Քաղաքացիները պատրաստ են վաղը ցույց տալ իրենց դժգոհությունը. Գեւորգ Գորգիսյան

Վաղը՝ հունվարի 19-ին՝ երեկոյան ժամը 17:00-ին կմեկնարկի ԵԼՔ դաշինքի նախաձեռնած երթը՝ ընդդեմ թանկացումների: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ երթի իրազեկման ընթացում իրենք հասկացան, որ քաղաքացիներն իսկապես ունեն դժգոհություններ.

«Հասկացանք, որ քաղաքացիները պատրաստ են բողոքելու ու այդ դժգոհությունը ցույց տալու: Վաղն արդեն կերեւա՝ քանի հոգի կմիանա: Ամեն դեպքում՝ մենք ակնկալում ենք, որ քաղաքացիները կգան: Մեր երկրում փորձը ցույց է տալիս, որ կան բավական քանակի իրավագիտակից եւ սեփական շահերը պաշտպանելու պատրաստ քաղաքացիներ: Սպասում ենք, որ վաղը մարդաշատ կլինի»,- ասաց Գորգիսյանը:

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները երեկ հայտարարեցին, որ լայնացնում են իրենց պայքարի ճակատը եւ կմիանան ԵԼՔ-ի նախաձեռնած բողոքի ակցիային: Մեր հարցին՝ բացի «Աջ ղեկ» նախաձեռնությունից, ովքե՞ր են միանալու վաղվա երթին, Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց.

«Որեւէ կուսակցության կամ կազմակերպության հետ մենք, այսպես ասած, բանակցություններ ու կոնսուլտացիաներ չենք արել: Ի սկզբանե հայտարարել ենք, որ սա ԵԼՔ-ին սատարելու ինչ-որ միջոցառում չէ, սա քաղաքացիների սոցիալական խնդիրների համար պայքարի ակցիա է: Ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած մեկը, ով մտահոգ է ՀՀ քաղաքացիների առաջ ծառացած այս խնդիրներով, կարծում եմ՝ կմիանա եւ իր աջակցությունը կհայտնի»:

«Այս օրերի ընթացքում բավականին շատ թռուցիկ ենք բաժանել, մոտ տասը հազարից ավելի: Կարծում եմ՝ հիմնականում բոլորը տեղյակ են երթից եւ թանկացումներն արդեն զգացել են իրենց վրա: Մարդիկ բողոքում են ու նաեւ մեծամասնությամբ ասել են, որ կփորձեն միանալ երթին»,- եզրափակեց պատգամավորը:

                                                                                                         ՀայԱրփի Բաղդասարյան

Տպել
1805 դիտում

ԿԸՀ-ն հաշվարկել է քվեաթերթիկների 27%-ը. ՔՊ-ն ակնհայտ առաջատար է

«Հայաստան» դաշինքը չի ընդունում ընտրությունների նախնական արդյունքները

9/54 ընտրատեղամասում ավարտվել է ընտրությունների արդյունքների ամփոփումը

Քվեարկության ընդհանուր քարտեզը մեզ արդեն պարզ է. Նիկոլ Փաշինյանն ամփոփում է նախնական արդյունքները (տեսանյութ)

Երևանի 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներով առաջատարը «Հայաստան» դաշինքն է

Ափնա համայնքում նախնական տվյալներով առաջատարը «Քաղաքացիական պայմանագիրն» է

ԿԸՀ-ն ներկայացրել է 465 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. առայժմ ՔՊ-ն առաջատար է

2/25 ընտրատեղամասում ևս ամփոփվեցին ընտրության նախնական տվյալները

Էրեբունի վարչական շրջանի ընտրատեղամասերից մեկի քվեարկության արդյունքները պատրաստ են

Կապան քաղաքում քվեարկության նախնական արդյունքներով ՔՊ-ն զգալի առաջատար է

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 2 ընտրատեղամասերի նախնական արդյունքները հայտնի են

Ընտրությունների արդյունքները որոշ համայնքապետերի համար պետք է հետագա պաշտոնավարման վերաբերյալ ազդանշան լինեն. Թորոսյան

Մալաթիա-Սեբաստիայի 7/07 ընտրատեղամասում ՔՊ-ն բացարձակ առաջատար է. նախնական

«Քաղաքացիական պայմանագիրն» Արմավիրում ստացել է ընտրողների ձայների 62.5%-ը. քաղաքապետը գրառում է արել

Ընթացք է տրվել առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 319 հաղորդման, հարուցվել է 6 քրեական գործ. Դատախազություն

Քվեարկության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ 168 ընտրական տեղամասերի. ԿԸՀ

Արամուս համայնքի 28/20 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները հայտնի են

Հովտաշատ համայնքում ՔՊ-ն ստացել է 551 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 59

Էրեբունի վարչական շրջանի 10/16 ընտրատեղամասում ձայների հաշվարկն ավարտվել է. նախնական արդյունքները հայտնի են

Կենտրոնի 9/44 ընտրատեղամասի ձայների նախնական արդյունքները հայտնի են

Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի 3/3 ընտրատեղամասում ձայների հաշվարկն ավարտվել է

Շուռ են տվել ծաղկամանը, աթոռ շպրտել միմյանց վրա. վիճաբանություն և ծեծկռտուք 6/18 ընտրական տեղամասում (տեսանյութ)

ԿԸՀ-ն հրապարակեց 80 համայնքներում քվեարկության առաջին նախնական արդյունքները

Հայտնի են 13 այլ փոքր համայնքներում ընտրությունների նախնական արդյունքները

Ժամը 21:00-ի դրությամբ ստացվել եւ նախապատրաստվել է 66 նյութ. ստացվել է 2 քրեական գործ. ՔԿ

Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները

Հայտնի են տարբեր մարզերի ևս մի քանի ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները

ՀԷՑ-ի իրավասությունից դուրս համակարգային խնդիր է եղել. infocom.am

Հայտնի են Նիզամիում ընտրության նախնական արդյունքները

Շուռնուխում «Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթանակ է տարել. նախնական

Հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն

Լոռու 12 փոքր ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները հայտնի են

Համատարած հոսանքազրկումներ ՀՀ մարզերում. ընթացքի մեջ է քվեաթերթիկների հաշվարկի գործընթացը

Ամփոփվել են մի քանի եզդիական համայնքներում ընտրությունների նախնական արդյունքները

Երեւանի 10/15 տեղամասում քվեարկությանը մասնակցել է ընտրողների կեսից ավելին

Շիրակի մարզի 4 ընտրատարածքների ընտրական ընդհանուր պատկերը ժամը 20:00-ի դրությամբ

Հայտնի են Սյունիքի մարզի 6 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը. ԿԸՀ-ն հրապարակեց նախնական տվյալները

Հայտնի են Ալավերդու Դեբեդ թաղամասում և Կաճաճկուտում քվեարկության արդյունքները

Ծաղկաշատում ընտրողների 60 տոկոսը քվեարկել է ՔՊ-ի օգտին