Աֆրինի պատասխանը. Գերմանիան դադարեցրել է Թուրքիայի ԶՈւ Leopard տանկերի արդիականացումը

26/01/2018 schedule11:00

Գերմանիայի կառավարությունը դադարեցրել է Թուրքիայի ԶՈւ գերմանական Leopard տանկերի արդիականացման ծրագիրը: Գերմանիան նաեւ քննարկում է առհասարակ Թուրքիային սպառազինության մատակարարման դադարեցումը: Այս մասին հունվարի 25-ին հայտնել է գերմանական Spiegel պարբերականը:

Ըստ գերմանական պարբերականի՝ այդ երկրի կառավարության որոշումը կապված է Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի սկսած ռազմագործողության հետ: Հունվարի 25-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ արտգործնախարար Զիգմար Գաբրիելը պայմանավորվել են, որ այս հարցը կրկին կարող է քննարկել միայն նոր ստեղծվելիք նախարարների կաբինետը, գրում է Ռազմինֆոն:

Սա նշանակում է, որ առնվազն առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում այս հարցը Գերմանիայում չի քննարկվի: Առայժմ հստակ պարզ էլ չէ, թե կստացվի արդյո՞ք կազմել Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատների եւ սոցիալ-դեմոկրատների միջեւ: Կոալիցիոն կառավարություն կազմելու Մերկելի նախորդ փորձը անհաջող էր ստացվել:

Զիգմար Գաբրելը նշել է, որ Գերմանիան անհանգստացած է Սիրիայի հյուսիսի ռազմական հակամարտությամբ: Այսպիսով, առնվազն մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, Գերմանիան կդադարեցնի ռազմատեխնիկական ոլորտում Թուրքայի հետ ցանկացած համագործակցություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի որոշ քաղաքական գործիչներ Թուրքիայի ԶՈւ նշված տանկերի արդիականացումը դադարեցնելու կոչով դիմել էին Գերմանիայի կառավարությանը:

Ռազմատեխնիկական ոլորտում ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների խնդիրները նոր չեն: Մասնավորապես՝ 2016 թ. սկսած պաշտոնական Անկարան եւ Բեռլինը բավականին լուրջ խնդիրներ ունեն այս ոլորտում: Գերմանիան արդեն իսկ դադարեցրել էր հիմնական սպառազինությունների արտահանումը Թուրքիա, որոշակի խոշոր գործարքներ:

Տպել
1626 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին