Երևան
12 °C
2017 թվականի քաղաքական կարեւոր իրադարձությունների, 6-րդ գումարման նստաշրջանների, ընդդիմադիրների հավանական համագործակցության, ինչպես նաեւ իշխանական ճանբարում տեղի ունեցող առաջիկա զարգացումների շուրջ «Հայկական Ժամանակ»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ:
- Պարոն Բաղդասարյան, 2017 թվականի քաղաքական կյանքն ակտիվ էր: Տեղի ունեցան խորհրդարանական եւ համայնքային ընտրություններ, մինչ այդ ստեղծվել էին մի քանի դաշինքներ, կազմվել իշխանական կոալիցիա: Տեղի ունեցած իրադարձություններին եւ դրանց հետեւանքներին ի՞նչ գնահատականներ կտաք:
- Ընտրությունները իմ գնահատմամբ խիստ բացասական են, որովհետեւ ընտրակաշառքը շատ մեծ դեր կատարեց, հերթական անգամ ընտրակաշառքի ինստիտուտը գործեց: Մի երկրում, որտեղ սոցիալական խնդիրներ կան՝ ՀՀԿ-ն կրկին մեծամասնություն դարձավ: Կարող ենք ասել, որ ընտրությունների ինստիտուտը վերջնականապես թաղվեց: Հաշվի առնելով, որ սա վերջին ընտրություններ էր, քանի որ սրա արդյունքով է որոշվում, թե ով է լինելու երկրի դեմքը: Խորհրդարանական ընտրությունները ձախողվեցին: Մյուս կարեւոր իրադարձությունը Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի ստորագրումն էր: Սա ընդհանուր առմամբ՝ դրական եմ գնահատում: 2017-ին տեղի ունեցավ նաեւ աննախադեպ գնաճ, որը պայմանավորված էր ԵԱՏՄ-ին անդամակցելով, ինչը կանխատեսելի է, քանի որ վաղուց գիտեինք, որ դա լինելու է:
- 6-րդ գումարման խորհրդարանում երկու ընդդիմադիր ուժ ունենք: Նրանց կատարած աշխատանքին ի՞նչ գնահատական կտաք:
- Ընդդիմության մասով կարող եմ ասել՝ բացասական էր, որ Հայ ազգային կոնգրեսը դուրս մնաց ԱԺ-ից: Փաստորեն, խորհրդարանում մնաց մեկ փաստացի ընդդիմադիր ուժ՝ ԵԼՔ դաշինքը: Ծառուկյան խմբակցությունը ես կհամարեի տնտեսական ընդդիմություն եւ ոչ քաղաքական: Իրենք տնտեսական հարցերով են ընդդիմություն՝ շատ կարեւոր հարցեր են բարձրաձայնում, բայց միայն տնտեսական: Իրենց քաղաքական ընդդիմություն չեմ ընկալում եւ այդ իսկ պատճառով էլ չեմ կարծում, որ կարող են արդյունավետ համագործակցել ԵԼՔ դաշինքի հետ: Տնտեսական, սոցիալական ոլորտներում Ծառուկյան դաշինքի աշխատանքը դրական եմ համարում, բայց գլոբալ առումով փոփոխությունների հույսեր իրենց հետ չեմ կապում:
- Խոսեցիք քաղաքական հաջողությունների հասնել-չհասնելու մասին: ԵԼՔ դաշինքն արդեն հայտնել է իր նախագահի թեկնածուի մասին: Դաշինքը ինչ-որ հաջողության կհասնի՞, թե՞ կարծում եք, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է եւ հարցը դրանով լուծված է: Միաժամանակ նկատի ունենանք, որ ԵԼՔ-ը նախագահի թեկնածուին սատարելու հարցով դիմել է Ծառուկյան դաշինքին:
- ԵԼՔ դաշինքը, երբ նախագահի թեկնածու էր առաջադրում, իրենք էլ գիտեին, որ որեւէ շանս չկա: Արտակ Զեյնալյանը նախագահի իդեալական թեկնածու է, բայց ՀՀԿ-ն ունենալով բացարձակ մեծամասնություն՝ նախագահի պաշտոնը որեւէ մեկին չի տա: Միայն թվում է, թե նախագահի պաշտոնը երկրորդական է, բայց ֆորսմաժորային իրավիճակում նախագահը լուրջ գործառույթներ ունի: Դրա համար ՀՀԿ-ն այդ պաշտոնը որեւէ մեկին չի տա: ԵԼՔ-ի թեկնածուն կօգնի հստակեցնել իրավիճակը քաղաքական դաշտում ընդհանրապես:
- Անցում կատարենք իշխանական դաշտ: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայում հավանական պառակտում սպասվու՞մ է: ՀՅԴ-ում սկսել են Կարեն Կարապետյանի մասին դրական կարծիքներ հայտնել: Մասնավորապես, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ պատճառ չի տեսնում, որ Կարապետյանը չկարողանա Արցախի հարցը որակով առաջ տանել, ինչպես անհրաժեշտ է: Ենթադրելի՞ էր, որ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանից երես կթեքի:
- Պառակտման խնդիր չկա: ՀՅԴ-ն սովորության համաձայն զբաղված է քաղաքական առեւտրով: Առջեւում ապրիլն է, եւ նրանք ցանկանում են կոալիցիա մտնել ավելի լավ պայմաններով: Դրա համար իրենք միանշանակ չեն սատարում Սերժ Սարգսյանին, որպեսզի քաղաքական առեւտրի արդյունքում ստանան ավելի շատ պորտֆելներ: Եթե հարցը գա, թե բացահայտ ում են սատարում, բնականաբար, Դաշնակցությունը կսատարի Սերժ Սարգսյանին: Պարզապես, նրանք հիմա այդպես են դիրքավորվել, որ Սերժ Սարգսյանից ավելի շատ բան պոկեն:
- Իսկ ՀՀԿ-ի ներսում խմորումներ կլինե՞ն: Այսինքն՝ Կարեն Կարապետյանի թիմ եւ Սերժ Սարգսյանի թիմ կձեւավորվի՞:
- Նրանց միջեւ բացահայտ առճակատումներ չեն լինի: Նրանք նույն թիմից են եւ կարող են համագործակցել: Այս պահին, այս ռեսուրսներով Կարեն Կարապետյանը չի կարող զբաղեցնել երկրի առաջին դեմքի պաշտոնը՝ 2018-ից հետո: Նա շանսեր չունի կամ շանսերը նվազագույնն են:
- Ինչո՞վ է դա պայմանավորված:
- Պայմանավորված է նրանով, որ Սերժ Սարգսյանը վերահսկում է իրավիճակն իշխանության ներսում: Առաջին հերթին վերահսկում է բոլոր ուժային կառույցները, ինչը Հայաստանի դեպքում իշխանություն պահպանելու կարեւորագույն գործիքներից է:
- ՀՀԿ-ականներն ընտրություններից առաջ ասում էին, որ 2018-ից հետո էլ վարչապետի իրենց թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը...
- ՀՀԿ-ն ընտրություններից առաջ շատ բան է ասել, եւ այդ ասածների 99 տոկոսը չի կատարվել:
- Հնարավո՞ր է, որ, երբ Կարեն Կարապետյանը հիշեցնի ՀՀԿ-ականներին իր թեկնածության մասին խոսքերը, նրան էլ հիշեցնեն չկատարված ներդրումների մասին:
- Չեմ կարծում, որ այդպիսի խոսակցություն կլինի, կամ Կարեն Կարապետյանը նման հայտ ներկայացնի: Ավելի հավանական է, որ նրանք կհայտարարեն, թե իրենք նույն թիմն են եւ շարունակելու են արդյունավետ համագործակցությունը:
- Ասում եք, որ Կարապետյանը հայտ չի ներկայացնի, բայց նա նշել է, որ պատրաստ է նաեւ 2018-ից հետո եւս լինել վարչապետ:
- ՀՀԿ-ում այդ հարցին պատասխանեցին. ասացին՝ նա այդպիսի ցանկություն եւ պոտենցյալ ունի եւ շատերն այդպիսի ցանկություն, պոտենցյալ ունեն, բայց որոշողը լինելու է ՀՀԿ-ն: Բացառված է, որ ՀՀԿ-ն որոշում ընդունի Կարեն կարապետյանի օգտին:
- Պարոն Բաղդասարյան, այժմ անորոշություն է տիրում մեր երկրի քաղաքական օրակարգում: Հայտնի չեն իշխող կուսակցության նախագահի թեկնածուները, իսկ վարչապետի առումով էլ ինտրիգային վիճակներ են: Չե՞ք կարծում, որ հստակեցում է պետք:
- Կարծում եմ, որ ոչ մի անորոշություն չկա: Պարզապես, իրադարձություններից չորս ամիս առաջ եթե հայտարարվի այդ մասին, հնարավոր են պառակտումներ: Դրա համար էլ մինչեւ հիմա ոչ մի բան չեն հայտարարում, թեեւ՝ Սերժ Սարգսյանն իր որոշումն արդեն հայտնել է նեղ շրջանակին, այդ թվում՝ նաեւ վարչապետին:
- Ի՞նչն է ստիպում ենթադրել, որ պառակտում կլինի:
- Եթե այս պահից հայտնի դառնա, թե ով է վարչապետն, ապա որոշ նախարարներ իմանալով, որ 2018-ից հետո չեն զբաղեցնելու այդ պաշտոնները, չեն շարունակի նույն եռանդով աշխատել: Կուսակցությունը պարտավոր չէ իր ընտրության մասին հայտնել ժողովրդին, քանի որ ժողովուրդն իր այդ իրավունքը 10 հազար դրամով վաճառել է իշխանությանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT