Թանկացումները սովորական են, աշխատատեղերի պակասը՝ նույնպես, կրճատումները շարունակվելու են

Երեկ ԱԺ հերթական նիստին կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին: Բայց, ինչպես ընթացքը ցույց տվեց, շատ դեպքերում ոչ թե պատասխանեցին, այլ ընդամենը շրջանցեցին, ինչը բնորոշ է ոչ ժողովրդավար քաղաքականություն վարող կառավարությանը:

Պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցին՝ թե ՀՀ նախագահը 2013 թվականի մարտի 18-ին բառացիորեն հանդես է եկել հետևյալ  քաղաքական հորդոր-հանձնարարականով, որ ՀՀ այն կառավարությունները, որոնք չեն ապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տան եւ ակնհայտ է, որ այս տարին մենք չենք եզրափակում 7 տոկոս տնտեսական աճով, ուստի կառավարությունը կատարելո՞ւ է պետության գլխի հորդորը թե՞ ոչ, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց.

«Կառավարությունները ձևավորվում են քաղաքական գործընթացների ընտրությունների առթիվ, որից հետո ներկայացնում են ծրագիրը, որը հաստատում է  ԱԺ-ն: ԱԺ-ն հաստատած ծրագիրը հստակորեն ամրագրում է այն թիրախները, որոնք դրված են դրա հիմքում»:

Պարզվում է, որ կառավարության ծրագրով հաստատված թիրախներում դրված են այլ տնտեսական աճի ցուցանիշներ, բայց թե որոնք են այդ ցուցանիշները, որից ժողովուրդը օգուտ չունի, դժվար է ասել: Ու քանի որ պատասխանը հարցի հետ ոչ մի առնչություն չուներ, պատգամավոր Պետրոսյանն արձագանքեց՝ «Շնորհակալություն հարցիս չպատասխանելու համար»: Փոխվարչապետն էլ շնորհակալություն հայտնեց իրեն «համբերատար լսելու համար»: Նա, թերեւս, պետք է  ժողովրդից էլ շնորհակալություն հայտներ համբերատար դիմանալու եւ գոյատեւելու համար։

Պատգամավոր Շաքե Իսայանը կառավարությունից հետաքրքրվեց, թե «ինչո՞ւ է մեր 30 տոկոս աղքատություն ունեցող երկրի վրա միայն համաշխարհային գնաճն ազդում, և ինչո՞ւ, եթե կարագը թանկանում է Եվրոպայում, մեզ մոտ էլ է թանկանում, իսկ երբ կաթնամթերքի գինը նվազում է, մեզ դա չի վերաբերվում: Արդյո՞ք կառավարությունն այդ կերպ է տնտեսական աճն ուզում ապահովել»: Հարցին դարձյալ պատասխանեց, կամ ավելի ճիշտ՝ փորձեց տակից դուրս գալ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Նա ասաց, որ թանկացումներից խոսելիս լավ կլիներ, որ նշեին նաեւ, որ ձավարեղենի գինը նվազում է: «Իսկ կարագը թանկացել է բոլոր երկրներում»,- ասաց փոխվարչապետը: Ինչ խոսք՝ սփոփիչ բացատրություն է, հավանաբար Հայաստանում ձվի թանկացումն էլ է կապված կարագի թանկացման հետ:

Շաքե Իսայանին, բնականաբար, պատասխանը չբավարարեց, նա նկատեց, որ փոխվարչապետը, ինչպես կառավարության մնացած ներկայացուցիչները, փորձում են «հարցը շրջանցել»: «Դեռ ամառվանից կառավարությունը տեղյակ էր զելանդական կարագի թանկացման մասին, արդյո՞ք որևէ քայլ կատարվել է հայ վերամշակողների հետ, որովհետև այս ամենը բերում է մի պարզ ճշմարտության, որ սխալ քաղաքականության արդյունք է: Եւ այստեղ չենք կարող չհամաձայնվել այն փորձագետների հետ, որոնք պնդում են, որ այս գնաճը ձեռնտու է միայն կառավարությանը, որովհետև եթե հարկահավաքի տեսանկյունից ես նայում որքան թանկ են վաճառում ապրանքը, այդքան շատ է շրջանառության հարկը»,- ասաց պատգամավորը, իսկ փոխվարչապետը ի պատասխան փնովեց փորձագետներին. «Փորձագետների կարծիքը սնանկ է, և տեղին չէ խոսել գնաճի մասին»:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցն ուղղված  կառավարությանը՝ վերաբերում էր օպտիմալացումներին. «Այս կառավարության օպտիմալացման հետևանքով որքա՞ն մարդ կրճատվեց կամ կորցրեց աշխատանքը»,- ասաց նա:

Այս անգամ Վաչե Գաբրիելյանը որոշեց մի քիչ հանգստանալ, «տակից դուրս գալու» պատվավոր գործը դրվեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ուսերին, ով ասաց, որ «խոսքը այս դեպքում ոչ թե մարդկանց մասին է, այլ հաստիքների, և նույն ֆինանսների նախարարությունում կրճատվեց հաստիքների 15 տոկոսը, ինչը հանգեցրեց շուրջ 300 միլիոն դրամի խնայման, որը վերաուղղվել է այլ նպատակների»: Իր գործընկեր Վաչե Գաբրիելյանի գնաճի վերաբերյալ պատասխանին Վարդան Արամյանն ավելացնելու բան ուներ, նա ասաց, որ հանրությունը երբեք չի արձագանքում, երբ գները չեն փոփոխվում: 

Տիգրան Ուրիխանյանը նորից կրկնեց հարցը՝  ասելով, թե որքա՞ն մարդ է ազատվել աշխատանքից, և հիշեցրեց, որ հաստիքները ռոբոտներ չեն, այլ մարդիկ: Բացի այդ, նա հետաքրքրվեց, թե որքա՞ն աշխատատեղ է բացվել:

Նախարար Արամյանը ասաց, որ «օպտիմալացումը ոչինչ չի փոխել, դեռ մի բան էլ մարդկանց զբաղվածությունը երկրում 40 տոկոսով աճել է»: Նախարարը, թերեւս ճիշտ է, որ զբաղվածությունն աճել է, սակայն դա ոչ թե պետության ստեղծած աշխատատեղերի շնորհիվ է, այլ տարբեր օլիգարխ-պաշտոնյաների մասնավոր բիզնեսների, որոնցից նրանք միլիոնների եկամուտ են ստանում, իսկ բնակչության համար 60-80 հազար ամսական աշխատավարձով զբաղվածություն ապահովում: 

Իսկ Աժ-ում կառավարության հետ երեկվա հարցուպատասխանից հասկանում ենք, որ երկրում էական փոփոխություններ չեն սպասվում, թանկացումները սովորական են, աշխատատեղերի պակասը՝ նույնպես, կրճատումները շարունակվելու են, իսկ կառավարությունը ցանկացած պարագայում  հրաժարական չի տալու:

Նիկոլայ Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
43762 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ