Երկու հոգի է պետք, որ Ավետիս խնամեն. քառօրյա պատերազմին հաշմանդամ դարձած զինվորի մայր

Քառօրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած 21-ամյա Ավետիս Զարգարյանն այսօր դանդաղ ապաքինվում է, սակայն դրական առաջխաղացման մասին խոսելը դեռ շատ վաղ է, այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ավետիսի մայրը՝ տիկին Սոնան, որը որդու հետ միասին եկել էր Արամ Խաչատրյանի համերգասրահ՝ զինհաշմանդամների համար կազմակերպված բարեգործական համերգին:

Ավետիսի ընտանիքը Երեւան է տեղափոխվել տղայի վիրավորվելուց հետո: Այստեղ վարձով են ապրում, սոցիալապես անապահով վիճակում են: Երկու որդի ունեն`Ավետիսը եւ փոքր եղբայրը, որն արդեն վեց ամիս է՝ ծառայում է բանակում:

Ինչ Ավետիսը վիրավորվել է, տիկին Սոնան եւ ամուսինը չեն աշխատում, այս պահին միայն Ավետիսի 91 հազար դրամ թոշակն են ստանում: «Ավետիս երկու հոգի պետք են, որ խնամեն, իրա կողքը լինեն, չի կարողանում անգամ ինքնուրույն հազալ»,- ասում է մայրը:

Տիկին Սոնան ասաց, որ որդու վիրահատությունների մասին խոսելն էլ դեռ շատ վաղ է: Ավետիսը շատ թույլ է, բժիշկները վախենում են, որ չի դիմանա:

Ավետիսը քառօրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած այն զինվորներից է, որն այժմ անվասայլակի վրա է, ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, ձեռքերը նորմալ չեն բացվում:

2017 թվականի օգոստոսի մեկից Ավետիսը Միքայելյանի անվան հիվանդանոցի վերականգնողական կենտրոնում է բուժում ստանում: Ասում է, որ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի բացվելուց հետո, բուժումը շարունակելու է զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կլինիկայում:

Ավետիսն այժմ անգլերեն է սովորում, ասում է, որ եթե չի կարողանում շարժվել, գոնե դրանով է զբաղվում, որեւէ օգտակար բան անում: «Մինչեւ վիրավորվելը ուզում էի ատամնաբույժ դառնալ, բայց դա դեռ երազանք է մնում»,- ասում է նա:

«Հայկական Ժամանակ»-ն ավելի վաղ անդրադարձել էր Ավետիս Զարգարյանին: Նա ողնաշարի վիրավորում էր ստացել պարանոցի շրջանում` ողնուղեղի վնասումով:

Թալիշում մարտերի ընթացքում գնդակը մտել է ծնոտը, թիկունքով ներքեւ է իջել, վնասել մի քանի ող եւ ողնուղեղը: Երբ Ավետիսին Երեւան էին տեղափոխել, բժիշկները հույս չէին տվել, սակայն զինծառայողը կարողացել է հաղթահարել ամենադժվար փուլը:

Ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի գնդակից վիրավորում ստացած 21-ամյա Ավետիս Զարգարյանը 2014 թվականին Ռուսաստանից վերադարձել էր Հայաստան՝ հատուկ զինծառայության նպատակով:

                                                                                                       Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
2479 դիտում

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի