Երևան
24 °C
Հաճախ ընդունված է դժգոհել, որ Նոր տարին առատ ու ծանր սեղանների տոն է, երբ մարդկանց ուշքն ու միտքը միայն կերուխումն է, եւ կյանքն այդ օրերին պտտվում է մի սեղանից մյուսի շուրջը:
Բայց մայրաքաղաք Երեւանում կարծես թե բավական հնարավորություններ են ստեղծված՝ գալիք Ամանորն առավել հագեցած, բազմազան ու նաեւ մշակութային միջավայրում անցկացնելու համար՝ անուշահամ խորտիկները համատեղելով հոգեւոր սնունդի հետ:
Նախատոնական, տոնական եւ հետտոնական միջոցառումների ցանկը հրապարակված է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Դրանցից որոշներն առանձնացնելով՝ փորձեցինք կազմել մեկ օրվա ծրագիր: Ասենք, օրինակ, հունվարի 3-ին, երբ արդեն շռայլորեն հնչած կլինեն բոլոր շնորհավորանքներն ու բերամաղթանքները, խմված՝ հնարավոր ու անհնար բոլոր կենացները, կարելի է տոնը շարունակել բնակարանների պատերից դուրս:
Թատրոններն, այդ օրը սպասելու են իրենց փոքրիկ այցելուներին: Մասնավորապես հունվարի 3-ին ու մասնավորապես ժամը 11:00-ին, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում խաղացվելու է «Երկարագուլպա Պեպին նշում է Ամանորը» ներկայացումը. «Ծովափնյա մի փոքրիկ քաղաք պատրաստվում է դիմավորել Ամանորը: Քաղաքը փաստացի ղեկավարող քաղաքային խորհրդի նախագահ Ֆրեկեն Ռոզենբլյումը Ձմեռ Պապիկին դիմավորելու եւ Ամանորը նշելու իր տարբերակն է ներկայացնում համաքաղաքացիներին: Նա գտնում է, որ Ամանորը շատ ծախսատար եւ անիմաստ տոն է, որը հարկավոր է նշել համեստ… Ոստիկանը տեղեկացնում է, որ քաղաք գողեր են մուտք գործել եւ հորդորում է բոլորին զգուշություն ցուցաբերել: Գողերի հետ մեկտեղ քաղաք է ժամանում երկարագուլպա Պեպպին՝ իր մեծ ձիու եւ շատ ծանր ճամպրուկի հետ»:
Այդ օրը Երեւանի վարչական շրջաններում նախատեսվում են տոնական միջոցառումներ ու համերգային ծրագրեր: Կարելի է մասնակցել դրանց: Կարելի է նաեւ վեր կենալ ու գնալ թանգարան: Գեղանկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարի հյուընկալ հարկի տակ այցելուները, բացի ավանդական էքսկուրսիայից ու 20-րդ դարի մոդեռն արվեստի ներկայացուցչի ստեղծագործական ժառանգությանը ծանոթանալուց, հնարավորություն կունենան համտեսել այն աղանդերներն ու խմիչքները, որոնք մաեստորն է սիրել: Կկազմակերպվի Քոչարի եւ համաշխարհային մեծերի մասին կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն: Ընտրությունը կկատարեն այցելուները՝ թանգարանի ֆիլմադարանից: Հնարավոր է նաեւ հուշանվերների խաղարկություն: Ի դեպ, Քոչարի թանգարանը վերջերս նորամուծություն է կիրառում եւ շաբաթ երեկոներին տարածքը վերածվում է սրճարանի: Այստեղ նաեւ վաճառվում են արվեստագետի ստեղծագործությունների մոտիվներով ստեղծված հուշանվերներ:
Ավելի ուշ թերեւս արժե քայլել դեպի Ազատության հրապարակ՝ տեսնելու «Սառցե քաղաքը»՝ Ձմեռ պապի տնակով ու սառցե տարբեր կառույցներով: Դրանք կներկայացվեն ժամը 20:00-22:00-ն: Իսկ եթե գրպանի պարունակությունը թույլ տա, օրը կարելի է եզրափակել ռեստորանում ընթրելով: Կամ՝ այցելել կարաոկե: Սննդի եւ ժամանցի մի շարք վայրեր՝ ռեստորաններ, սրճարաններ, բարեր, պիցցերիաներ, կարաոկե եւ դիսկո ակումբներ, վքաղաքապետարանի առաջարկով բաց են լինելու հունվարի 1-ից:
Հ.Գ. 2018-ին իրենց դռները սովորականից շուտ են բացելու ոչ միայն Երեւանի քաղաքապետարանի, այլ նաեւ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող մի շարք թանգարաններ:
Երեւանի քաղաքապետարանի թանգարանները կաշխատեն հունվարի 2-7-ը՝ ժամը 11:00-17:00-ն:
Դրանք են՝
Երեւանի պատմության թանգարանը,
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը,
Ժամանակակից արվեստի թանգարանը:
Մշակույթի նախարարության թանգարանները կգործեն հունվարի 3-5-ը՝ ժամը 12:00-17:00-ն: Դրանք են՝
Հայաստանի ազգային պատկերասրահը,
Հայաստանի պատմության թանգարանը,
Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը,
Ռուսական արվեստի թանգարանը,
Ե. Քոչարի թանգարանը,
Հ. Թումանյանի թանգարանը,
Ս. Փարաջանովի թանգարանը,
Ե. Չարենցի տուն-թանգարանը,
Մ. Սարյանի տուն-թանգարանը,
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը:
Այս տարի առաջին անգամ կիրականացվի «Սուրբ ծնունդը Երեւանում» տոնածիսական համերգային ծրագիր: Այն նախատեսված է հունվարի 6-ին՝ ժամը 18:00-ին՝ Ազատության հրապարակում:
Ամանորի միջոցառումները կեզրափակվեն հունվարի 13-ին՝ Ազատության հրապարակում՝ ժամը 19:00-ին նախատեսված համերգային ծրագրով:
Պետք է հետևողական լինենք, որ բռնի տեղահանված երեխաները իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը. Անդրեասյան
Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում. ԼՂ առողջապահության նախարարությունը՝ պայթյունից տուժածներին ՀՀ տեղափոխելու մասին
Ընդդիմությունը սկսեց հետաձգել հանրահավաքները. այսօր այն չի կայանա
Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվել
Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիների տվյալների ճշտման համար գործում է հեռախոսահամար
Մի մոռացեք, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված. Հակոբ Արշակյանը զգուշացնում է
Սամանթա Փաուերը կայցելի Ադրբեջան
ՌԴ-ն միանշանակ գնում է, ինչ գին ենք վճարում դրա դիմաց, ցավալի է, բայց մեր երազանքը մոտ է իրականությանը. Միսկարյան
ԼՂ-ից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ շատացել է. Վարդան Սարգսյան
Ովքեր ցանկանում են հեռանալ ԼՂ-ից և վերադառնալ, պետք է տրամադրվի անվտանգ անցում. Միլլեր
Ադրբեջանը հրապարակել է ԼՂ ՊԲ-ից առգրավված զինամթերքի ցանկը
Ռուսաստանի դեսպանը կոչ է արել ԱՄՆ-ին չբորբոքել հակառուսական տրամադրություններ Հայաստանում
ՀՀ տեղափոխվել ցանկացող ԼՂ քաղաքացիները կարող են ցուցակագրվել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում
ԼՂ-ում պայթյունից տուժած 7 քաղաքացի Երևանում է. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնել նրանց վիճակի մասին
Ժամը 13:00-ի դրությամբ բերման է ենթարկել բողոքի ակցիայի 66 մասնակից. ՆԳՆ
Ադրբեջանական բանակն ունի գրեթե 200 զոհ. Meydan TV
Փաշինյանն ու Ալիևը պետք է հանդիպեն. ԱՄՆ Պետդեպ
Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը կալանավորվել է
Ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել այն տառապանքները, որ մարդիկ տեսել են և որոնց միջով անցնում են. Փաուեր
Մեքենաների գետեր են հոսում Հայաստան՝ իրենց պապենական հողից բռնագաղթված փախստականներով. Մարուքյան (տեսանյութ)
Ճապոնիան կշարունակի հետևել ԼՂ-ում իրավիճակի զարգացմանը, ներառյալ՝ տեղի բնակիչների դրությանը. Յոկո Կամիկավա
Ջերմուկը պատրաստ է ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանվողներին. հայտարարություն
Շվեդիան ԼՂ ժողովրդի հումանիտար կարիքները հոգալու համար ավելի քան 1,3 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել
Կոռնիձորի հումանիտար կայանում և Գորիսում շուրջօրյա գործում են բուժկետեր, տեղում հերթապահում է շտապ օգնությունը
ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստ է աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքները հասցեագրելու հարցում. Սամանտա Փաուերը՝ ՀՀ փոխվարչապետին
Ոստիկանությունը ժամը 11:00-ի դրությամբ բերման է ենթարկել բողոքի ակցիայի 56 մասնակցի. ՆԳՆ
ԵՄ-ն, ԱՄՆ-ը և մյուսները չկարողացան ապահովել ԼՂ հայերի անվտանգության երաշխիքները․ Մարուքյան
ՀՀ ՄԻՊ-ը շարունակում է գտնվել Սյունիքի մարզում. նա հանդիպումներ է անցկացնում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ
Ադրբեջանը աշխատանք է տանում՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով Կարմիր խաչի մեքենաներին բացառիկ մուտք տալու համար
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է ստահոդ լուրերը՝ ԼՂ-ից տեղահանված հայերին Հայաստանից դուրս վերաբնակեցնելու մասին
Չենք կարող հետ բերել անցյալի վայրագությունների զոհերին, բայց ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը ԼՂ-ում. Մխիթարյան
Ադրբեջանը պետք է ապահովի մարդասիրական օգնության անհապաղ մուտք. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Շիֆը կոչ է արել Բայդենի վարչակազմին օգնել՝ օդային ճանապարհով տարհանելու ԼՂ-ում պայթյունից տուժածներին
ՄԱԿ-ը օգնություն կցուցաբերի ԼՂ-ից Հայաստան տեղափոխվողներին հասանելիություն ստանալու դեպքում
Վիրավորների տեղափոխումը կարևորելով՝ կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով չմեկնել Հայաստան. շտաբ
Դադարեցրեք այս համատարած տների հավաքագրումը, դուք ձեր մարդասիրությամբ կրկնապատկում եք պետության բեռը. Վիլեն Գաբրիելյան
Ադրբեջանական կողմն անվնաս վիճակում ԼՂ-ին է փոխանցել 5 քաղաքացու և 5 աճյուն
Սամանթա Փաուերն ու Յուրի Քիմը Գորիսում են. նրանք տեսակցելու են ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին
Անդրանիկ Թևանյանը բերման է ենթարկվել
ԼՂ-ում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիանում (լուսանկարներ)
© 2023 Հայկական ժամանակ