Երեւանում կառուցապատման թույլտվությունների տրամադրման ուղեցույց է մշակվել

Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի շրջանակում աշխատանքային խմբի կողմից մշակվել են կառուցապատման թույլտվությունների եւ քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ուղեցույցներ, որոնց տպագիր տարբերակներն առաջիկայում հասանելի կլինեն քաղաքացիներին:

Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանից, նաեւ նշվել է, որ կառուցապատման թույլտվությունների եւ քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման վերոնշյալ ուղեցույցների էլեկտրոնային տարբերակներն արդեն իսկ ներկայացված են Երեւանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքի Doing Business բաժնում:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ ստուգայցեր են իրականացվել երթեւեկելի գոտիներում ապօրինի տեղադրված եւ մեքենաների կայանմանը խոչընդոտող առարկաների հայտնաբերման եւ առգրավման նպատակով: Արդյունքում առգրավվել է 17 նմանատիպ առարկա: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունն ու հասարակական կարգի պահպանության ծառայության եւ ՃՈ հետ համատեղ պարբերական ստուգայցերը:

Աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ ի կատարում քաղաքապետի հանձնարարականի, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզների տեսանելի վայրերում փակցված են մանկապարտեզի աշխատանքային ժամերի, երեխաների ընդունելության կարգի եւ անհրաժեշտ այլ տեղեկատվության մասին համապատասխան ցուցատախտակներ:

Անդրադառնալով սուր շնչառական վարակներով պայմանավորված կրթական հաստատություններ չհաճախող երեխաների տվյալներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի առողջապահության, հանրակրթության եւ մշակույթի վարչություններին հանձնարարել է շարունակել վարակի հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով կրթամշակութային հաստատություններում իրականացվող խստացված հսկողությունը:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ձեռնարկված են անհրաժեշտ միջոցները հունվարի 27-ին՝ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը եւ ս.թ. հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումները մայրաքաղաքում պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով: Հանձնարարվել է Արարատյան հայրապետական թեմի հետ համագործակցելով նախապատրաստվել նաեւ փետրվարի 11-ին՝ Բուն Բարեկենդանի տոնի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը:

Տպել
2149 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար