Ինչ դարձել եք ավագանի, ձեր հագուկապի մեջ լիքը բան է փոխվել. Տարոն Մարգարյան

17:20 Երեւանի ավագանին հաստատեց օրակարգային բոլոր հարցերը, այդ թվում 2018 թվականի բյուջեն:

16:02 - Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը մայրաքաղաքի բյուջեն հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարրաեց, որ քաղաքը պատրաստվում է միլիոնավոր դոլարների վարկային բեռ վերցնել, որը բեռ է դառնալու քաղաքացիների համար: Վերջինս նաեւ որոշ հաշվարկներ ներկայացրեց դոլարով, սակայն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հակադարձեց նրան. «Հարգելիս, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Երեւան համայնքի բյուջեն ՀՀ դրամով է եւ ոչ թե դոլարով: Ի տարբերություն ձեզ մենք ստանում ենք ՀՀ դրամով աշխատավարձ, դուք երեւի՝ դոլարով»: Մարնիա Խաչատրյանը փորձեց տեղից հակադարձել քաղաքապետին, սակայն նրա խոսքը լսելի չդարձավ:

«Երկրորդը, երբ որ հայտարարում եք մեր հագուկապի կամ մեր գործուղումների մասին, ուզում եմ տեղեկացնեմ ձեզ՝ ի տարբերություն մեզ, ինչ դուք դարձել եք ավագանի ոնց որ ձեր հագուկապի մեջ լիքը բան է փոխվել, ձեր քյլվածքի մեջ, սանրվածքի մեջ եւ ամեն ինչի մեջ: Դրա համար հերիք է, ուղղակի երբ որ չեք տիրապետում մի բանի, դատարկ խոսելով չի կարելլի առաջ գնալ»,- հայտարարեց Տարոն Մարգարյանը:

14:36 - Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը ներկայացրեց մայրաքաղաքում տեղական վճարների դրույքաչափերը հաստատելու մասին ավագանու որոշման նախագիծը եւ նշեց, որ որեւէ փոփոխություն տեղի չի ունենալու: Փոխքաղաքապետի խոսքով, ավագանին պարտավոր է ամեն տարի սահմանել հաջորդ տարվա դրույքաչափերը ինչն այսօր անում են: Ավագանին հաստատեց գործող դրույքաչափերը:

13:00 - Այժմ ավագանու նիստում հայտարրավեց ընդմիջում:

12:40 - «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները օրակարգային գրեթե բոլոր հացերի վերաբերյալ ձայն են խնդրում եւ տեսակետներ հայտնում: Նրանց նույնաբովանդակ հարցերը հունից հանում են ՀՀԿ-ական ավագանիներին, երբեմն առաջացնում է նրանց ծիծաղը:

«Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը մի հարցերի վերաբերյալ ելույթի իրավունք խնդրեց, սակայն Երեւանի քաղաքապետը նման հնարավորություն նրան չտվեց: Խաչատրյանը ստիպված ձեռքը վերցրեց բարձրախոսն ու դրանով հայտարարություն արեց, նիստերի դահլիճում աղմուկ սկսվեց: Մարինա Խաչատրյանը մի պահ էլ չվստահեց հաշվիչ հանձնաժողովի նախագահին եւ ցանկություն հայտնեց ինքն անձամբ հաշվի քվեարկություների ձայները: Հանրապետական խմբակցության անդամները հեգնեցին, բղավեին եւ հնարավոր ամեն ինչ արեցին, որպեսզի ծաղրեն Մարինա Խաչատրյանին:

11:50 - Օրակարգային 2-րդ հարցը «Ռաֆայել Պապայանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին» որոշման նախագիծն էր: Զեկուցվեց, որ Պապայանը Սահմանադրական դատարանի անդամ է եղել, իսկ հուշատախտակի համար քաղաքապետարան է դիմել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները հիշեցրեցին, թե ինչ կենսագրություն ունի նախ Գագիկ Հարությունյանը եւ հետո Ռաֆայել Պապայանը: Վերջինիս մասին կենսագրականն ընթերցելիս ավագանու անդամները նշեցին, որ Պապայանը համարվում է քաղբանտարկյալ, ինչպես նիստը վարող Տարոն Մարգարյանի հայրը, սակայն մարդիկ քիչ բան գիտեն նրանց քաղբանտարկյալ լինելու մասին: Հանրապետական խմբակցության անդամները սկսեցին ձեռքերով հարվածել սեղաններին:

11:40 - Ավագանին հաստատեց նիստի օրակարգը եւ ըստ սահմանված հաջորդականության սկսեց քննարկել եւ քվեարկել հարցերը: Դեմ քվեարկեցին միայն «Երկիր ծիրանի» խմբակցության երեք անդամները:

11:38 - Սկսվել է Երեւանի ավագանու հերթական նիստը: «Երկիր ծիրանի» խմբակցության երեք անդամները նիստերի դահլիճ եկան կուսակցության տարբերանշանով փոքր դրոշակներով, բարձրախոսով եւ ժամանակ պահելու սարքով:

Խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ելույթով հանդես եկավ եւ նշեց, որ ավագանու երկու անդամ ապօրինի են մասնակցում նիստերին եւ մատնանշեց «Երկիր ծիրանի» խմբակցությունից հեռացածներին: Սոնա Աղեկյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից պահանջեց, որպեսզի վաղաժամ դադարեցնի ավագանու անդամներ Մնացական Պարակշիեւի եւ Հայկ Պետրոսյանի լիազորությունները:

Տարոն Մարգարյանը Սոնա Աղեկյանին հիշեցրեց, որ «Երկիր ծիրանի» կուսակցությունը դիմել էր ԿԸՀ, սակայն ավագանու անդամների մանդատից զրկելու հարցը որոշվում է ավագանիների դիմումների հիման վրա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8196 դիտում

Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը

Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ

Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել

Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ

Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան

Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել

Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել

Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ

Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ

Նարեկ Կարենովի՞չ, ուզուք եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները

Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ

Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ

Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը

Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին

Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ

Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել

Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ

Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով

Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի

Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը․ Գեորգիևա

Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՀՀ գործընկերոջը

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին

Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար

Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը

«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի. Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ են ուղարկվելու

Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին

Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ

Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում

Եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան