Երևան
-1 °C
Twitter սոցիալական ցանցում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունով կեղծ էջ է բացվել, ինչի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Հարգելիներս կա նման կեղծ էջ, պետք է ամեն ինչ անել, որ այս էջը փակվի»,-գրել է նա: Ի՞նչ պետք է անել այս դեպքում, և ինչպե՞ս է հնարավոր փակել այդ էջը: Մեր հարցերին պատասխանեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
- Պարոն Մարտիրոսյան, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունով Twitter-ում կեղծ էջ է բացվել, ինչպե՞ս է դա հնարավոր փակել:
- Հնարավորություններից մեկը բողոքելն է, ինչը, սակայն, չի երաշխավորում, որ Twitter-ը կարգելափակի այդ էջը: Twitter-ը, ի տարբերություն ֆեյսբուքի, այլ մոտեցում ունի, ֆեյսբուքը ընդհանրապես արգելում է կեղծ էջեր ունենալը, բայց Twitter-ը ավելի մեղմ է վերաբերվում նման երևույթներին, օրինակ կարող է լինել քաղաքական գործչի գիտական պրոֆիլ, և հաճախ ձեռք չեն տալիս նման էջերին, փոխարենը խրախուսում են հայտնիներին՝ ուրիշ բան անել, ունենալ սեփական էջ՝ հաստատող «ստուգված» նշանով, այլ կերպ ասած, պաշտոնական էջ: Այդպես արդեն կստացվի մեկ պաշտոնական էջ, իսկ մնացած բոլոր էջերը կստանան ֆեյքի կարգավիճակ:
- Իսկ ո՞ր դեպքում է հնարավոր, որ փակվի Twitter-ի էջը:
- Պետք է բողոքել, նշել, որ սա կեղծ պրոֆիլ է և փորձում է թյուրիմացություն ստեղծել:
- Եղե՞լ են նման դեպքեր, որ Twitter-ի էջը փակվի բողոքով:
- Դեպքեր լինում են, բայց ավելի շատ են դեպքերը, երբ չեն փակվում:
- Ի՞նչ եք կարծում, ովքե՞ր են կանգնած սրա հետևում:
- Կարող են լինել թե ադրբեջանցիները, որ աճեցնեն և ինչ-որ մի պահի օգտագործեն, կարող է հայ էլ լինի, միգուցե ուղղակի ինչ-որ երիտասարդ է բացել: Քանի որ ոչ մի արտառոց գործողություն տեղի չի ունեցել, դժվար է ասել՝ այս էջն ում շահերն է սպասարկում:
- Փաստորեն, սա կարող է նաև Հայաստանի՞ց լինել:
- Հա, ինչո՞ւ չէ, ներքաղաքական պայքար կա չէ՞ վերջիվերջո:
- Մի քանի ամիս առաջ էլ ֆեյսբուքում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունով էր չէ՞ էջ բացվել:
- Սեյրան Օհանյանինը մի քիչ ուրիշ էր, ադրբեջանցիները ֆեյք էին բացել և հավանումները այդ էջին ավելի շատ էին, քան իրական Սեյրան Օհանյանի էջինը, ու օգտագործում էին:
Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 27-ին Սեյրան Օհանյանի անունով կեղծ էջ էին բացել, իսկ 2017թ. հուլիսի 7-ին ապատեղեկատվություն էին տարածել: Բլոգերները միահամուռ ուժերով բողոքարկեցին այս կեղծ էջի դեմ, որպեսզի ֆեյսբուքի ադմինիստրացիան արգելափակի այն, և հասան ցանկալի արդյունքի:
Նիկոլայ Ավետիսյան
Շիրակցի փաստաբանների խոսքով՝ դատավորներին անընդհատ տեղափոխելով՝ քաղաքացին կորցնում է դատարանի հանդեպ վստահությունը
Պետք է երկխոսություն լինի, խնդիրը չի կարող լուծվել սեփական բնօրրանում 120 հազար մարդու բնաջնջմամբ. Ռուբեն Վարդանյան
Երուսաղեմում հայերի վրա հարձակված մի քանի ծայրահեղականները չեն ներկայացնում իսրայելական հասարակությունը․ Իսրայելի դեսպան
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Ջերմուկում անասնագոմ է այրվում
Պատմում են, որ ռուս գեներալները համոզել են ընտրել Քոչարյանին, որ ռազմաբազան ՀՀ-ից դուրս չգա. Գարեգին Միսկարյան
Երևանում առևանգված մեքենան վթարված վիճակում հայտնաբերվել է Կոշում․ կա ձերբակալված
Փոխվել են Քրեակատարողական ծառայության պետի տեղակալների համակարգման ոլորտները
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նոր դատավոր ունի
Ազատումներ և նշանակումներ Հատուկ բանակային կորպուսում․ ՀՀ նախագահի հրամանագրերը
Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար
Արտակ Բուդաղյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
Լիահույս եմ՝ Կառավարության հաջորդ քայլը կլինի Երևանի կենտրոնում գտնվող շինանյութի շուկայի հարցով զբաղվելը. Անի Խաչատրյան
Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով Ղրղզստանի Հանրապետությունում նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնում կիրականացվեն ակնային խորացված հետազոտություններ և վիրահատություններ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Հրազդանի քաղաքային գերեզմանատանը ավտոմեքենա է արգելափակվել
Պետք է համատեղ ջանքերով հասնել պատրաստված և արհեստավարժ բանակի․ Սուրեն Պապիկյանը առանձնազրույցներ է ունեցել
Արգիշտի Քյարամյանը հանձնարարել է հստակ ժամանակացույցով անցնցում լուծել նախկինում կասեցված վարույթների վերսկսման խնդիրը
Պաշտոնատար անձի կողմից «Ֆեյսբուք»-ի կեղծ էջով ապատեղեկատվություն է տարածվել․ ԱՀ ԱԱԾ
«Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան պատվիրակը Բրյունետն է (տեսանյութ)
Վերաբացվել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 71 մանկապարտեզը (լուսանկարներ)
Հրաձգության հանրապետական մրցաշարի թիմային պայքարի առաջատարը ՊԵԿ-ի թիմն է․ պարգևատրվել են հաղթողները
Համագործակցության հուշագիր են կնքել Սյունիքի մարզպետարանն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2022թ․ ընթացքում արված աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի ներկայացուցչական պալատի նախագահին
Անդրանիկ Սարգսյանն ակնկալում է հանրության աջակցությունը. նա առողջական խնդիրներ ունի
ՊԵԿ-ի և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Մոսկվայում կայացած ՀԱՊԿ ԽՎ միջոցառմանը հայկական պատվիրակությունը ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Պտղատու այգիների և հատապտուղների հիմնման պետական աջակցության ծրագրում խախտումներ են հայտնաբերվել․ ՊՎԾ
Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը կալանավորվել է
Սադոևների արհեստանոցներում ԿԳՄՍՆ-ի ծրագրի մասնակից աշակերտները քանոն, քամանչա և դուդուկ են պատրաստել
«Անռեկտոր մնացած բուհի մի հարցը այս որոշմամբ լուծվեց»․ Բրյուսովի ռեկտորի պարտականությունները կկատարի Ցոլակ Ակոպյանը
2023-ը պետք է լինի բանակի ողնաշարը շտկելու տարի. Սուրեն Պապիկյանը հանկարծակի շրջայցեր է կատարել ՊՆ զորամիավորումներ
Հայտնի է դարձել հունվարի 27-ին հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի ինքնությունը
Ազատ գյուղի զինվորական կացարանի ողբերգական հրդեհի գործով մեղադրյալ կապիտանը հրաժարվել է ցուցմունք տալ. Գոռ Աբրահամյան
Մենք բազմաթիվ որոշումներ ենք կայացրել՝ առանց նայելու՝ ում դուր կգա, կամ չի գա. Քերոբյանը՝ «Մալաթիա» տոնավաճառի մասին
Կստեղծվի արհեստների կամպուս. ստորագրվել է հայ-ֆրանսիական համագործակցության հուշագիր
Երևանցի եղբայրները բարում դանակի սպառնալիքով վերցրել էին աշնակցու հեռախոսն ու ոսկյա մատանին
Պատգամավորը մեկնաբանել է՝ ինչու Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհված զինծառայողների դեպքով սգո օր չի հայտարարվել
© 2023 Հայկական ժամանակ