Կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ ստեր. խմբագրական

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը սիրում է աղմկոտ հայտարարություններ անել հատկապես այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը թեւակոխում է իշխանության վիճարկման փուլ։ Դժվար է ասել, թե ինչու է Սարգսյանն այդ հայտարարություններն անում, կամ դրանք իրականում ինչո՞վ են օգնում իրեն։ Թերեւս, դա անում է՝ ի ցույց դնելու համար մեր իրականության պրոբլեմների շուրջ ստրատեգիական մտածումներով պարապողի իր մեծությունը, բայց պատմությունը ի ցույց է դնում, որ նրա այդ հայտարարությունները, որպես կանոն, սին են դուրս գալիս։

1999 թվականի մեկնարկին, երբ հանրությունը ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանից պատասխաններ էր պահանջում Ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի, Պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունների մասին եւ երբ ընդամենը ամիսներ հետո երկրում պետք է կայանային խորհրդարանական ընտրություններ, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ շուտով, առաջիկա օրերին աշխարհը ցնցվելու է, որովհետեւ Հայաստանում (բնականաբար՝ իր ղեկավարության ներքո) գտնվել է սպիդի բուժումը։ Թե ինչ եղավ հետո, բոլորս գիտենք։ Հիմա Սերժ Սարգսյանի հորինած «Արմենիկումը» համարվում է կովերի լուծի բուժման բավական արդյունավետ միջոց՝ այն դեպքերի համար, երբ կովերը զրկված են թարմ խոտ արածելու այսրոպեական հնարավորությունից։

2008 թվականին, երբ Հայաստանը շարունակվում էր ալեկոծվել ետընտրական զարգացումներից, Սերժ Սարգսյանը պակաս աղմկոտ հայտարարություն չարեց, պնդելով, թե առաջիկա ամիսներին Հայաստանը սկսում է նոր Ատոմակայանի շինարարությունը։ Հիմա արդեն պարզ է, որ Հայաստանը նոր Ատոմակայան չի ունենալու, առնվազն այնքան ժամանակ՝ քանի դեռ այդ ծրագրի իրականացնողը Սերժ Սարգսյանն է։ Նաեւ այն պատճառով, որ նշված հայտարարությունները Սերժ Սարգսյանն իսկապես անում է ներքին լսարանին, հայ հանրությանը ցնցելու եւ սեփական մտքի թռիչքները ցույց տալու համար։ Ոչինչ, որ այդ մտքերը գրոշի արժեք չունեն։ Միջին վիճակագրական հայաստանցին դա կռահելու է բավական ուշացումով կամ էլ մոռանալու է այդ ընթացքում։

Հայ հանրությունը, թերեւս, չի հիշում 2013 թվականը, երբ Սարգսյանը կառավարությանը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, հավաքել էր ու ասում էր, թե խոշոր կոռուպցիոներների գլխից է պետք բռնել։ Եթե հանրությունը այս հայտարարությունը հիշեր, առանձնապես չէր զարմանա գող գյուղապետների մասին նոր հայտարարությունից։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, փաստորեն, սկսվեց հիվանդանոցների 50 դրամ վերցնող վերելակավարների դեմ պայքարից եւ ավարտվում է մանր գողություն անող գյուղապետներով։ Իսկ խոշորների մասին ոչ ոք չի հիշում, չնայած նման հիշատակման նույնպես իշխանությունը պատրաստ է։ Վազգեն Խաչիկյանին ցույց կտան, մի քանի դատավորի ու դատախազի։ Իսկ որ հիվանդանոցներում վերելակավարները 50 դրամ չեն վերցնում, փաստ է։ Այդ հարցն էլ շատ գեղեցիկ ձեւով լուծվեց. պարզապես առանցքային բոլոր հիվանդանոցները սեփականաշնորհվեցին հայտնի եւ անհայտ այն խոշորներին, որոնց գլխից Սարգսյանը խորհուրդ էր տալիս բռնել։

Ի դեպ, նույն 2013-ին է թվագրվում Սերժ Սարգսյանի մեկ այլ աղմկոտ հայտարարություն։ Այդ ժամանակ էր, որ հայտարարեց, թե ՀՀ ցանկացած կառավարություն, որ տարեկան 7 տոկոս տնտեսական աճ չի ապահովել, պետք է հրաժարական տա։ Այդ օրվանից մինչեւ օրս ոչ մի կառավարություն 7 տոկոսանոց տնտեսական աճ չի ապահովել, չնայած՝ արդեն երեք կառավարություն է փոխվել։ Այս իմաստով մի քիչ դժվար է գնահատել՝ Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի կառավարությունները 7 տոկոս տնտեսական աճ չապահովելու պատճառո՞վ են հրաժարական տվել, թե ոչ։ Համենայնդեպս որեւէ մեկը այդ հրաժարականների բացատրությունը չի տվել։ 

Չի բացառվում, որ այս հայտարարությունը, ի տարբերություն նախորդի, Սերժ Սարգսյանն իրականացնում է։ Եթե այսպես է, Կարեն Կարապետյանի կառավարությանը անխուսափելի հրաժարական է սպասում, որովհետեւ ինչքան էլ նրա ցուցանիշները նախորդներից մի փոքր լավ լինեն, 7 տոկոսանոց տնտեսական աճ չեն ապահովել։

Սրա հետ կապված, սակայն, կա եւս մեկ հետաքրքիր նրբություն։ 2015-ի վերջին, երբ ակնհայտ էր, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը 7 տոկոսանոց տնտեսական աճ չի ապահովել, եւ լրագրողները հանրապետականներին հիշեցնում էին կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին, հանրապետականներն ինչ-որ անհեթեթ բաներ էին ասում, պնդելով, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունը 7 տոկոսանոց տնտեսական աճի մասին՝ քաղաքական հայտարարություն է, եւ դա պետք չէ բառացի ընկալել։ Բայց առավելեւս այս ֆոնին հարց է ծագում. ինչպե՞ս ընկալել Սերժ Սարգսյանի նոր հայտարարությունները՝ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն տասը հազար դոլար հասցնելու եւ Հայաստանի բնակչությունը 4 միլիոն դարձնելու մասին։

Չնայած, երեւում է՝ Սարգսյանը նախորդ հայտարարություններից հետո առավել փորձված է դարձել այս հարցում։ Ի վերջո Հայաստանի բնակչությունը 4 միլիոն պիտի դառնա 2040 թվականին։ Այսինքն՝ մինչ այդ հանրապետականները ստիպված չեն լինի զանազան անհեթեթ կռուտիտներ մտածել իրենց կուսակցական ղեկավարի հայտարարությունների կապակցությամբ։ Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կարճաժամկետ ստերը որոշել է փոխարինել երկարաժամկետ ստերով։ Դրանց այդպիսին լինելը ավելի ուշ է բացահայտվում։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10308 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ