Երևան
12 °C
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ «բոշան դու ես» մեկնաբանության վերաբերյալ դիմում չի ստացել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի անդամ Արտակ Սարգսյանը:
Հունվարի 13-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում դրամահավաքի կոչով էր հանդես եկել: Օգտատերերը ոչ միանշանակ էին ընկալել նախարարի առաջարկը, իսկ «Պետրոս Սարգսյան» անունով օգտատերը նախարարի գրառման տակ իր կարծիքն էր հայտնել՝ գրելով. «1000 դրամները պրծան, թե թազա բոշության ձեւ է»: Վիգեն Սարգսյանը վիրավորական պատասխան էր տվել օգտատիրոջը. «Բոշան դու ես»:
- Պարոն Սարգսյան, Վիգեն Սարգսյանի մեկնաբանության վերաբերյալ մամուլում հրապարակումներ եղել են: Նման բովանադակությամբ հրապարակումը կարո՞ղ է հանձնաժողում վարույթ սկսելու հիմք հանդիսանալ:
- Հանձնաժողովն իր դիրքորոշումներում, որոնք կայքում կան, եթե չեմ սխալվում Վանաձորի նախկին քաղաքապետի հետ կապված որոշման մեջ էլ էր անդրադարձ կատարվել այդ հարցին, նշել է, որ այն դեպքերում, երբ խոսքն առերեւույթ վիրավորանքի մասին է, հանձնաժողովը վարույթի նյութեր կամ գործի քննարկում կարող է սկսել, դիմումի հիման վրա: Այն անձի դիմումի, որին այդ վիրավորանքը հասցվել է:
- Մնացած դեպքերում հանձնաժողովը վարույթ հարուցելու լիազորություն չունի՞:
- Չունի: Առանձնահատուկ դեպք է: Ամեն մարդ ինքը պետք է որոշի նմանատիպ դեպքի առկայությունը կամ բացակայությունը:
- Եթե քաղաքացին չի դիմում, բոլորովին այլ անձ է ներկայացնում դիմում: Կքննարկվի՞ այն:
- Ցանկացած դեպքում, դիմումին պատասխան կտրվի:
- Նկատի ունեմ, վարույթի հարուցելու հիմք կհանդիսանա՞:
- Ես չեմ կարող ասել վարույթի հիմք կհանդիսանա, թե՝ չէ: Դա կախված է հիմնավորումներից: Սովորաբար մեր դիրքորոշումն այնպիսին է, որ վարույթի համար անհրաժեշտ է այն անձի դիմումը, որին առերեւույթ վիրավորանք է հասցվել:
- Առանց դիմումի վարույթ հարուցելու նախադեպ չունե՞ք:
- Ունենք կոնկրետ Վանաձորի քաղաքապետի դեպքում: Դեպքը կամ լայն հնչեղություն է ստացած կամ հասարակության ավելի լայն զանգվածի է ուղղված եղել:
- Եթե դիմում եղավ եւ հանձնաժողովը գտավ, որ բարձրաստիճան պաշտոնատար անձը էթիկայի խախտում է թույլ տվել, ի՞նչ է հետեւում դրան:
- Հանձնաժողովն արձանագրում է խախտման մասին եւ եզրակացությունն ուղարկում է տվյալ պաշտոնատար անձի վերադասին:
- Այս պահին Վիգեն Սարգսյանի դեմ դիմում կա՞:
- Որքանով ես տեղյակ եմ, չունենք նման դիմում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT