Երևան
12 °C
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից հայտնում են, որ Դավիթ Լոքյանն այսօր մասնակցել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» համատեղ ծրագրի մեկնարկին: Եռամյա ծրագիրը իրականացվելու է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ Վորլդ Վիժն Հայաստանի եւ Մանկական զարգացման հիմնադրամի կողմից: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 1,600,000 ԱՄՆ դոլար:
Միջոցառման ժամանակ ներկա էին նաեւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը , ՀՀ մարզպետներ, համայնքային ծառայողներ, ՀՀ ՏԿԶ նախարարության ներկայացուցիչներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախարար Դ.Լոքյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին եւ նշել, որ այն համայնքների համար խիստ կարեւորություն ներկայացնող խնդիր է լուծում: «Միջոցառման կարեւորությունը մեծ է, քանի որ մեր տեղական ինքնակառավարման մարմինները համարվում են այն առաջնային օղակը, որն ուղղակի հարաբերվում է մեր բնակչության հետ: Բնակչություն, որն ունի բազմաթիվ սոցիալական խնդիրներ եւ դրանց լուծումը մենք դիտարկում ենք ոչ թե միջնորդավորված, ոչ թե որոշակի հեռավորությունից, այլ ցանկանում ենք, որ այն լուծվի հենց բուն համայնքում, համայնքի ուժերով, համայնքի մասնագետներով: Եվ այսօր ձեզ հետ միասին ֆիքսում ենք, որ ունենք փաստաթղթերի փաթեթ, գործընթացի որոշակի անցած ճանապարհ, քանի որ արդեն մեկ տարի խոշորացվածհամայնքներն ունեն իրենց համապատասխան մասնագետները սոցիալական ոլորտի համար»,- նշել է նախարարը:Նա կարեւորել է այն փաստը, որ USAD-ի եւ Վորլդ Վիժն կազմակերպությունների օժանդակությամբ արդեն իսկ հստակ ձեւակերպվել է, թե ով է լինելու սոցիալական պաշտոնյան համայնքում, ինչ ֆունկցիաներ է իրականացնելու, պաշտոնի ինչպիսի անձնագիր է ունենալու, ինչ հմտությունների է տիրապետելու։ Ներկաներին Դ. Լոքյանը տեղեկացրել է, որ կառավարության եւ Համաշխարհային բանկի համապատասխան ծրագրով ստեղծվող սոցիալական աջակցության կենտրոնները միաձուլվում են համայնքային սոցիալական գրասենյակների հետ եւ 2019 թվականին ամբողջական փոխանցվելու են համայնքներին: Նախարարը շնորհակալություն է հայտնել ծրագրի գործընկերներին, նաեւ վստահեցրել, որ նախարարությունը պատրաստ է աջակցել սոցիալական աշխատողների վերապատրաստման հարցում:
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Դեբորա Գրիզերն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով ակտիվ համագործակցության համար, նշել է, որ իրենք կարեւորում են սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության եւ տեղական գործընկերների հետ սերտ ու շարունակական համագործակցությունը: «Նոր ծրագիրը հենվելու է սոցիալական պաշտպանության եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում Հայաստանի կառավարության բարեփոխումներին աջակցող ԱՄՆ ՄԶԳ այլ ծրագրերի ձեռքբերումների վրա:Հայաստանի 264 համայնքներում ավելի քան 50 համայնքային սոցիալական աշխատող կներդրվեն ծրագրի արդյունքում` հզորացնելով սոցիալական պաշտպանության ոլորտը համայնքային մակարդակում եւ արձագանքելով խոցելի մարդկանց կարիքներին»,-ասել է Դեբորա Գրիզերը:
Առաջիկա տարիների ընթացքում ծրագիրը կաջակցի տեղական ինքնակառավարման համակարգում համայնքի սոցիալական աշխատողի հաստիքի ներդրմանը, ինչպես նաեւ սերտորեն կաշխատի թիրախային համայնքների հետ՝աջակցելով սոցիալական խնդիրների հայտնաբերման, կանխման եւ հասցեագրման կարողությունների զարգացմանը՝ այդպիսով խթանելով Հայաստանում համայնքային սոցիալական ծառայությունների կայացումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT