Սասնա ծռերի խմբից Հովհաննեսը բժշկական օգնության կարիք ունի. ահազանգում է փաստաբանը

Սասնա ծռերի խմբից, նրանց աջակցող Հովհաննես Հարությունյանը, որը հրազենային վնասվածք էր ստացել 2016-ի հուլիսի 26-ին, մինչ օրս նորմալ բժշկական հետազոտություն ու բուժում չի ստացել: Այս մասին ահազանգում է նրա փաստաբան Հայարփի Սարգսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում ներկայացնելով ռենտգեն հետազոտության նկարը.

«Սա Հովհաննես Հարությունյանի ռենտգեն-նկարներն են: Ինչպես տեսնում եք, ծնկի ոսկորի մի մասը պոկված է, իսկ մյուս ոսկորներն անկանոն, ոչ ճիշտ սերտաճած, փշրված, երևում են նաև մետաղական բեկորները: Հիշեցնում եմ՝ Հովհաննես Հարությունյանը հրազենային վնասվածքը ստացել է 26.07.2016թ., նույն օրվա ռենտգեն-նկար գոյություն չունի, այս լուսանկարի առաջին կեսում պատկերված է 21.03.2017թ. ռենտգեն-նկար, որն արվել է «Աստղիկ» ԲԿ-ում, իսկ երկրորդ կեսում՝ 09.08.2017թ. անորակ ռենտգեն-նկարը, որն արվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, այնուամենայնիվ, ակնհայտ տեսանելի է, որ ոչինչ չի փոխվել, ինչը բուժում չիրականացնելու արդյունք է:
Բժշկական կոնսիլիումը տեղի է ունեցել 12.04.2017թ., հրապարակում եմ կոնսիլիումից առաջ և հետո արված ռենտգեն-նկարների լուսապատճենները»,- հայտնում է փաստաբանը:

Նշենք, որ այս մասին առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում է փաստաբանը, ավելի վաղ մի քանի անգամ նա հայտնել էր, որ Հովհաննեսին ոչ միայն չեն բուժում, նաև չեն ցավազրկում, փոխարենը անհիմն հոգեմետ դեղեր են տրամադրում և բժշկական քարտում անհիմն նշում են, որ իբր հոգեկան խնդիր ունի: Ցանկանում են սպանել պաշտպանյալին: Նա մեկուկես տարի, առանց վիրահատության, ապրում է փշրված ոսկորների ներաճումով:

Տպել
2726 դիտում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմեն Քլավս Քիններափ Հեդի հետ

Ոստիկանության կենտրոնական բաժնում արձանագրված գողությունները բացահայտվել են

Կապանում 5000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշ է իրացվել. բերման են ենթարկվել 17 եւ 19-ամյա աղջիկներ

Ալեն Սիմոնյանը կգործուղվի Մոնտեվիդեո, Լիլիթ Մակունցը՝ Վաշինգտոն. այլ գործուղումներ ևս կան

Երևանի Մյասնիկյան պողոտայում «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել քաղաքացուն

Երևանի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել. ԱԻՆ

Ապօրինի ծառահատման դեպք Ստեփանավանում. Պուշկինոյի անտառից բոխի տեսակի ծառեր են հատվել

Աղմկահարույց սպանություն Էջմիածնում. 36-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է

«Բավրա» սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Փողն ընդդեմ պետական շահի

Երևանում բուժաշխատողի շուրջ 60 թափուր հաստիք կա. առաջարկվում է 18,000 - 273,000 դրամ աշխատավարձ՝ հարկերը ներառյալ

Արա Շահվերդյան, Ռոբերտ Բեգլարյան. հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

Հայաստանն ու Շվեյցարիան կհամագործակցեն Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում

«Նորք - Մարաշ» բժշկական կենտրոնում 2-րդ անգամ իրականացվել է սրտի աորտալ փականի փակ ներանոթային վիրահատություն

Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է.Նիկոլ Փաշինյան

«Չարչարանքներ ըստ Հովհաննու». 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում հնչել է Բախի ստեղծագործությունը

Աղբահանության հիմնարկն ու «Վեոլիա Ջուրը» մայրաքաղաքի անձրեւատարները մաքրելու հույսը դնում են մեկը մյուսի վրա

Անցած 7 օրում հակառակորդը 190 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել 1800 կրակոց

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչները Գյումրիում հանդիպել են ՇՄ ավագ դպրոցների աշակերտների հետ