Երևան
12 °C
2017 թվականի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության, ձեռքբերումների, 6-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտի եւ 2018 թվականին կայանալիք վարչապետի թեկնածուի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ:
- Պարոն Ռուստամյան, այս տարում ի՞նչ հաջողվեց իրականացնել ՀՅԴ-ին իր կոալիցիոն գործընկերոջ հետ: Կա՞ն ծրագրեր, որոնք չկարողացաք կյանքի կոչել եւ նախատեսում եք իրականացնել 2018-ին:
- Այս տարին հագեցած էր քաղաքական իրադարձություններով, բնականաբար, դա նաեւ կապված էր այն հանգամանքով, որ առաջին անգամ տեղի ունեցավ խորհրդարանական համակարգի մեջ առաջին խորհրդարանի ընտրությունը: Սա նոր էջ է բացում մեր պատմության համար: Այն սկիզբը, որ դրվել է այս ընտրություններով պետք է ունենա իր արդյունքները եւ դրա հետ է կապված մեր հույսերը, որ գնալով պետք է ամրապնդվի այս խորհրդարանական համակարգը: Սրանից բխող փոփոխություններն են, որ ընթացքի մեջ են եղել այս ամբողջ ժամանակահատվածում:
Այս նստաշրջանն էլ նրանով էր առանձնահատուկ, որ մի շարք օրենքներ պետք է համապատասխանեցվեին փոփոխված սահմանադրության պահանջներին: Այդ ուղղությամբ են կատարվել լուրջ քայլեր: Դատական օրենսգրքի ընդունումով հիմք դրեցինք նոր դատական անկախ իշխանության: Սրա հիման վրա պետք է ձեւավորվի ողջ դատական իշխանությունը:
Ընդհանուր առմամբ, շատ կարեւոր եմ համարում նաեւ այն, որ ընտրություններից հետո արձանագրեցինք մեր կոալիցիոն գործընկերության համար համագործակցության նոր մակարդակ, որ համապատասխան համաձայնագրով արձանագրվեց, որտեղ արձանագրվեցին բոլոր այն առաջնահերթությունները, որոնց կոալիցիան պետք է ձեռնամուխ լինի իրականացնելու: Նպատակը պետք է լինի այն կուտակված խնդիրների լուծումը, որը պայմանավորված էր համակարգով:
Ընդունվեց հակակոռուցիոն նոր մարտավարություն, դրան համապատասխան օրենսդրություն է ձեւավորվել եւ այն քայլերը, որոնք հետեւելու են, իսկապես աննախադեպ են լինելու:
Այս ամենին հաջորդեց մեզ համար աշխարհաքաղաքական նոր իրավիճակ՝ կապված ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված համաձայանագրի ստորագրմամբ: Կարծում եմ շատ էական դեր է խաղալու, որ մենք մեր սկսածը խորհրդարանական համակարգի առումով սահմանադրորեն ամրագրել ենք եւ դա թղթի վրա չմնա, այլ խորացված ձեւով՝ այն փորձը, որ կուտակել ենք պառլամենտարիզմի ամբողջությամբ կյանքի կոչվի:
- 2018-ի ապրիլից նոր սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ է մտնում եւ խորհրդարանն ամբողջությամբ վերահսկելու է կառավարության աշխատանքը: Ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը:
- Էական փոփոխություն է կատարվելու, առ այն, որ կառավարությունը դառնալու է ավելի հաշվետու, որովհետեւ մենք ունենալու ենք մեկ առաջնային մանդատ՝ խորհրդարանը եւ այնտեղից է ծնվելու գործադիր իշխանությունը եւ նրա վերահսկողությունը կատարվելու է կոլեգիալ մարմնի կողմից: Սա բերելու է բոլորովին նոր լիցք, համապատասխան զսպման եւ հակակշռման մեխանիզմներ են ստեղծվելու: Սրանից օգտվելու է մեր երկիրը, քանի որ ունենալու ենք ավելի թափանցիկ, հաշվետու իշխանություն, որը ինքնին բերելու է շատ լուրջ արդյունքներ եւ սրա հետ է կապված մեր այն հույսը, որ այն հարցերը, որ չէինք կարողանում լուծել եւ դրա համար կային օբյեկտիվ խոչընդոտող պատճառներ՝ պայմանավորված համակարգով, դրանք վերանալու են: Ունենալու ենք առաջընթաց՝ ապահովելով բոլոր հիմքերը:
- 2018-ին քաղաքական մեծ իրադարձություններ են սպասվում: Մասնավորապես, նախագահի եւ վարչապետն ընտրությունները: Այս համատեքստում ՀՅԴ-ն ՀՀԿ-ից ի՞նչ պորտֆելների ակնկալիք ունի: Կպահպանե՞ք եղած, թե՞ համալրում կլինի:
- Մեր ակնկալիքները մեր պորտֆելների հետ կապված չեն: Մեր ակնկալիքներն այն ձեռք բերված համաձայնույթունների հետ են կապված, որոնք, բնականաբար, նոր թափ պետք է ստանան, որովհետեւ նորից նույն համակարգի փոփոխությունն առաջանցնում է նման հնարավորություն եւ մենք ակնկալում ենք, որ այն ինչ, որ առաջահերթությունների առումով արձանագրել ենք կոալիցիոն հուշագրի մեջ եւ դրա հիման վրա ընդունել ենք կառավարության ծրագիրն, որը 90 տոկոսով համապատասխանում է մեր պատկերացումներին՝ երկրի կառավարման եւ զարգացման հետ կապված: Մենք կարծում ենք, որ այդ ուղղությամբ պետք է էական քայլեր կատարվեն: Պորտֆելներն այդքան էական չեն այս խնդրի հետ կապված, բայց, բնականաբար, կարող են տեղի ունենալ որոշակի վերադասավորումներ նոր կառավարության ձեւավորման առիթով:
- Ի՞նչ վերադասավորումների մասին է խոսքը: Պորտֆելների թիվը կշատանա՞, թե՞ կնվազի:
- Դրա մասին դեռ վաղ է խոսելը, քանի որ այդ մասին դեռ քննարկումներ չեն սկսվել, բայց ակնկալում ենք, որ տեղի կունենան եկող տարում:
- Հնարավոր է, որ պորտֆելների թիվն ազդեցություն ունենա ՀՅԴ-ի այն որոշման վրա, թե ու՞մ սատարեք, որպես 2018 թվականի վարչապետ:
- Վարչապետի թեկնածուի ընտրությունն մեր կոալիցիոն հուշագրով վերապահված է հանրապետական կուսակցությանը՝ առաջադրման առումով: Մենք, բնականաբար քննարկելու ենք միասին, համաձայնեցնելու ենք թեկնածուի հարցը, բայց առաջարկությունը պետք է գա հանրապետական կուսակցությունից:
- 2018 թվականին հանրապետական կուսակցության հետ, ո՞ր պարագայում կոալիցիա չեք կազմի:
- Երբ մեր համաձայնությունները խափանվեն:
- Իսկ մինչ այս, ամեն ինչ հարթ է գնու՞մ:
- Այո:
- Պարոն Ռուստամյան, վերջերս Դաշնակցությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, թե ՀՅԴ-ն որոշ հարցերի հետ կապված որոշումներ կարող է եւ ինքնուրույն կայացնել: Վարչապետի թեկնածուի հետ կապված հարցե՞րն էլ:
- Այդ որոշ հարցերն արձանագրված է նաեւ կոալիցիոն հուշագրով: Բոլոր այն դեպքերում, երբ չկա համաձայնություն երկու կուսակցությունների միջեւ կամ նախնական քննարկումներում չենք հանգել միասնական տեսակետի Դաշնակցությունը, ինչպես նաեւ հանրապետականն ազատ են իրենց տեսակետները հրապարակային ներկայացնելու:
- Կարեն Կարապետյանի մասին դրական կարծիք էինք հայտնել, որը բազմաթիվ վերլուծությունների եւ քննարկումների տեղիք տվեց: Այս կտրուկ փոփոխությունն ունի՞ ենթատեքստ, որ ՀՅԴ-ն ցանկանում է սատարել Կարեն Կարապետյանի թեկնածությունը 2018 թվականի վարչապետի ընտրության ժամանակ:
- Կտրուկ փոփոխություն մենք չենք կատարել, թե այդ տպավորությունը որտեղ է առաջացել փնտրեք այնտեղ, որտեղ տպավորվել է, թե կտրուկ փոփոխություն կա մեր տեսակետների մեջ կապված վարչապետի անձի հետ:
- Կարեն Կարապետյանը վարչապետի ընդունելի՞ թեկնածու է ձեզ համար:
- Որ չլիներ, չէինք աշխատի իր հետ:
- Նկատի ունեմ 2018-ի համար:
- Հիմա, եթե ընդունելի է, ի՞նչ է 2018-ին անձի հետ փոփոխությո՞ւն է կատարվելու: Որակների մեջ այնպիսի արմատական փոփոխություններ պետք է տեղի ունենան, որ մենք հիմա աշխատում ենք իրար հետ, հետո էլ չկարողանա՞նք: Այդպիսի խնդիր չկա:
- Այս շրջանում Կարեն Կարապետյանին տնտեսական բլոկն էր վստահված, իսկ 2018-ի ապրիլից հետո վարչապետի գործառույթներն ընդլայնվում են: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի պարտականությունն է լինելու նաեւ Արցախի խնդրով զբաղվելը: Կարեն Կարապետյանը կարո՞ղ է այդ խնդրով զբաղվել:
- Ես այդպիսի պատճառ չունեմ մտածել, որ նա չի կարող այդ խնդիրները յուրացնել եւ համապատասխան որակով առաջ տանել: Այդ առումով ես բացարկ չեմ տեսնում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT