Երևան
12 °C
Քիչ առաջ ավարտվեց վարչապետի Կարեն Կարապետյանի եւ դասադուլ անցկացնող ուսանողների հանդիպումը: Կառավարության շենքից դուրս եկան հանդիպման մասնակիցները, որոնց ծափահարություններով դիմավորեցին շենքի դիմաց հաավաքված ուսանողները: Հանդիպմանը մասնակցած ուսանող Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ թեեւ իրենք պայմանավորվել էին Կարեն Կարապետյանի հետ հանդիպել, սակայն Վիգեն Սարգսյանն ու Լեւոն Մկրտչյանը նույնպես ներկա են եղել հանդպմանը: Պետրոսյանը արձանագրեց, որ քննարկմանը մասնակցելու ձեւաչափը խախտվել է: «Իմ համար ամենակարեւորը սա էր»,- ասաց Դավիթ Պետրոսյնաը
Հանդիպմանը մասնակցած ուսանողներից մեկն էլ հայտարարեց, որ վաղը 9:30 հավաքվում են ԵՊՀ-ի դիմաց եւ շարունակում են դասադուլը: «Քննարկումը 2 ժամ տեւեց, բայց մենք հիմնաքարային կետի հետ կապված էական տարբերություններ ունեինք: Մենք գտնում ենք, որ կրթության համակարգի թերությունները պետք է քննարկվի կրթության համակարգում, հակառակ կողմը մեր տեսակետը չէր կիսում: Մենք շարունակում ենք մեր պայքարը»,- հայտարարեց հանդիպմանը մասնակցած մեկ այլ ուսանող:
Դավիթ Պետրոսյանն էլ նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ եթե ուսանողներն առաջարկներ ունեն, ապա օրենքի ընդւոնումից հետո կարող են քննարկել դրանք: «Մենք նման տարկետման ինստիտուտով օրինագծի ընդունմանը դեմ ենք»,- ասաց Դավիթ Պետրոսյանը՝ նշելով, որ իրենց կարծիքը փոխելու համար ծանրակշիռ փաստարկներ չեն ներկայացվել:
Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից առաջ հայտարարվել էր, որ անկախ հանդիպման արդյունքներից վաղը Ազգային Ժողովի դիմաց բողոքի ակցիա է նախատեսվում իրականացնել, քանի որ «Զինապարտության մասին ՀՀ օրոնք»-ում փոփոխություներ կատարելու մասին հացը քննարկվել է ԱԺ-ի գլխագասային հանձնաժողովում:
Ուսանողները «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների կոչով այսօր առավոտյան հավաքվել էին Երեւանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում եւ դասադուլ էին անցկացնում: ԵՊՀ-ից քայլերթով նրանք գնացին ԵՊՀ-ի՝ Աբովյան փողոցում տեղայակված մասնաշենք(«Սեւ շենք») ու հավաքվեցին շենքի բակում: Նրանք կոչ էին անում ուսանողներին միանալ իրենց հայտարարած դասադուլին: Հավաքի ժամանակ հայտարարվեց, որ տեղեկություն ունեն այն մասին, թե ՀՀ պաշտպանության նախարարը հանդիման է մասնակցելու Ճարտարագիտական համալսարանի(Պոլիտեխնիկ, Խմբ. հեղ.) ուսանողների հետ: Դասադուլավորները որոշեցին չգնալ այդ հաստատություն, փոխարենը գնացին կառավարություն:
Վարչապետի օգնական Արամ Վարդեւանյանի հետ տեւական ժամանակ բանակցելուց հետո բողոքող ուսանողներին ընդունեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պայմանով, որ ուղիղ հեռարձակում չի լինելու, իսկ քննարկման տեսագրությունը կառավարության լրատվականը տարածելու է: Հանդիպմանն իսզկբանե նախատեսված չի եղել պաշտպանության եւ գրթության եւ գիտության նախարարների մասնակցությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթե Նարեկն առաջարկում է 53.000 ընտանիքի հոսանքը դարձնել անվճար, թող պարզաբանի՝ ով է վճարելու՝ հոպա՞րը. Եղոյան
Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը և անցնել ուղիղ բանակցությունների
Ալեն Սիմոնյանը հաջող դիտորդական գործունեություն է մաղթել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը
27 տարի անց արտաշիրիմում, նոր փորձաքննություն. պարզվել է՝ Արծրուն Մարգարյանն ինքնասպան չի եղել, այլ սպանվել է
Քո քարտեզը. վարչապետը հայտնել է՝ ինչպես ձեռք բերել այն
Դուշմանիկը խմած եկել ա, ասըմ ա սաղի լավը ..., 1 միլիոնը տենց մի բաժնի, մի 600-700 պահի քեզ. նոր ձայնագրություն
«Արմատ մեդիա»-ի խմբագրությունում խուզարկություններ են
Կոֆե կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
Հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով փոխանցումներ. ՊԵԿ բացահայտումը
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով հայց է ներկայացրել
ՀՀ-ն բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկը նշել է՝ ինչն է խնդիրը
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի․ ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը ԲՀԿ 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ հետապնդում հարուցելու վերաբերյալ
Արման Սահակյանը կալանավորվել է
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը
Ձերբակալվել է Արման Սահակյանը
Էգուց փողի օրա․ 60 տվել էին, 70 էլ տվին. «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել. նոր ձայնագրություն
208 մլն դրամ արժեքով Բրյուսովի գույքը ապօրինի օտարելու, փողերի լվացման վարույթով 7 անձի ձերբակալման որոշում կա
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի մեր արագ արձագանքին. Սարգսյան
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
Պիղծ ստեր են տարածել Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասին․ հիմնադրամից պարզաբանում և հերքում են
Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին
Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար
Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ
ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ
ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP
ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ
Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը
Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը
Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի՛ թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը
ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT