Երևան
12 °C
Օրերս Ազգային ժողովի արտահերթ նիստերից մեկի ժամանակ քննարկվում էին Դատական օրենսգրքի մասին օրենքի փոփոխությունները: Քվեարկության ժամանակ բացահայտ ապօրինի կերպով ապահովվեց 63 ձայն, որի արդյունքում օրենքն ընդունվեց: ԵԼՔ դաշինքի պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:
Թեմայի և այլ հարցերի մասին զրուցեցինք Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության անդամ Արարատ Միրզոյանի հետ:
-Պարոն Միրզոյան, ԱԺ արտահերթ նիստերից մեկի ժամանակ Դատական օրենսգրքի մասին օրենքի նախագծի վերաքվեարկություն անելու ձեր պահանջը չիրականացվեց, և ստացվեց, որ օրենքը բացահայտ ապօրինաբար ընդունվեց: Ի՞նչ եք պատրաստվում անել:
-Մենք լսեցինք տարբեր մեկնաբանություններ: Ես լուր ստացա, որ Նապոլեոն Ազիզյանը գրություն էր գրել, որով հավաստում էր, որ ինքը ադպես չէր ուզում քվեարկել, կողմ չէր, որից հետո Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ: Հիմա ես տեսնում եմ հարցազրույց, որտեղ Նապոլեոն Ազիզյանն ասում է, որ իրենց խմբակցությունը կողմ էր, և ինքն ուզում էր կողմ քվեարկել: Այսինքն, այնուամենայնիվ, մի քիչ խուճուճ է այս ամենը: Մենք որպես գործողություն դուրս ենք եկել դահլիճից, իսկ ապագան արդեն ընթացքում կերևա:
-Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ազգային ժողովի կանոնակարգով չկա այդպիսի ինստիտուտ, երբ էլեկտրոնային համակարգով չքվեարկած պատգամավորը հայտարարում է, որ ինքը կողմ է քվեարկել ու նրա ձայնը հաշվվում է՝ նկատի ունենալով Ռուստամ Մախմուդյանին: Այսինքն՝ միայն Նապոլեոն Ազիզյանի քվեարկության խնդիրը չէր:
-Այո, այստեղ այդ խնդիրն էլ կա: Ռուստամ Մախմուդյանի քվեարկությունը չէր կարող հաշվվել, որովհետև նա էլեկտրոնային եղանակով չի քվեարկել կամ գոնե ծրարով թողած գրությամբ: Ուրեմն տեղից արված հայտարարությունը նաև արձանագրության մեջ նշվում է որպես հայտարարություն դիրքորոշման մասին: Դա քվեարկություն չէ: Եվ եթե Ռուստամ Մախմուդյանը ո՛չ ծրարով է թողել, ո՛չ էլ տեխնիկապես կարողացել է էլեկտրոնային տարբերակով քվեարկել, դա նշանակում է, որ ինքը չի՛ քվեարկել, բայց այս մասին դահլիճում չխոսվեց: Իսկ թե ինչու Նապոլեոն Ազիզյանը վարման կարգով չի հայտարարել իր սխալ քվեարկության մասին, այլ քարտուղարությունում է դիմում գրել, դա արդեն միայն իրենց խմբակցությունը կարող է ասել:
-Պարոն Միրզոյան, ԵԱՏՄ-ից դուրս գալու ձեր առաջարկը ևս չընդունվեց: Հիմա կարող ենք ասել, որ այդ հարցի պտուղներն են երևան գալիս՝ շարունակական թանկացումներ և այլն: ԵԼՔ դաշինքն ի՞նչ զսպող օղակ կարող է ունենալ այս ամենի դեմ:
-Իսկ ի՞նչ զսպող օղակ կարող է ունենալ: ԵԼՔ դաշինքը գործադիր կառավարման համակարգի անդա՞մ է, ԵԼՔ դաշինքը ինչ-որ գործադիր պաշտոննե՞ր ունի, մեծամասնությո՞ւն է Ազգային ժողովում: Մենք կարող ենք միայն քաղաքական դիրքորոշում հայտնել, նշել պատճառները, հետևանքները և դա հասցնել հանրությանը: Եթե հանրությունը ինչ-որ բան ձեռնարկում է, այդ ժամանակ հնարավոր է, եթե չի ձեռնարկում՝ մնում է ԵԼՔ դաշինքի 9 մանդատը: Մենք քվեարկում ենք, հարցադրումներ ենք անում: Գործադիր լծակ չունի ԵԼՔ դաշինքը:
-Վերջապես այս ութ ամիսների ընթացքում ձեր խմբակցությունը ի՞նչ հաջողություն է գրանցել:
-ԵԼՔ դաշինքի հաջողությունը նախևառաջ հասարակությանը այլընտրանք ներկայացնելն է: Հիմա մարդիկ պիտի տեսնեն, թե ինչպիսին կարող է լինել Հայաստանը, եթե ԵԼՔ դաշինքին խորհրդարանական քվեարկությունների ժամանակ օժտեն մեծամասնությամբ: Ահա այս տեսլականն է, և այս տեսլականի մատուցումն է մարդկանց, որ, կարծում եմ, ԵԼՔ դաշինքի մեծագույն նվաճումն է: Կարող ենք նաև տեխնիկական բաներ քննարկել և արձանագրել: Օրինակ՝ մեր երեք կուսակցությունների ավելի ու ավելի մերձեցումը, մեկ կուսակցություն դառնալու հեռանկարը, գաղափարական ընդդիմություն լինելը, ընդդիմության գործելաոճի փոփոխությունը և այլն: Բայց ամենաէականը այլ Հայաստան ունենալու հեռանկարն է, որ մենք առաջարկում ենք:
-Պարոն Միրզոյան, անդրադառնանք նաև «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների վերսկսած հացադուլին: Նախաձեռնության երկու անդամներ արդեն երրորդ օրն է (հարցազրույցի պահին-խմբ.)՝ հացադուլ են անում: Դուք ի՞նչ առաջարկներ ունեք, ինչպիսի՞ աջակցություն եք ցույց տալու այս անգամ:
-Հացադուլ անող մարդուն, ընդհանրապես, բարոյականից բացի ի՞նչ աջակցություն կարող ես ցույց տալ: Երբ տղաներն առաջին անգամ հացադուլ էին անում, դեռ այն ժամանակ ասել եմ, որ հացադուլը որպես պայքարի մեթոդ չեմ ընդունում, համարում եմ անարդյունք և միայն հուսահատ քայլ՝ ոչ կառուցողական պայքարի համար: Հիմա էլ կարծում եմ, որ այդքան էլ լավ մեթոդ չէ, իրենց առողջության վրա է ազդելու, արդյունք չի տալու: Ես միայն կարող եմ բարոյական աջակցություն ցույց տալ:
-Իսկ Ազգային ժողովում այս թեմայով որևէ առաջարկ կամ պահանջ դուք կներկայացնե՞ք:
-Երբ մենք առաջարկություն էինք ներկայացնում, օրակարգում օրենքի նախագիծ կար: Քննարկումներ էինք անում և սերտորեն համագործակցում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության խմբի հետ Հիմա օրենքն ընդունվել է և ընդունման պահին խումբը որոշեց ինչ-որ բանակցությունների գնալ իշխանությունների հետ: Ես մանրամասներին չեմ տիրապետում, թե ինչի հանգեցրին բանակցությունները: Այսինքն՝ առաջնային շահառուները, պայքարի առաջամարտիկներն էին բանակցում իշխանությունների հետ: Այդ պահից սկսած տեղեկացվածությանս մակարդակը կտրուկ նվազել է: Մենք հավանական է տարկետման ինստիտուտը վերականգնող օրենքի նախագիծ ներկայացնենք, բայց, հանրապետականների վճռականությունը և ՀԳԶ անդամների՝ ենթաօրենսդրական ակտերի շուրջ բանակցությունները ամենևին էլ չեն նպաստում, որ օրենքի նախագիծը լուրջ կշրջանառվի:
ՀայԱրփի Բաղդասարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT