է հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման զարգացման հայեցակարգը եւ այս համատեքստում առավել օգտակար է լեզուների դասավանդման եւ վերապատրաստման փորձ ունեցող այնպիսի հեղինակավոր կառույցների ներգրավվածությունը, ինչպիսին «Խաղաղության կորպուսն» Է:
«Խաղաղության կուրպուսի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Սանի Լուին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին՝ Հայաստանի ուսումնական հաստատություններում իրենց կամավորների գործունեության հնարավորության ապահովման համար: Նրա խոսքով, ԽԿ-ի կամավորները Հայաստանի ուսումնական հաստատություններում անգլերեն լեզվի ուսուցմանը մասնագիտական օգնություն ցուցաբերելուն զուգընթաց` իրենք եւս ծանոթանում են հայ մշակույթին, սովորում` հայերեն:
Հանդիպման ընթացքում, քննարկվել են համագործակցության առաջնահերթություններին ու ուղղություններին վերաբերվող աշխատանքային մի շարք այլ հարցեր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT