Թուրքիայից 20 ավտոբուս զինյալներ են ներթափանցել Սիրիա. ի՞նչ կասեն ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն

19/01/2018 schedule17:10

Չնայած ԱՄՆ-ի զգուշացումներին՝ Թուրքիայից զինյալներ են ներթափանցել Սիրիա: Ինչպես հայտնում է թուրքական DHA գործակալությունը, հունվարի 19-ին 20 ավտոբուս զինլաներ են ներթափանցել «Սիրիական ազատ բանակ» կոչվող խմբավորման վերահսկողության տակ գտնվող Սիրիայի տարածք։

Նշվում է, որ անհայտ ազգության զինյալները Սիրիայի Ազեզի շրջան։ «Թուրքական աջակցությունը վայելող զինված խմբավորումները Սիրիայում շարժվում են քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրինի շրջան», - նշում են թուրքական այլ աղբյուրները։

Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը հայտարարել է, թե անպայման գործողություն են սկսելու Սիրիայի քրդերի դեմ եւ ներկայում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

Ռազմական նախապատրաստությունները ողջ թափով ընթանում են այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդերին վերջնաժակետ է հայտարարել. կամ մեկշաբաթյա ժամկետում լքեն զբաղեցրած դիրքերը կամ պատրաստ լինեն ոչնչացման գործողության։

Ավելի վաղ ԱՄՆ-ը զգուշացրել է Թուրքիային գործողություն չսկսել Սիրիայի քրդերի դեմ եւ կենտրոնանալ միայն ԻՊ-ի դեմ։

Հաղորդվում է, որ այս պահին Թուրքիայում սպասում են ՌԴ մեկնած ազգային հետախության ծառայության պետի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հանդիպմանը ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ հետ, որից հետո թուրքական կողմը կորոշի ինչ քայլեր ձեռնարկի Սիրիայի քրդերի դեմ։

Տպել
1684 դիտում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին

Նոր դիահերձարանը կգործի օգոստոսի 1-ից. այնտեղ կհերձվեն կորոնավիրուսից մահացած անձինք

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ հերոս Վյաչեսլավ Յուրիի Ավերյանովին և Եվգենի Վյաչեսլավի Ավերյանովին

Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են

Հակոբ Արշակյանն ու ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավորությունների շուրջ

«Ազգային ինքնության» ձևախեղված հիմքերը

Մեկ տարվա վաղեմության գողության դեպք է բացահայտվել. Էջմիածնի 2 բնակիչ կալանավորվել է

Կեղծ ահազանգ Adjarabet.am-ի գլխավոր գրասենյակում տեղադրված ռումբի մասին

Ինքնամեկուսացած քաղաքացիների համար գործում է StayHome հավելվածը (տեսանյութ)

Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանը 2021թ.-ին կհանձնվի շահագործման

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գանձասարի վանական համալիր (տեսանյութ)

Արցախում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը

Հուլիսի 10-ին Շիրակի մարզում կորոնավիրուսի 53 նոր դեպք է հաստատվել

ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը վերանայվելու է ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ. նախորդը ընդունվել էր 2007-ին

Երևանում բերման է ենթարկվել հետախուզման մեջ գտնվող 66-ամյա քաղաքացի

Քննարկվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ–բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքը

Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում Նուբարաշենի աղբավայրում

Հայաստանը լիովին հանձնառու է իրագործել ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգը. ներկայացվեց 2-րդ զեկույցը

Հուլիսի 10-ին արձանագրվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 3118 դեպք

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Կարեն Վարդանյանի