Երևան
12 °C
Երեկ տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողները դիմեցին ծայրահեղ քայլի: Նրանցից 5-ը հացադուլ հայտարարեցին: Ուսանողները նախորդ օրը խոստացել էին անակնկալ անել, եւ դա խոստացված անակնկալն էր:
Հայաստանում առաջին անգամ չէ, որ ուսանողները ինչ-որ պահանջով հացադուլ են հայտարարում: Եւ ընդահանրապես, եղել են ժամանակներ, երբ մեր երկրում հացադուլ հայտարարելն ու հացադուլից դուրս գալը առավոտ քնից արթնանալու եւ երեկոյան նորից քնելու աստիճան սովորական երեւույթ էին դարձել:
Բայց Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի դեպքը, խորը հետք է թողել: Նրա մահից հետո հացադուլը որպես քաղաքական կամ քաղաքացիական պայքարի ձեւ սեւ երանգով է ներկվել:
Երեկ հացադուլ հայտարարած ուսանողները համակարծիք չէին, հացադուլից դուրս գալու հորդորների հետ եւ հակադարձում էին, որ դա դեռ ծայրահեղ միջոցը չէ, եւ իրենք ավելի ծայրահեղ միջոցի կդիմեն, եթե իրենց պահանջը չկատարվի:
Ուսանողները պահանջում են ԱԺ-ից ետ կանչել վիճահարույց օրեքի նախագիծը: Սա այն դեպքում, երբ այսօր այն երկրորդ ընթերցմամբ քվեարկության է դրվելու: Հավանականությունը, որ օրենքը ետ կկանչվի գրեթե զրոյական է: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ են անելու ըմբստացած ուսանողները, ի՞նչ ավելի ծայրահեղ քայլի մասին էին խոսում:
Երեկ արդեն նրանցից մեկի ինքնազգացողությունը այնքան վատացավ, որ նա ստիպված եղավ դուրս գալ հացադուլից: Եթե հանկարծ ավելի ծայրահեղ քայլ ասելով, նրանք նկատի ունեն ջրադուլը, ապա իշխանությունները լուրջ մտածելու տեղ ունեն:
Թեեւ այս դեպքում եւս իշխանությունների ներկայացուցիչների մտահորիզոնը շատ տարօրինակ ուղղություններով է աշխատում: Նրանք չեն էլ մտածում՝ ինչպես լուծել ստեղծված իրավիճակը, որպեսզի եւ երիտասարդների պահանջները բավարարվեն եւ իրենց մտածած «հիասքանչ» փոփոխությունները բանակում կյանքի կոչվեն:
Կարճ կոնկրետ ասում են, որ թքած ունեն մի քանի հարյուր ուսանողի վրա եւ ոչինչ մտադիր չեն ձեռնարկել: Ավելին, նրանք այսօր անգամ ԱԺ ամբիոնից անթաքույց ակնարկներ էին անում, որ ուսանողների սկսած շարժման ետեւում այն ուժերն ու երկրներն են, որոնց պետք չէ հայկական ուժեղ բանակ: Սորոսից սկսեցին, Ադբեջանով վերջացրեցին, թեեւ վերջինի անունը այդպես էլ չտվեցին, նամուս արեցին:
Հայաստանի ներսում փաստորեն ուսանողների շարժումը կառավարողներ այդպես էլ չգտնվեցին, հիմա ավելի գլաբալ փնտրտուք է սկսվել: Սկզբում մամուլը գրում էր, որ ուսանողներին իշխանական ինտրիգների շրջանակներում օգտագործում են Վիգեն Սարգսյանի դիրքերը թուլացնելու համար՝ օրինակ նրանք կառավարվում են Բ26-ից եւ այլն: Հիմա հանրապետականներն ասում են, որ նրանց օգտագործում են Հայաստանի անվտանգությունը թուլացնելու համար, եւ կառավարողները ոչ թե Հայաստանում են գտնվում, այլ օվիանոսից անդին: Իսկ գուցե այլմոլորակայինների մա՞տն է խառը, շարժման առաջնորդներից Դավիթն էլ ծպտյալ մարսաբնա՞կ է:
Ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը, դժվար է ասել, թեեւ անցած բոլոր փորձերը հուշում են, որ եթե շարժումը Բ26-ում չի ծնվել, ապա հաջողության շանսեր չունի: Բայց անկախ հանգուցալուծումից, մի բան կարող ենք արձանագրել՝ քաղաքական համակարգը արժանի չէ մեր երիտասարդներին, որոնք ակնհայտորեն գերազանցել են իրենց ավագներին: Սա մի կողմից տխուր արձանագրում է, մյուս կողմից չափազանց հուսադրող, որովհետեւ վաղվա Հայաստանը այս երիտասարդներինն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT