Երևան
12 °C
«Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեղադրել է իր ֆուտբոլիստներին Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակչում պարտվելուց հետո: Ըստ նրա՝ երեկ դեկտեմբերի 20-ին, նրա ֆուտբոլիստները ավելի ցածր դիվիզիոնում՝ Չեմփիոնշիթում, հանդես եկող թիմին զիջել են (1:2), քանի որ լավ տրամադրված չեն եղել: Նա այդ մասին ասել է հետխաղյա մեկնաբանություններում եւ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Առաջին խաղակեսում մեզ պակասում էր ինտենսիվությունը, որը նրանք ունեին, եւ երբ ասում եմ՝ ինտենսիվություն, նկատի ունեմ ոչ միայն ֆիզիկականը, այլեւ հոգեբանականը: Մեզանից ոմանց համար սա կարծես թե հերթական օրը լիներ աշխատանքի վայրում, աշխատանքային օրը, որը նրանցից շատերի համար անցանկալի էր, եւ նույնիսկ չէին ուզում գալ գրասենյակ: «Բրիստոլի» տղաների համար սա շատ կարեւոր օր էր, եւ դուք դա կարող էիք տեսնել առաջին կեսում»,-նրա խոսքերն են փոխանցում բրիտանական լրատվամիջոցները:
Ըստ Պորտուգալացի մասնագետի՝ իրենք արժանի չէին պարտության, սակայն մրցակիցն էլ արժանի էր հաղթանակի: Մոուն նշել է, որ «Բրիստոլի» բախտը բերել է, սակայն նրանք մեծ աշխատանք են կատարել, որ իրենց բախտը բերի:
«Ես կարծում եմ, որ նրանց բախտը բերեց, բայց նրանք պայքարեցին, որ նրանց բախտը բերի: Նրանք հաղթեցին այն պահին, երբ մենք արդեն ժամանակ չունեինք իրավիճակը փոխելու: Նրանք հաղթեցին մեր լավագույն պահին, երբ բոլորը սպասում էին մեր գոլին»,- ասել է նա:
«Բրիստոլ»-«Մանչեստեր Յունայթեդ» խաղում հաշիվը բացեցին տանտերերը: 51-րդ րոպեին աչքի ընկավ Ջո Բրայենը: 7 րոպե անց «Յունայթեդի» կազմում տուգանայինից պատասխան գնդակը խփեց Զլատան Իբրահիմովիչը: Հանդիպման ավելացված ժամանակի վերջին՝ 93-րդ րոպեին, երբ բոլորը սպասում էին լրացուցիչ խաղակեսերին, «Բրիստոլի» կազմում հաղթական գնդակը խփեց Քորի Սմիթը:
Հանդիպմանը մասնակցեց ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: 69-րդ րոպեին՝ 1:1 հաշվի ժամանակ նա փոխարինեց Իբրահիմովիչին: Առանձնապես աչքի չընկավ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան
Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով
ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի
ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս
Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ
Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան
Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով
Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի
Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած
Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում
Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը
Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան
Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին
Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան
Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան
ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի
Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի
Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ
Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի
Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում
Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար
Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ
Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ
Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան
Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը
Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT