Անշնորհանդես. վերջին հատվածը՝ Միխեիլ Սահակաշվիլու ինքնակենսագրական գրքից

06/02/2018 schedule20:38

«Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակվում է Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» ինքնակենսագրական գրքի երրորդ՝ վերջին հատվածը։ 

Վրաստանի նախկին նախագահի գիրքը այս ընթացքում հասցրեց Հայաստանում բուռն եւ սկանդալային քննարկումների առարկա դառնալ: Մեկը մյուսի հետեւից չեղարկվում են գրքի շնորհանդեսի պայմանավորվածությունները: Պատճառն այն է, որ գրքի հայերեն թարգմանության հեղինակին թույլ չեն տալիս իրականացնել շնորհանդեսը: «Ուժերի զարթոնք» ինքնակենսագրական գրքի շնորհանդեսի անցկացման համար համաձայնություն են տվել եւ հրաժարվել Չարենցի տուն-թանգարանի եւ «Նոյյան տապան» գրախանութի տնօրինությունները: Վրացական մեդիայում կարծիք է շրջանառվում, որ այս չեղարկումների ետեւում Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունն է կանգնած: Ամեն դեպքում «Ուժերի զարթոնք» ինքնակենսագրական գրքի թարգմանության հեղինակը «ՀԺ»-ի լրագրողին փոխանցել է, որ շնորհանդեսը Երեւանում կայանալու է, թե երբ եւ որտեղ՝ դեռ հստակ չէ: 

Այս իրավիճակում, քանի դեռ Սահակաշվիլիի գրքի շնորհանդեսը եւ գրախանութներում ազատ վաճառքը անորոշ ժամանակով հետաձգված են, «Հայկական ժամանակ»-ում հրապարակված հատվածները միակն են, որ առայժմ հասանելի են հայ ընթերցողին: Մաղթում ենք ձեզ հաճելի ընթերցանություն:

* * *

Երբ 2014-ի փետրվարին Ղրիմում սկսվեցին իրադարձությունները, ես փոքր-ինչ անգամ չզարմացա։ Դեռ 2008-ին ես զգուշացնում էի Ղրիմի բռնակցման սպառնալիքի մասին։ Ինձ ոչ ոք չէր հավատում։ Բոլորն ասում էին, որ թաթարները թույլ չեն տա դա անել։

Յանուկովիչի փախուստից հետո ես սերտորեն շփվում էի Նալիվայչենկոյի հետ, որը հեղափոխությունից հետո գլխավորում էր Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։ Մենք վաղուցվանից էինք ծանոթ։ 2010 թվականին նա մտածում էր նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին և այդ ժամանակ լավ շանսեր ուներ։ Ես հավատում էի նրա ուժերին։ Մենք ծրագիր կազմեցինք նրա համար։ Նալիվայչենկոն շատ բան գիտեր ուկրաինական կոռուպցիայի մասին և պատրաստվում էր հանրայնացնել այդ ամբողջ տեղեկությունը։ Ի վերջո, նա որոշեց չառաջադրվել։ Բայց մենք լավ հարաբերություններ պահպանեցինք։

Նալիվայչենկոն չգիտեր՝ ինչ է եղել Յանուկովիչին, որտեղ է նա, և կարելի՞ է արդյոք հույս դնել ՈւԱԾ-ի [Ուկրաինայի անվտանգության ծառայություն] վրա։ Պետք էր հետապնդող խումբ ուղարկել, բայց հայտնի չէր՝ ինչպիսի դիմադրության կհանդիպեին նրանք, գումարած` նոր իշխանությունը առայժմ չէր վերահսկում սահմանները։ Ես ասացի, որ պետք է ուժեղացնել հատկապես Ղրիմը։ Այդպես էլ եղավ. Յանուկովիչը փախավ Ղրիմով։

Երբ Ղրիմում նոր էին հայտնվել կանաչ մարդուկները, ոչ ոք չէր հասկանում, թե այդ ովքեր են։ Ես խոսակցություն ունեցա բարձրաստիճան պաշտոնատար դեմքերի հետ (չեմ տա նրանց անունները)։ Գիշերվա ժամը երկուսն էր, մենք նստած էինք Կրեշչատիկի սրճարաններից մեկում։ Ես բացատրում էի նրանց, որ հազիվ թե իրենք ժամանակ ունեն ինձ հետ շփվելու, որ իրենցից խլում էին Ղրիմը, իսկ նրանք ինձ` ի պատասխան. «Մի՛շա, դու ոչինչ չես հասկանում։ Մեր հատուկջոկատայինները նրանց շրջապատել են, մենք անջատել ենք նրանց ջուրն ու էլեկտրականությունը։ Վաղը մինչև օրվա վերջ նրանք կհանձնվեն»։

Դրանք շատ բարձրաստիճան մարդիկ էին, բայց ժամանակ ունեին գիշերը երկուսին ինձ հետ թեյ խմելու։ Ես զարմանում էի, բացատրում, որ դա Ռուսաստանն է, և նրանց զինվորականները չեն

հանձնվի։ Նրանք նորից ինձ կրկնում էին այդ հիմարությունը, որ, եթե ինչ-որ բան էնպես չգնա, իրենք թաթարներին կզինեն, ու սրանք ոչ մի այդպիսի բան թույլ չեն տա։

Ղրիմի գրավումից հետո ես զգուշացնում էի ուկրաինական առաջատար քաղգործիչներին, որ Դոնբասն է լինելու։ Դրան ի պատասխան նրանք ասացին. դու հասկանում ես, չէ՞, որ Հարավային Օսեթիան ու Աբխազիան երբեք չեն վերադառնա, այ, ճիշտ այդպես էլ մենք ենք հասկանում, որ Ղրիմը հետ չի գա, դրա համար էլ կպայմանավորվենք Արևմուտքի հետ. նրանք մեզ ընդունում են ՆԱՏՕ ու ԵՄ` Ղրիմի դիմաց։ Ես առարկեցի. «Նախ` ո՞վ է ձեզ ասել, որ Հարավային Օսեթիան ու Աբխազիան վրացական տարածքներ չեն։ Մենք առանց դրանց չենք կարող և մենք կվերադարձնենք դրանք։ Եվ երկրորդ` մի՛ կարծեք, որ չեք պահպանել միայն Ղրիմը, հաջորդը, միանշանակ, Դոնբասն է լինելու»։ Իսկ նրանք. «Ո՛չ, դա անհնար է Դոնբասի դեպքում, այնտեղ չափազանց լուրջ ուկրաինացիներ են, դա Ղրիմը չէ»։

Ինձ թվում է` Ղրիմի գրավումը նախապատրաստվել էր 2015 թվականի ընտրությունների համար։ Դատելով իմ փորձից` Պուտինը ինքնաբուխ ոչինչ չի կարողանում անել, նա առհասարակ արագաշարժ մարդ չէ։ Անկանխատեսելի իրավիճակում կորցնում է իրեն. և՛ վրացական հեղափոխությունը, և՛ Նարնջագույն հեղափոխությունը նրան անակնկալի բերեցին։ Իսկ այ Ղրիմի բռնակցմանը ակնհայտորեն նախորդել էին մի քանի տարվա պատրաստություններ։ Ճիշտ այդպես էլ նա շատ լավ պատրաստված էր Վրաստանի հետ 2008 թվականի պատերազմին։ Պատրաստությունը սկսվել էր դեռ 2006 թվականից, երբ մենք վերցրինք ԳՌՈւ-ի [Գլխավոր Հետախուզական Վարչության (ГРУ)] ամբողջ գործակալական ցանցը։ Պուտինն այդ ժամանակ իրեն կորցրել էր։ Նա կտրուկ բաներ էր անում, մեկը մյուսի հետևից սխալներ էր թույլ տալիս։ Բայց հետո նստեց ու սկսեց մանրամասն գրել պատերազմի ծրագիրը։ Ճիշտ այդպիսի սցենար էլ նա պատրաստել էր 2015-ի Ղրիմի համար։ Մոսկվայում գիտեին, որ Յանուկովիչը կպարտվի, ու ծրագրել էին խաղից դուրս բերել Ուկրաինայի մի մասը։ Վստահ չեմ Դոնբասի հաշվով, բայց ղրիմյան սցենարը ոչ մի կասկած չի հարուցում։

Կրկնում եմ՝ Պուտինին բնորոշ է մոլորվել անկանխատեսելի իրավիճակներում։ Բայց նա դարանակալում է սպասումով։ Նա նման է բուլդոգի. որ բռնեց, բաց չի թողնի։

Իսկ այ Դոնբասում Պուտինը լռվեց։ Նա կարծում էր, որ եթե ղրիմյան սցենարը այդքան հեշտ դուրս եկավ, ապա Նովոռոսիայում ևս այդպես կլինի։ Վստահ չեմ, որ Դոնբասի հաշվով ծրագիր ուներ։ Այնտեղ նա ուղղակի սխալ հաշվարկ էր արել։ Երևում է` ուզում էր Մարիուպոլով անցնել Ղրիմ։ Նրան դա շատ հեշտ էր թվացել։ Բայց շատ բան հաշվի չէր առել. խրվեց ու տեմպը կորցրեց։ Իսկ որպեսզի շեղի ուշադրությունն Ուկրաինայից, գնաց Սիրիա։ Նրան պետք էր ցույց տալ, որ ինքն առաջվա պես խաղի մեջ է։

Մտադրությունն այսպիսին էր. նա դուրս է գալիս Սիրիայից, իսկ Արևմուտքը հանում է Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցները։ Երևում է` ամերիկացիները հայտնել էին նրան, որ պատրաստ են հանել պատժամիջոցները, եթե նա թեկուզ առերևույթ ցույց տա, թե դուրս է բերում զորքերը Դոնբասից։ Արևմուտքն առանց Ռուսաստանի էլ շատ խնդիրներ ունի։ Օբաման ուզում է հանել պատժամիջոցներն ու չփչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նա նաև հանեց Կուբայի և Իրանի դեմ կիրառած պատժամիջոցները. ամերիկացիները հիմա իրենց նորագույն պատմության մեջ համեմատաբար ամենաթույլ վիճակում են։

Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Օբաման Ուկրաինան անվանեց ռուսական հետաքրքրությունների շրջան։ Ասեր նա դա մի տարի հետո, երբ Ամերիկան արդեն նոր նախագահ կունենար, վտանգավոր չէր լինի. մարդն այդպես է մտածում, թող մտածի։ Այլ բան է, երբ դա գործող նախագահի խոսքերն են։ Դրանից հետո ի՞նչ տարբերություն` ինչ են ասում դեսպանը, ԿՀՎ-ն [Կենտրոնական Հետախուզական Վարչություն] ու բանակը։ Իհարկե այդ ասելով՝ Օբաման դիմում էր իր ժողովրդին` բացատրելով, որ Ամերիկան չպիտի պատերազմի, բայց Ռուսաստանի համար դա ճշգրիտ ազդանշան էր։

Ես վստահ էի, որ Դոնբասում կոնֆլիկտը խորանալու է։ Պորոշենկոն մտածում էր, որ կկարողանա բանակցել։ Նա առհասարակ այն մարդկանցից է, որոնք գերադասում են բանակցել, և դա ըստ էության ճիշտ է։ Պուտինն էլ ըստ երևույթին ցույց էր տալիս ինչ-որ նշաններ առ այն, որ դա հնարավոր է։

Պուտինը խորհրդարանական ընտրություններից առաջ խաղաց Պորոշենկոյի դեմ։ Պորոշենկոն ընտրություններին գնում էր բացարձակ խաղաղ հռետորաբանությամբ, իսկ Յացենյուկը` ռազմատենչ։ Բնակչության մի կեսը ամեն գնով խաղաղություն էր ուզում, մյուս կեսն ուզում էր կռվել, պաշտպանել Ուկրաինան։ Խաղաղության կողմում Պորոշենկոն լրիվ առաջատարն էր։ Այդ ժամանակ Պուտինը սրեց իրավիճակն առաջնագծում, գազի հետ կապված խնդիրներ ստեղծեց և ուժեղացրեց ռազմատենչ հռետորաբանությունը։ Նա դա անում էր ցուցադրաբար, որպեսզի թուլացնի Պորոշենկոյին։ Եթե նրան պետք լիներ փոխհամաձայնություն, չէր ձայնակցի Յացենյուկին։

Պուտինը Մարիուպոլի կամ Խերսոնի համար չի պայքարում, նրան Կիևն է պետք։ Նա հիշում է՝ ինչ եղավ Վրաստանի հետ։ Կես տարուց Եվրոպան ու Ամերիկան կհանեն պատժամիջոցները։ Այդ նույն ժամանակ Ուկրաինայի տնտեսությունը լրիվ թուլացած կլինի, ուկրաինացիները կհիշեն, որ երկիրը վարի տվեցին արևմտամետ նախարարները, կհիշեն, որ Եվրոպան իրենց դավաճանեց, և այդ ժամանակ ուկրաինացիները կարող են ցանկանալ պայմանավորվել Ռուսաստանի հետ։

Պուտինը սպասելու է այդ պահին։ Առավել ևս, որ ունի Վրաստանի փորձը։ 2008 թվականից սկսած Վրաստանը զարգանում էր կատաղի տեմպով, իսկ 2012-ին ժողովուրդը որոշեց, որ իզուր է ղեկավարությունը համառում, չի ուզում հանձնվել, առավել ևս, որ բոլորը մեզ լքել են։ Պուտինը ինչ-որ առիթով ասել է, որ 2012 թվականի վրացական ընտրությունները իր ամենաստացված գործողությունն է եղել։ Գալիք ընտրություններին Ուկրաինայում նա ջանալու է կրկնել այն։ Գործելու է իր համար շատ ավելի հարմար իրավիճակում. սարսափելի կոռուպցիա, գումարած ծածուկ ու նույնիսկ բացահայտ ազդեցության գործակալներ, որոնք Վրաստանում չկային։ Դա թույլ է տալիս Ռուսաստանին քաղաքական ճնշումներից բացի ուկրաինական ընտրությունների ժամանակ գործի դնել հատուկ գործողությունների ու սադրանքների ողջ շրջանակը։ Ելքը մեզ համար մեկն է` բեմ դուրս բերել քաղաքական գործիչների նոր սերունդ։ Քաղաքական դասի փոփոխությունը Ուկրաինայի ազգային անվտանգության հարց է։

 
Թարգմանիչ՝ Միքայել Նահապետյան

Հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 6-ի համարում:

Հ.Գ. Այսօր հայտնի դարձավ, որ գրքի շնորհանդեսը կայանալու է վաղը՝ Յանկի փաբում:

Տպել
3064 դիտում

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)