Իրանական գազը եւ «Գազպրոմի» խանդը. խմբագրական

Երեկվա նիստում ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գազի գնի ձեւավորման վերաբերյալ դեռ 4 տարի առաջ կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրությանը, ըստ որի՝ Հայաստանին մատակարարվող գազի գինը կմնա անփոփոխ մինչեւ 2018 թվականի ավարտը: 

Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է 150 դոլարով 1000 խորանարդ մետրը: Սա՝ տեսականորեն: Գործնականում այդ գնով Հայաստանը գազ չի ստանում: Այդ գնով գազը ստանում է «Գազպրոմ Արմենիան», որը այդ գազի մատակարար, ռուսական պետական «Գազպրոմ» ընկերության սեփականությունն է: Այլ կերպ ասած, Ռուսաստանը 150 դոլարով գազը վաճառում է իրեն պատկանող ընկերությանը, որն էլ շատ ավելի թանկ գնով վաճառում է Հայաստանին՝ հայաստանցի սպառողներին:

Գազի գնի թեման Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում նոր հմայք է ձեռք բերել: Խնդիրն այն է, որ մեր սպառողները գազի համար վճարում են մի քանի անգամ ավելի թանկ, քան ռուսաստանցի սպառողները: Սա նորմալ էր մինչեւ այն պահը, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ, այսինքն` նույն Ռուսաստանի հետ հայտնվեց միեւնույն տնտեսական տարածքում: Այսինքն` զուտ տնտեսական իմաստով հիմա հայ սպառողն ու ռուս սպառողը ապրում են նույն «թաղամասում», որտեղ գործում են տնտեսական նույն հարաբերությունները: Եթե, օրինակ, Ռոստովում գործունեություն ծավալող տնտեսվարողը իր արտադրության մեջ օգտագործում է գազ, որի մեկ խորանարդ մետրի գինը 45 դրամ է, իսկ Եղեգնաձորում գործունեություն ծավալող տնտեսվարողը այդ գազը գնում է 120 դրամով, ապա դա ուղղակիորեն հակասում է «տնտեսական միասնական տարածքի» տրամաբանությունը: Եթե տնտեսական այդ միասնական տարածքում չի գործում գազի ազատ շուկա, ապա պետք է գործի միասնական սակագին: Հակառակ դեպքում ստացվում է, որ ՌԴ կառավարությունը գազի խիստ ցածր գնի միջոցով սուբսիդավորում է ՌԴ տարածքում գործող տնտեսվարողներին: Իսկ տնտեսագիտական տրամաբանությունը հուշում է, որ ՌԴ կառավարությունը դրանով ուղղակի «քցում է» հայաստանյան տնտեսվարողներին:

Այս ֆոնին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությունը, թե ՀՀ կառավարությունը պահպանելու է արտոնությունները վերամշակող ձեռնարկություններին, սոցիալապես անապահովներին, սահմանամերձ գյուղերին, մեղմ ասած, այնքան էլ ոգեւորիչ չի հնչում: Մեր վերամշակողները նույնիսկ կառավարությունից մեծահոգաբար ստացած արտոնություններից հետո գազի դիմաց վճարում են առնվազն երկու անգամ շատ, քան իրենց ռուսաստանցի «կոլեգաները»: Իսկ ԵՏՄ մտնելուց հետո մեր գործարարների հիմնական տնտեսական մրցակիցները հենց այդ «կոլեգաներն են»՝ ռուս վերամշակողները: Ու այդպիսով` մեր տնտեսվարողները ի սկզբանե դառնում են անմրցունակ ԵՏՄ տարածքում՝ այն «180 միլիոնանոց շուկայում»:

Իրավիճակը էլ ավելի է «հմայիչ» դառնում, երբ հաշվի ենք առնում, որ մեր հարեւան Իրանn աշխարհի ամենամեծ գազի պաշարներ ունեցող երկրներից է եւ արդեն երկու տասնամյակ փորձում է մուտք գործել Հայաստանի գազի շուկա ու ոչ մի կերպ չի կարողանում: Հայկական կողմը պաշտոնապես նույնիսկ չի բանակցում Իրանի հետ ներքին սպառման համար գազ գնելու վերաբերյալ: Չի բանակցում, որովհետեւ դա բառիս բուն իմաստով նյարդայնացնում է «Գազպրոմին» եւ դրա սեփականատիրոջը՝ ՌԴ կառավարությանը:

Երեկ armtimes.com կայքn ուշագրավ տեղեկություն հրապարակեց. «Մեր տեղեկություններով, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի վերջին այցի ընթացքում Իրանը համաձայնություն է տվել Հայաստանին ներքին սպառման համար գազը մատակարարել շատ ավելի էժան գնով, քան հիմա Հայաստանը գնում է Ռուսաստանից։ Տեղեկություններ կան նույնիսկ, որ Իրանից ներքին սպառման համար կարող է գազ գնել նաեւ Վրաստանը եւ այդ գազը, հասկանալիորեն, տարանցվելու է Հայաստանի տարածքով։

Եթե գործարքը տեղի ունենա, Հայաստանը ներքին սպառման համար անհրաժեշտ գազի մոտ 30 տոկոսը կգնի Իրանից եւ մի որոշ քանակություն էլ՝ որքան թույլ կտա Իրան-Հայաստան գազամուղը, կտարանցի Վրաստան։ Որոշ փորձագետներ կարծում են, որ ռուսական մամուլով վերջին օրերին բարձրացված հակահայկական հիստերիան կարող է կապ ունենալ ոչ միայն Հայաստան-ԵՄ համաձայնագրի, այլեւ Իրան-Հայաստան գազային նոր գործարքի հնարավոր կնքման հետ»,- գրել է կայքը:

Չնայած պաշտոնապես Հայաստանը եւ Իրանը չեն բանակցում իրանական գազը Հայաստանի ներքին սպառման համար ներկրելու շուրջ, սակայն ոչ պաշտոնապես նման բանակցություններ եղել են միշտ: Իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են գազ մատակարարել եւ նույնիսկ թափանցիկ ակնարկներ են արել, որ պատրաստ են գազը շատ ավելի էժան գնով մատակարարել: Սակայն «Գազպրոմը» որեւէ կերպ չի համաձայնում դրան եւ անգամ չնչին զիջումների չի գնում:

Մի ուշագրավ փաստ: Դեռ երկու տարի առաջ Իրանի կառավարությունը 2 միլիոն դոլարի դրամաշնորհ հատկացրեց Հայաստանին, որով պետք է գազիֆիկացվեր Մեղրին եւ Ագարակի մի մասը, եւ գազը պետք է մատակարարեր Իրանը: Խողովակաշարերը եւ ներքին ցանցը կառուցվեց, անցած տարվա դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ այդ քաղաքների «գազիֆիկացման ավարտի» շնորհանդեսը, այրվեց խորհրդանշական ջահը ու.... ու վերջ: Մինչեւ հիմա Մեղրիի ու Ագարակի սպառողները գազ չունեն: Թերեւս, բոլորի համար էլ ակնհայտ է, որ նույնիսկ երկու փոքր քաղաքներ իրանական գազ չեն ստանում այն պարզ պատճառով, որ դա դուր չի գալիս «Գազպրոմին» եւ դրա սեփականատիրոջը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12486 դիտում

Արարատի մարզի մի քանի գյուղում ջուր չի լինի

Տեր Արամն ու Տեր Թադեն դատական հայց են ներկայացրել Հայ առաքելական եկեղեցու դեմ

Խոշոր ինքնավթար Հանրապետության հրապարակում. կա տուժած

ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը ցամաքային սահմաններով, այդ թվում՝ Հայաստանի միջոցով

Իտալիայում մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Կասեցվել է «Ա․ Պ․ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի վաճառքի գործունեությունը

Իրար հերթ չտալով վազում էին Մայր Աթոռ փրկելու, իսկ հազարամյա եկեղեցու անունը չե՞ն ուզում փրկել. Չախոյան

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 2 «Տոյոտա» և «Նիսսան» մակնիշի մեքենաներ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Դու ո՞վ ես, որ հազարամյա Եկեղեցու անունը փոխես, դու ո՞վ ես․ Ալեքսանյանը՝ Կտրիճ Ներսիսյանին

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն համալրվում է նոր, ժամանակակից բժշկական սարքավորումներով․ Ավինյան․ տեսանյութ

Քննարկեցինք կրթական ու տարբեր հարցեր․ Մանավազյանը հյուրընկալել է համար 32 հիմնական դպրոցի աշակերտներին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ տեսանյութ

Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին

Մոդուլային տիպի նոր զորամասը․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ վարչապետի այցն ԱՄԷ ավարտվել է նախագահի հետ հանդիպմամբ․ ստորագրվել է երկկողմ համաձայնագիր․ լուսանկարներ

ՌԴ-ի գնացքը գնացել է, կորցրել է մեզ վրա ազդելու լծակները. Վենսի այցը պատմական իրադարձություն է. տեսանյութ

Ալեն Սիմոնյանն ու Մատվիենկոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին և տարածաշրջանին վերաբերող հարցեր

Հայհոյել են, խոչընդոտել ՀԷՑ-ի բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի աշխատանքը

Սուրեն Պապիկյանը մասնակցել է մոդուլային տիպի զորամասի բացմանը․ տեսանյութ

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

«Մեր ձևովը» ի՞նչ է՝ կուսակցություն է, որը չգրանցված է, որ ֆինանսավորման սահմանափակումների տակ չլինի՞

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Հայաստանի հանձնառությունը

Տաշիրսամոները և մյուսները Կրեմլի կատարածուներն են, գործակալ. պետք է վերջ տալ ռևանշիզմին. Չափարեան. տեսանյութ

ՏԿԵ նախարարն ու Հայաստանում ԵՄ դեսպանը էներգետիկ և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր են քննարկել

Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման ծավալներն աճել են․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Քաղաքացուն խոշտանգելու համար մեղադրվող ոստիկան Հայկ Հակոբյանը ձերբակալվել է

ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ համաձայնագրերը թույլ են տալիս լուծել տրանսպորտային հարցերը Հարավային Կովկասում. Լավրով

Քուվեյթը Հայաստանի բարեկամ և եղբայրական երկիր է․ նախագահն ընդունել է դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին

Միշտ երազել եմ այցելել ձեր երկիր. անհրաժեշտ է ճանաչել Հայաստանը՝ որպես քաղաքակրթությունների օրրան․ Օ'Ֆլահերթի

Քննարկվել են Երևանում անցկացվելիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության կազմակերպչական հարցերը

Երևանի քաղաքապետը մամուլի նոր քարտուղար ունի

Արման Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Բնության պաշտպանությունն ու համայնքների աջակցումը մնում են ՄԹ-Հայաստան ռազմավարական գործընկերության առանցքում

Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը երկկողմ հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ են քննարկել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով․ ձնախառն անձրև կտեղա, լեռնային շրջաններում բուք կլինի

Ավարտեցի Ալինա Պողոսյանի «Նապաստակի գլուխներ հագած» վեպը․ մեկ շնչով կարդացվող գիրք է․ Աննա Հակոբյան