Ընտանեկան բռնության մասին փոփոխված օրինագծով երեխան չի օտարվի ծնողից. Արփինե Հովհաննիսյան

Երեւանի «Մատենադարանում» այսօր տեղի ունեցավ Ընդդեմ կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության 16-օրյա քարոզարշավի բացման արարողությունը, որին մասնակցում էին միջազգային մի շարք կազմակերպությունների եւ Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանությունների ղեկավարներ: Հրավիրված էին նաեւ ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը եւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Ներկայացվեց միջազգային համայնքի համատեղ հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված է. «Նոյեմբերի 25-ին աշխարհը նշում է կանանց դեմ ուղղված բռնության միջազգային օրը: Այս օրը նշանավորվում է նաեւ իրազեկվածության բարձրացման համաշխարհային քարոզարշավի մեկնարկով, որն իրենից ներկայացնում է գենդերային պատկանելությամբ պայմանավորված բռնության դեմ ուղղված 16-օրյա ակտիվ գործունեություն եւ անցկացվում է յուրաքանչյուր տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերը 10-ը: (...) Զուգընկեր ունեցած կանանց գրեթե մեկ երրորդն ամբողջ աշխարհում հայտնում է, որ ենթարկվել է բռնության որեւէ ձեւի՝ հիմնականում իրենց մտերիմ զուգընկերոջ կողմից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ կանանց սպանությունների մոտավորապես 40 տոկոսը կատարվում է արական սեռի զուգընկերոջ կողմից, ընդ որում՝ ամբողջ աշխարհում 3 կանանցից մեկը (35 տոկոս) իր կյանքի ընթացքում ենթարկվել է ֆիզիկական բռնության: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ 2017 թվականի առաջին կեսին Հայաստանում քննվել է ընտանեկան բռնության 215 քրեական գործ: Քրեական գործերի գրեթե մեկ-երրորդը կապված է տղամարդկանց կողմից իրենց զուգընկերուհիների նկատմամբ գործադրված բռնության հետ»:

Միջազգային հանրությունն իր հայտարարության մեջ նաեւ ողջունում է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը եւ ընտանեկան բռնության վերացման ուղղությամբ ձեռնարկվող վճռական քայլերը: «Սա, անկասկած հրատապ խնդիր է: Ի լրումն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի վերջին զեկույցի, որում յուրաքանչյուր հարցված հարյուր տղամարդուց 17-ը խոստովանել է, որ ֆիզիկական բռնություն է գործադրել, համաշխարհային վերլուծությունը վկայում է այն մասին, որ ընտանեկան բռնության մասին օրենքներ ունեցող երկրներում ապրող կանանց ու աղջիկներին բռնության ենթարկելու ավելի ցածր հավանականություն է սպառնում, քան նման օրենսդրություն չունեցող երկրներում: Մենք խրախուսում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի կողմից «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունումը, որն իր հետ կբերի նոր սոցիալական պայմանագիր՝ ստեղծելով ցանկացած բռնության նկատմամբ զրոյական հանդուրժողականության մթնոլորտ»,- նաեւ ասվում է հայտարարության մեջ:

Միջոցառման ընթացքում խոսվեց բռնությունը մերժելու անհրաժեշտության մասին, դեսպանները ներկայացրին այս ոլորտում իրենց երկրների փորձը:

«Մենք՝ որպես Եվրամիության երկրներ, ուզում ենք, որ հայկական ընտանիքները լինեն ուժեղ, հաջողակ եւ երջանիկ»,- ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Նա նաեւ ընդգծեց, որ Եվրամիությունը որեւէ արժեք չի փորձում պարտադրել գործընկերներին եւ անգամ այդպիսի մեխանիզմ չունի:

Հայտարարվեց, որ «Ընտանեկան բռնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որն, ի դեպ, հանրային լուրջ դիմադրության արժանացավ եւ ենթարկվեց որոշակի փոփոխությունների ու լրամշակումների, Ազգային ժողովում է եւ կքննարկվի առաջիկա օրերին:

Արփինե Հովհաննիսյանը, պատասխանելով մեր հարցին, թե օրինակ ինչ էական փոփոխություններ են կատարվել նշված օրենքի նախագծում, ասաց.

«Իհարկե, ես հնարավորություն կունենամ այդ մասին դեռեւս բավական մանրամասն խոսելու ԱԺ պետական իրավական հարցերի հանձնաժողովի նիստում, բայց օրինակ, արձագանքելով այն մտահոգությանը, որ կար հանրության մեջ, թե երեխաներին կարող են վերցնել, տանել, օտարել ծնողներից, հստակ ամրագրվել է, որ այդպիսի բան չի կարող լինել»: Այսինքն՝ չե՞ն ստեղծվելու երեխաների համար այն հատուկ կացարանները, որոնց մասին նշված էր նախորդ օրինագծում: «Կացարանները լինելու են, բայց կացարանում երեխան կարող է տեղավորվել բացառապես իր ծնողի հետ: Դա նշված է հստակ: Եթե բռնության ենթարկողը մի ծնողն է, ապա մյուս ծնողի հետ: Օրինագծում կան նաեւ բազմաթիվ այլ փոփոխություններ, որոնց կհասցնեք ծանոթանալ»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Միջոցառմանը ներկաներից մեկին էլ հետաքրքրում էր, թե ինչու Հայաստանում միեւնույն կրթությունն ունեցող եւ միեւնույն աշխատանքը կատարող կնոջը վճարվում է ավելի քիչ, քան տղամարդուն: Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ պետական համակարգում նման երեւույթ չկա, ինչը չի կարելի ասել մասնավոր հատվածի մասին: «Մասնավոր ոլորտում, իհարկե, կան որոշակի խնդիրներ, կարծում եմ: Բայց կարեւոր նշանակություն ունի, որ կանայք եւս իրենց չպետք է թերագնահատեն: Իմ համոզմունքն է՝ մեր հասարակության մեջ կանայք իրենց դերը, կարեւորությունը գիտակցելու խնդիր ունեն եւ հաջողության հասնելու համար նաեւ չպետք է թերագնահատեն իրենց, իրենց իրավունքներին պետք է հետեւողական լինեն»,- ասաց նա՝ պատրաստակամություն հայտնելով դիտարկել հնչած մտահոգության վերաբերյալ օրենսդրական համապատասխան փոփոխությունների ու կարգավորումների անհրաժեշտությունը:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3767 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ