Երևան
12 °C
Ծառուկյան խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Սերգեյ Բագրատյանը օրերս մամուլում հայտարարեցին, որ դժգոհ են թանկացումների թեմայով հունվարի 23-ին տեղի ունեցած խորհրդարանական լսումներից եւ Ծառուկյան խմբակցությունը ցանկանում է գնաճի վերաբերյալ խորհրդարանական նոր լսումներ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Ո՞ր դեպքում նոր լսումներ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես կգան, եւ ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Ծառուկյան խմբակցությունը, նախօրեին մեր հարցերին պատասխանեց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
- Պարոն Բագրատյան, ճի՞շտ է, որ Ծառուկյան խմբակցությունը գնաճի վերաբերյալ նոր լսումներ անցկացնելու նախաձեռնությամբ է հանդես գալու։
- Մենք սպասելու ենք, տեսնենք՝ կառավարությունը խոստացած մեղմացումները անո՞ւմ է, թե՞ ոչ, իրենք մեզնից ժամանակ են խնդրել, որ լուծումներ տան։ Մենք որոշ ժամանակ կսպասենք, եթե որեւէ առարկայական լուծում չենք տեսնի, կնախաձեռնենք, ես ինքս կդիմեմ խմբակցությանը, որ դիմենք ԱԺ-ին՝ նոր լսումներ կազմակերպելու եւ մեր լուծումներն առաջարկելու համար։
- Իսկ ի՞նչ կտան նոր լսումները, անցած լսումները ցույց տվեցին, որ կառավարության ներկայացուցիչները հիմնականում թանկացումները չմեղմելու հիմնավորումներով էին հանդես գալիս։
- Ճիշտ եք, որ անցած լսումները նպատակին չծառայեցին, բայց ես կարծում եմ՝ իրենք շտապեցին, եւ պետք էր առաջարկները ընդունել բոլոր խմբակցություններից, ՀԿ-ներից, մեղմացնելու հետ կապված լուծումները, առաջարկները ունենային, հետո նոր լսումներ կազմակերպեին, որ քննարկեինք առաջարկները, ոչ թե քննարկեինք կառավարության կողմից ներկայացրած հիմնավորումները (ավելի շուտ՝ պատճառաբանությունները), որ թանկացումները հիմնավոր են, կախված են միջազգային գների հետ։
- Կարո՞ղ ենք ասել, որ անցած լսումները անարդյունք էին։
- Անցած լսումները, որպես միջոց լուծումների համար ընդունելի էր, բայց որպես արդյունք՝ անարդյունավետ էր։
- Իսկ եթե առաջին անգամ անարդյունավետ էր, հույս ունեք, որ երկրորդ անգամ արդյունավե՞տ է լինելու։
- Մեր դեպքում մենք առաջարկներով նախապես կդիմենք հանրությանը, այդ առաջարկները մենք կքննարկենք մյուս խմբակցությունների, տնտեսական հանձնաժողովի հետ եւ երբ կգտնենք, որ դրանք իսկապես խնդիրը լուծելու են, արդեն լսումներ կկազմակերպենք, լսումների արդյունքում նաեւ կֆիքսենք անելիքները։ Այսինքն, որ արդյունավետություն լինի, կոնկրետ լուծումներ ստանանք։ Մենք չենք սպասելու արդեն կառավարության պատասխաններին, այլ հանրային կարծիքը խմբակցությունները քննարկման արդյունքում առաջարկներով լսումների ընթացքում կառավարությանը կներկայացնենք։
- Իսկ եթե ամեն դեպքում լսումները արդյունք չտան, եւ ՀՀԿ-ն դեմ լինի ձեր մոտեցումներին, ի՞նչ եք անելու այդ դեպքում։
- Մենք պետք է նախ ապացուցենք, որ մենք իսկապես նախանձախնդիր ենք խնդիրների լուծմանը։ Այսինքն, հանրության համար տեսանելի պետք է լինի, որ ընդդիմադիր ուժերը տարբեր ճանապարհներով փորձում են լուծումներ տալ։ Հիմա ԵԼՔ խմբակցությունը երթ արեց, եւ չենք կարող վստահ ասել, որ դա արդյունավետ էր, բայց քայլ էր, որն իրավունք ուներ լինելու, եւ պետք էր նման հանրային միջոցառում։ Հիմա մենք այս ռազմավարությունը ունենք, որ հանրության շրջանում հիմնավորենք, ապացուցենք, որ ընդդիմադիր ուժերը անում են հնարավորինս՝ սրանով իսկ ապացուցելով, որ ընտրողների տված քվեները չեն արդարացվում իշխանության կողմից, եւ իրենց շահերը պաշտպանում են ընդդիմադիր ուժերը։ Հանրային կարծիքը ձեւավորենք այդ տեսքով, որը մեզ կբերի արդեն լրացուցիչ բալանս՝ միջոցառումներ, գործողություններ իրականացնելու։ Մնացածը արդեն ընթացքում նոր մարտավարություն կմշակենք, կքննարկենք, կներկայացնենք։
- ԵԼՔ դաշինքի երթին միանալու մտադրություն ունե՞ք։
- Մենք, ընդունելով ԵԼՔ դաշինքի մարտավարությունը, այս պահին հետամուտ ենք լինում մեր մարտավարությանը, երբ կսպառենք մեր բոլոր հնարավոր միջոցները, նոր կմտածենք՝ ինչ կերպ ազդել իշխանության միջոցների վրա։
Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT