«Ակբա» բանկի`հաճախորդների գումարները յուրացնելու մեջ մեղադրվող կառավարիչը հետախուզվում է

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի Արագածոտն մասնաճյուղի հաճախորդներից խարդախությամբ գումար հափշտակելու և յուրացնելու դեպքի մի շարք հանգամանքներ.  մասնաճյուղի նախկին կառավարչի նկատմամբ հայտարարվել է  հետախուզում:

Երկու քաղաքացուց տարբեր ժամանակահատվածում ահազանգեր են ստացվել առ այն, որ վերջիններս հանդիսանում են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի Արագածոտն մասնաճյուղի հաճախորդներ և իրենցից գումար է հափշտակվել:

Նախնական տվյալներով պարզվել է, որ մի դեպքում քաղաքացին ունեցել է ավանդ, իսկ մյուս դեպքում` սպառողական վարկ։ Քննությամբ պարզվել է, որ ավանդ ունեցող քաղաքացու անվամբ նույն բանկում բացվել է վարկային գիծ և խարդախությամբ հափշտակվել ավանդի ամբողջ գումարը՝ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափի նյութական վնաս: Մյուս դեպքում՝ Արագածոտնի մարզի բնակիչն ստացականով ենթադրյալ հանցագործություն կատարած անձին առձեռն տվել է գումար՝ սպառողական վարկի մարում կատարելու նպատակով, սակայն վարկը մարվել է մասամբ, իսկ գումարի զգալի մասը յուրացվել է՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս:

Երկու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով կատարված քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հափշտակությունները կատարվել են նույն անձի կողմից և երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Պարզվել է ենթադրյալ հանցագործության մեխանիզմը, քաղաքացիներին պատճառված վնասի չափը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ «Ակբա-կրեդիտ ագրիկոլ  բանկ» ՓԲԸ-ի Արագածոտն մասնաճյուղի նախկին կառավարչին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
5836 դիտում

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող 2 պացիենտի մոտ դրական դինամիկա կա. Թորոսյան

Իրաքի նոր վարչապետը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն 37 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից տուժած իր անդամներին՝ վերականգնման համար

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Շուշան Ստեփանյան

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

Ասկերանում մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը. 1500 դիմակ արդեն պատրաստ է

Գյումրեցիները Շիրակ գյուղից գողացած անասունը վաճառել են Արմավիրի մարզում

Ոսկեւանում վիրավորում ստացած երեխային տեղափոխում են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. Ալինա Նիկողոսյան

Շուրջ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից

Վրաստանում պարետային ժամ և կարանտին է սահմանվում երկրի ողջ տարածքում. 21:00-ից հետո դուրս գալ արգելվում է

Պարետը 6 ժամով 5 տնտեսվարողի գործունեությունն արգելելու որոշում է կայացրել

Ucom-ը դարձնում է հեռավար ուսուցումը հասանելի բոլորի համար

Գնդակը նախ դիպել է պատին, այնուհետեւ՝ երեխային․ Տավուշի մարզպետը՝ ոսկեւանցի երեխայի մասին

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. թեթեւ վիրավորում է ստացել երկու զինծառայող

Անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն . ՊՆ

Ուսուցիչների եւ աշակերտների համար համակարգչային սարքերի հավաքագրմանը միացել են ե՛ւ անհատներ, ե՛ւ կազմակերպություններ

ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը․ Մանուկյան

Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած ուղեցույցը թարգմանվել է ասորերեն և հնդկերեն

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 519 զանգ է ստացել կորոնավիրուսի վերաբերյալ