Պնախարարն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է ՀՀ զինուժի արդիականացման ծրագրի ուղղությունները

17/01/2018 schedule13:21

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության շրջանակներում 2017թ. ընթացքում կատարված աշխատանքները եւ նախանշվել են 2018 թ. համագործակցության հիմնական ուղղությունները:

ՀՀ պաշտպանության նախարարը համառոտ ներկայացրել է այն ուղղությունները, որոնք ընդգրկվելու են զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրում եւ որոնց շուրջ ակնկալվում է զարգացնել համագործակցությունը ԱՄՆ հետ:

Ռիչարդ Միլսն իր հերթին ընդգծել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը շարունակելու ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պատրաստակամությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2018թ. ընթացքում Երեւանում հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ, որի ընթացքում կհամաձայնեցվի հետագա համագործակցության ընդհանուր տեսլականը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Տպել
992 դիտում

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)