Էդվարդ Նալբանդյան՝ ՀՀ 4-րդ նախագահ. խմբագրական

Հայաստանի ներքաղաքական կյանքում հանելուկների պակաս երբեք չի զգացվում: Միշտ որեւէ քաղաքական կարեւոր իրադարձությունից առաջ քաղաքական ուժերը հնարավորիս մեծ ինտրիգ են ստեղծում իրենց, իրենց թեկնածուի, իրենց հետագա քայլերի շուրջ:

Բոլորովին վերջերս հայ հանրությունը տոչորվում էր տենչանքից՝ բացահայտելու համար, թե ով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, ինչ ֆորմատով, ով է լինելու այս կամ այն ուժի ցուցակի առաջին համարը, ով ում հետ է դաշինք կազմելու, եւ վերջապես՝ Գագիկ Ծառուկյանը մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՞ ոչ:

Դեռ նոր-նոր էինք դուրս եկել խորհրդարանական ընտրությունների հանելուկների տակից, հրապարակ նետվեց նոր հանելուկ՝ ով կլինի ՀՀԿ վարչապետի թեկնածուն 2018-ի ապրիլից հետո: Մի քանի ամիս շարունակ հանրությունը գուշակում, վերլուծում եւ կանխատեսում էր՝ Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Կարեն Կարապետյան: Ամանորյա արձակուրդներից հետո, որքան էլ տարօրինակ է, սույն հարցը դեռ օրակարգ չի վերադարձել կամ եթե վերադարձել է, ոչ նախկին մասշտաբներով:

Փոխարենը, ՀՀԿ-ն կրկին հանելուկ սարքեց իր նախագահի թեկնածուից: Անցյալ շաբաթ նախագահի թեկնածուի որակական չափանիշներ ներկայացրեց ՀՀԿ խոսնակ Էդվարդ Շարմազանովը, իսկ նախօրեին նրան լրացրեց Սերժ Սարգսյանը: «Լուրջ կենսագրություն, շատ լուրջ հետք եւ անուն, բարձր հեղինակություն, անցած ճանապարհ, ճանաչում եւ՛ երկրի ներսում, եւ՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները եւ՛ երկրի ներսում, եւ՛ երկրից դուրս.... տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն եւ որ ամենակարեւորն է՝ անկողմնակալ մարդ լինի, որը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել»: 

Ահա այսպիսի հատկանիշներ թվարկեցին Սարգսյանն ու Շարմազանովը, եւ հանրությունը ընկավ տվայտանքների գիրկը: Ո՞վ կարող է լինել այդ մարդը: Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյա՞նը: Նա, իհարկե, ունի կապեր սփյուռքում եւ երկրի ներսում, ոնց լինի՝ մի քանի լեզվի կտիրապետի, կուսակցական էլ կարծես չի եղել, ու ոնց լինի՝ անկողմնակալ կլինի ՀՀ ներքաղաքական կյանքի հանդեպ կամ ավելի ճիշտ՝ անտարբեր, քանի որ ավելի շատ արտերկրում է ապրել, քան ՀՀ-ում: Մյուս կողմից, սակայն նա եղել է ՀՀ վարչապետ, այսինքն՝ երբեւէ զբաղվել է քաղաքականությամբ: Չկպավ: Այդ դեպքում գուցե «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյա՞նը։ Նա էլ ունի լուրջ կապեր, լեզուներ գիտի, երեւի նաեւ՝ ճանաչում երկրի ներսում ու դրսում, կուսակցական չի եղել եւ, բոնուս՝ քաղաքականությամբ երբեւէ չի զբաղվել: Ճիշտ է, Յիրիկյանի անունը երբեմն-երբեմն շրջանառվել է տարբեր քաղաքական ուժերի հովանավորելու համատեքստում, սակայն ինքն անձամբ իրեն հեռու է պահել քաղաքականությունից: Բայց այս դեպքում էլ պարզ չէ, թե որն է Յիրիկյանի անցած ճանապարհն ու թողած լուրջ հետքը, որովհետեւ բացի բիզնես հաջողություններից եւ բարեգործությունից նա, կարծես թե, այլ հետք չի թողել:

Այդ դեպքում գուցե Էդվարդ Նալբանդյա՞նը: Նա էլ երբեւէ կուսակցական չի եղել, ներքաղաքական հարցերում էլ չկա, լեզուներ գիտի, ունի ճանաչում ՀՀ-ում եւ արտերկրում, «կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները եւ՛ երկրի ներսում, եւ՛ երկրից դուրս», ունի անցած ճանապարհ, եթե ոչ ՀՀ-ում, ապա դիվանագիտական շրջանակներում հեղինակություն եւ վերջապես ինչ-որ հետք թողել է, օրինակ ամենավերջինը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործունեության համաձայնագիրը:

Այս հանելուկը լուծելու այլ տարբերակներ էլ կան, բայց հարց է առաջանում, ի՞նչ կարիք կա մուկնուկատու խաղալու: Բոլորս հիշում ենք՝ լուսապայծառ մի առավոտ ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչները ֆեյսբուքում հայտարարություն տարածեցին, որ իրենք քննարկումների արդյունքում որոշել են, որ ՀՀ նախագահի համար առաջադրելու են Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Կարճ, կոնկրետ: Եվ ուրեմն ինչու ՀՀԿ-ն էլ չէր կարող նույնը անել, ի՞նչ կարիք կար հանելուկներ առաջարկելու: Իմա՞ստը:

Իրականում այս անիմաստ եւ ձանձրացնող թվացող գործելաոճի մեջ թաքնված է Սերժ Սարգսյանի կառավարման գաղտնիքը: Նա այս ճանապարհով ընդամենը շոշափում է տրամադրությունները, տարբեր պոստերի համար «հայտեր» ընդունում, որոնք իրեն են հասնում կամ միջնորդավորված, կամ ուղիղ ճանապարհով կամ մամուլի միջոցով: Այդպիսով՝ նա տիրապետում եւ վերահսկում է իրեն շրջապատողների ախորժակն ու հավակնությունները: ՀՀԿ-ն խոստացել է երկու օրից քննարկել եւ հանրությանը ներկայացնել իրենց նախագահի թեկնածուին:

Ավելի հավանական է, որ նման բան տեղի չի ունենա: Համենայնդեպս, չի զգացվում, որ այս հարցի արծարծումը համապատասխան կոնդիցիայի է հասել: ՀՀԿ-ականները դեռ կշարունակեն մարդկանց նյարդերը լարել, տարբեր անուններ կշրջանառեն, մեկնաբանություններ կտան, թե դրանցից որն է հավանական, որը՝ բացառելի, կձեւացնեն, թե իրենք մի քանի թեկնածուից քննարկումների արդյունքում ընտրելու են մեկին, իսկ իրականում թեկնածուն մեկն է, արդեն վաղուց վերջնականպես որոշված, եւ նա ունի «բարձր հեղինակություն, լուրջ հետք եւ կենսագրություն»:

Տպել
3151 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին