Եգիպտոսի ռեստորաններում ամանորյա ընթրիքն արժե 65 հազար դրամ, Երեւանի Բելաջոյում՝ 45 հազար

Հայաստանցիները շարունակում են Թբիլիսիից մեկնել արտերկիր՝ ամանորյա հանգստի, քանի որ բոլոր ուղղություններով թռիչքները Թբիլիսիից անհամեմատ ավելի էժան են: 
Հիմնականում այդ քայլին դիմում են եվրոպական ուղղություններով մեկնողները, քանի որ կա ավիատոմսերի գների զգալի տարբերություն:

«Ռիմա Թրավել» տուրիստական գործակալության տվյալներով, այս տարի ամանորյա հանգստի բավականին մատչելի տարբերակներ է առաջարկում Վրաստանը՝  100-130 հազար դրամով՝ 7-օրյա ամբողջական փաթեթ մեկ անձի համար, ներառված տոնական ընթրիք:

Չնայած Եգիպտոսում հանգստանալու մասին որոշ ժամանակ առաջ տարածված հայտարարությանը, որով ԱԳՆ-ն հորդորում էր հայ զբոսաշրջիկներին Եգիպտոս մեկնելու դեպքում դուրս չգալ հանգստյան գոտուց, այսինքն` գնալ, սակայն տեղում զգույշ լինել, միևնույնն է մարդիկ վախեցած չեն, եւ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի արտերկրում իրենց հանգիստը կազմակերպող հայաստանցիների մեծամասնությունը նախընտրում է Եգիպտոսը: 

Մեր զրույցում գրեթե բոլոր տուրիստական գործակալությունները, պատասխանելով հարցին, թե որ ուղղությունն են նախընտրում հայաստանցիներն ամանորյա հանգստի համար, առաջինը նշեցին Եգիպտոսը:

Տուրը դեպի Եգիպտոս բավականին մատչելի  է՝ ներառում է ամբողջական փաթեթ, սնունդ, գումարած տոնական անիմացիոն եւ շոու ծրագրեր:

«Ռիմա Թրավել» տուրիստական գործակալության ղեկավար Ռիմա Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ տարածքում ամանորյա տուրեր գրեթե չունեն: «Հայաստանում հանգստյան տները  և հյուրանոցները իրենց փաթեթները քիչ են առաջարկում տուրիստական գործակալություններին, որպեսզի իրենք վաճառեն և միջնորդավճար չտան տուրիստական գործակալություններին»,- ասում է Ռիմա Խաչատրյանը:

Եթե սովորական օրերին Հայաստանի հյուրանոցներում մեկ շաբաթյա հանգիստի ամբողջական փաթեթը մեկ անձի համար արժե 250 հազար դրամ, ամանորյա փաթեթը՝  450-500 հազար դրամ մեկ անձի համար: Եգիպտոսում որեւէ ռեստորանում ամանորյա տոնական ընթրիքն իր շոու ծրագրով՝ արժե մեկ անձի համար  65 հազար դրամ, իսկ ՀՀ-ում, օրինակ, Բելաջո ռեստորանում՝ 45 հազար:

700-800 դոլար արժե 7-օրյա փաթեթը դեպի Դուբայ, ներառյալ նախաճաշ, տոնական ընթրիք:

Վրաստանում մեկ անձի համար նախատեսված մեկօրյա փաթեթները 230 դոլարից են սկսում՝ ամբողջական փաթեթ, նախաճաշ, երեկոյան, տոնական ընթրիք:

Մեկ անձի համար 750 դոլարին համարժեք դրամից սկսած Եգիպտոսի փաթեթներն են՝ երեք անգամյա սնունդ, ամանորյա ընթրիք, շոուներ եւ այլն:

Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ ՀՀ քաղաքացիներն ավելի շատ նախընտրում են հանգստանալ արտերկրում, քան Հայաստանում, ասելով, որ «նրանք նախընտրում են Նոր տարուն փախչել արդեն հոգնեցրած ավանդական ծեսերից, և տոնական օրերն անցկացնել մեկ այլ երկրում»: Մարդիկ նախընտրում են հարեւան երկրներում անցկացնել նաեւ իրենց ամառային հանգիստը, քանի որ այնտեղի ծառայություններն ավելի մատչելի են, քան ՀՀ-ում: Հայաստանում զբոսաշրջային վայրերը ծանրաբեռնված չես համարի նույնիսկ հանգստի համար ամենաթեժ համարվող շրջանում:

Ամանորյա արտագնա տուրերի վաճառքը վերջինս ներկայացրեց հետևյալ սանդղակով՝ Եգիպտոս, Դուբայ, Վրաստան, Հունաստան:  Մարդիկ նաեւ նախընտրում են գնալ Իտալիա, Ֆրանսիա և եվրոպական այլ երկրներ, սակայն շենգեն վիզայի խնդիր ունեն. «Քաղաքացիները ժամանակ են ծախսում փաստաթղթերի ձևակերպման հետ կապված՝ բանկային քաղվածքներ, բանկային տեղեկանք, աշխատանքի վայրից տեղեկանք և այլն, այդ ամբողջ փաստաթղթերի փաթեթն հավաքելուց հետո քաղաքացին չգիտի կմեկնի շրջագայության տվյալ երկիր, թե թարգմանությունների ապահովագրության և նմանատիպ այլ վճարներ կատարելուց հետո կմնա ՀՀ-ում»,- ասում է Ռիմա Խաչատրյանը:

«ԼՀ թրավել» ընկերությունից հիմնականում տուրեր են վերցվել դեպի Եգիպտոս և Հունաստան:

«Գլոբալ տուրս» ընկերությունից տեղեկացանք, որ ի տարբերություն մնացած տուրիստական ընկերությունների, որտեղ առաջին հորիզոնականում Եգիպտոսն է, այստեղ առաջին տեղում Դուբայն է, ապա Վրաստան և Եգիպտոս:

«Աէրոլենդ» տուրիստական գործակալությունից տուրեր են վերցվել դեպի Դուբայ, Եգիպտոս, Շրի լանկա:

«Ախթամար տուր» ընկերությունից, որը, տուրեր է տրամադրում միայն Երուսաղեմ և Արևմտյան Հայաստան, նախատոնական տուրեր վերցվել են հիմնականում դեպի Իսրայել:

«Գրին վեյ թրեվլ»-ից տեղեկացրեցին՝ հիմնականում մեկնում են կամ Դուբայ, կամ Եգիպտոս:

Ինչ վերաբերում է ներհայաստանյան հանգստին՝ քաղաքացիներն ավելի շատ հանգստանում են Ծաղկաձորում, Դիլիջանում, Աղվերանում, նախորդ տարիների համեմատ քչացել է դեպի Ջերմուկ հոսքը՝ գների բարձրացմամբ պայմանավորված:

Աղունիկ  Հովհաննիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11155 դիտում

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է