Երևան
12 °C
Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էին «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ:
Լսումները անցկացնում էր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Լսումներին մասնակցում էին նաեւ տնտեսագիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Խոսրով Հարությունյանը հայտարարեց հիմնական զեկուցողների անունները՝ հույս հայտնելով, որ կհաջողվի խնդրո առարկայի վերաբերյալ ձեւավորել մասնագիտական լուրջ հարթակ, որը հնարավորություն կտա պատգամավորներին հետագայում ձեւավորել քաղաքական դիրքորոշում: Հիմնական զեկուցողներին ներկայացնելու ժամանակ խնդրահարույց հայտարարություն եղավ, երբ ասվեց, որ լսումներին ներկա գտնվողները չեն կարող հարցեր տալ Ազգային վիճակագրության ծառայության պետին:
ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր դժգոհությունը հայտնեց՝ ասելով, որ եթե ամեն ինչ սկսվում է այդտեղից, ինչո՞ւ չպիտի հարցեր տան ԱՎԾ պետին: Խոսրով Հարությունյանն ասաց, որ ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը զեկուցմամբ հանդես չի գալու, այլ՝ հաղորդմամբ, իսկ օրենքով սահմանված է, որ Ազգային վիճակագրական ծառայությունը չի կարող ներքաշվել քաղաքական բանավեճերի մեջ: Վահրամ Բաղդասարյանն էլ իր հերթին պնդեց, որ ԱՎԾ պետին հարցեր չեն տրվելու՝ խնդրելով լսումները երկխոսության չվերածել: Լսումները սկսվեցին ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանի՝ գնաճի մասին հաղորդմամբ: Նա ներկայացրեց 2017 թ. սպառողական գների ինդեքսի վերաբերյալ տվյալները:
Հաջորդիվ զեկույցով հանդես եկավ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ասաց, որ տարեկան փաստացի գնաճը գրեթե համընկել է կանխատեսմանը եւ կազմել է 2.6 %, որը թույլատրելի միջակայքի ստորին սահմանի մոտ է: Ջավադյանը ներկայացնում էր հարեւան երկրներում գնաճի տոկոսը՝ վստահեցնելով, որ Հայաստանում այն բավական ցածր մակարդակի վրա է:
Ըստ էության, նիստը պետք է վերաբերեր գնաճի պատճառներին եւ դրանց մեղմացման ելքերի որոնմանը, սակայն ստացվեց, որ զեկուցողները միայն պարզաբանում եւ արդարացնում էին տարբեր ապրնքատեսակների թանկացումները՝ «համոզելով», որ գնաճը մեղմելու խնդիր չկա:
Մասնավորապես, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց թանկացած ապրանքների (կարագ, խոզի միս, լոլիկ, գառան միս, կարտոֆիլ) եւ գնանկում գրանցած ապրանքների (խառը կանաչի, խնձոր, սխտոր, հնդկացորեն, կանաչ սոխ, տաքդեղ) հնգյակը՝ փորձելով հասկանալ՝ ինչպես է կատարվել ապրանքների անհամապատասխան բաշխումը, ինչպես է ստացվել գնաճի թիվը՝ 2.6%, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պատասխանոց, որ կարագի գնի թանկացման «մեղավորները» սննդամթերքի փորձագետներն են.
«Կարագի համար առանձին ուսումնասիրություն է կատարվել... հրապարկվել է մի քանի զեկույց Առողջապահության ազգային կազմակերպության կողմից, մի քանի հեղինակավոր ինստիտուտների, որ այն վնասակարությունը, որի մասին մինչեւ այդ խոսվում էր կարագի մասով, խոլեստերինի, առողջության հետ կապված եւ մի շարք հիվանդությունների, այդքան էլ ճիշտ չի գնահատվել, եւ որ կարագը օգտակար է: Եվ հակառակը՝ ձեթի օգտագործումը կոնցերոգեն ինչ-որ բնույթ է կրում, եւ կարագի օգտագործումը ավելի օտակար է, քան ձեթինը: Ֆրանսիայում, մի շարք երկրներում կարագի դիֆիցիտ եղավ, այդ դիֆիցիտի հաշվին կարագի գինը կտրուկ բարձրացավ»,-ասաց Ջավադյանը:
Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը իր ելույթում նշեց, որ ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը գործարար միջավայրը բարելավելու տարբերակ էր, եւ սեղմված գազի գինը բարձրացնելով՝ հասել ենք 2015 թ. մակարդակին: Վերջինս դիզվառելիքի թանկացման վերաբերյալ հարցերին պատասխանեց, որ պետությունը չէր կարող գնալ եկամտահարկի ամբողջությամբ նվազեցման, դրա համար ընտրել է բեռի վերաբաշխման տարբերակը:
ՀՀ տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանն էլ իր հերթին նշեց, որ ակցիզային հարկը եկամուտների կորստի փոխհատուցման հիմնական աղբյուրն էր եւ տնտեսական գործունեության խթանման արդյունավետ գործիք:
Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը տրանսպորտի թանկացումների հետ կապված հարց ուղղեց Արման Խաչատրյանին. «Նոր Հարկային օրենսգրքում ավտոբուսային ուղեւորափոխադրումները 1000 դրամ հաստատագրվածից փոխել եք 2000 դրամ արտոնագրային հարկ, այսինքն խիստ ծանրաբեռնել եք ուղեւորափոխադրող ընկերությունների ծախսերը։ Պարզ հաշվարկ ասեմ, «ՊԱԶ» ավտոբուսը, որը ունի 23 ուղեւորի տեղ, սկզբում վճարում էր 23 հազար դրամ ամսական, այսօր վճարում է 46 հազար դրամ ամսական։ Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե ուղեւորափոխադրողի վրա դուք ավելացնում եք հարկերը, նա պարտավոր է ուղեւորներին տեղափոխել նախկին գնո՞վ։ Ցանկանում եմ, որ դա հիմնավորեք, ոչ թե ասելու համար, այլ հարցը լուծելու համար»: Խաչատրյանը պատասխանեց, որ հարցը ոչ թե ընդհանրական է, այլ միայն ներմարզային երթուղիներին է վերաբերվում, իրենք պատրաստ են քննարկել բոլոր այն հիմնավորված լուծումները, եւ տալ համապատասխան այնպիսի լուծումներ, որից ոչ տուժի տնտեսական գործունեությունը, ոչ էլ բարձրանա համապատասխան սակագինը։
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի դիտարկմանը՝ հարկերը ավելացնում են, որ պետությունը, բյուջեն շահեն, բայց դա մարդկանց վրա, իրենց ասելով, չի ազդելու, մարդիկ չեն տուժելու, այդ դեպքում որտեղի՞ց է գոյանալու գումարը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ միայն ակցիզային հարկի եւ ավելացված արժեքի հարկի բարձրացում չի եղել, տրվել են նաեւ մեղմիչ մեխանիզմներ՝ արտոնագրային հարկի տարեկան վճարում, տրանսպորտային փոխադրումների ինքնարժեքի 22%-ով իջեցում:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ելույթում նշեց, որ իրենք չեն կարող պարենային անվտանգություն ապահովել կամ համապատասխան արտադրանք տալ՝ առանց տեխնոլոգիաներ կիրառելու, դրա համար են մշակում նոր ծրագրեր: Պահանջարկը ավելանալուն պես բյուջեների ավելացում կլինի՝ հնարավորինս արագ նոր տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար. «Եթե կլինի որեւիցե ներդրող, որ ցանկություն ունի արտադրելու եւ դա այսօրվա շուկայական գնի հետ մրցակցային կլինի, մենք պատրաստ ենք քննարկել»,- հավելեց Առաքելյանը:
Մտքերի փոխանակության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱՎԾ-ի եւ ԿԲ-ի տվյալները իրականությանը չեն համապատասխանում. «Իշխանությունն այս լսումներն ինչի՞ համար է կազմակերպվել, որ ասի՝ Հայաստանում չկա գնաճ»,-նշեց Փաշինյանը:
«Որեւէ երկրում որեւէ իշխանություն չի կարող ուրախանալ գնաճով: Եվ թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ մեր ուշքը գնում է, որ ապրանքատեսակների գները թանկանում են եւ մեր ժողովրդի սոցիալական վիճակը դրանից կարող է ավելի վատթարանալ»,-առարկեց ԱԺ խոսնակ Շարմազանովը:
«Թոշակառուերի հայկական միավորում» հ/կ անդամ Ռոլանդ Ավետիսյանը ԱԺ լսումները որակեց աճպարարություններով համեմաված միջոցառում: Վերջինս նաեւ իր վրդովմունքը արտահայտեց որոշ ժամանակ առաջ աղքատների՝ միայն կարտոֆիլ ուտելու վերաբերյալ Խոսրով Հարությունյանի արտահայտությանը, որին վերջինս ներողությամբ պատասխանեց՝ նշելով, որ լրատվամիջոցները խեղաթյուրել են իր ասածը:
Ռոլանդ Ավետիսյանի խոսքով, եթե պաշտոնական տվյալներով երկրում 30 % աղքատություն կա, ապա թոշակառուների 70 %-ն է աղքատ ու անապահով։
ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը մտքերի փոխանակության ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ. «Սիրելի քաղաքացինե՛ր, եթե դուք այս վերոնշյալ փաստարկներին հավատում եք, գտնում եք, որ Կառավարությունը ճիշտ է ասում, ձեզ մոտ ամեն ինչ լավ է, դուք բարեկեցիկ եք, ուրախ, զվարթ, երջանիկ, ես ձեզ շնորհավորում եմ, իսկ եթե դուք մեզ պես տենսում եք, որ կան խնդիրներ, ուղղակի հիշեցնեմ՝ փետրվարի 5-ին ԵԼՔ դաշինքն անցկացնում է երթ՝ ընդդեմ թանկացումների, 18:00-ին, Կինոմոսկվայի մոտից: Եվ հուսով եմ՝ մենք ՀՀ քաղաքացիների աջակցությամբ կփորձենք, կկարողանանաք կանխել այս գնաճը եւ հարկային բեռի ավելացումը: Շնորհակալություն»:
Կարող ենք արձանագրել, որ ԱԺ լսումները տապալվեցին: Ընդիմությունը, հ/կ-ների եւ տնտեսագիտական կենտրոնների ներկայացուցիչները արձանագրում էին փաստեր, որ գնաճը ծանր հարվածներ է հասցնելու պետությանն ու քաղաքացուն, իսկ կառավարության ներկայացուցիչները հակադարձում էին՝ արդարացնելով թանկացումները: Իշխանությունը գնաճը մեղմելու տարբերակներ այդպես էլ չառաջարկեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT