Երևան
12 °C
16:35 Վարչապետ Կարեն Կարապետյանի եւ դասադուլ անցկացնող ուսանողների հետ հանդիպմանը մասնակցում են նաեւ կրթությանեւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:
«Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է բողոքի ցույց անցկացնող ուսանողների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցում են նաեւ պաշտպանության եւ կրթության ու գիտության նախարարները»,- գրել է վարչապետի մամուլի խոսնակը:
15:08- Տեւական քննարկումներից հետո ի վերջո ուսանողներն ընդունեցին վարչապետի առաջարկը. 5 հոգանոց խմբով նրանք քիչ անց կհանդիպեն վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Հանդիպմանը, սակայն լրագրողներ ներկա չեն գտնվի:
15:06- Արամ Վարդևանյանը խոստացավ ճշտել, թե ինչ ձևաչափով է տեսանկարահանվելու և նյութը տրամադրվելու ուսանողներին: Վարչպետի օգնականը վերադառնալով կառավարությունից ասաց, որ երկու ժամում կտրամադրեն տեսանյութը, եթե հանդիպումը տևի մեկ ժամ: Տեսանյութը առանց մոնտաժման կրտամադրվի բոլորին:
14:58- Արամ Վարդևանյանն ասաց, որ իր համար ուսանողների մոտեցումն անհասկանալի է: Վարչապետի արարողակարգի պետ Լևոն Ավետիայանն էլ ասաց, որ ուղիղ եթերում հանդիպում ձևաչափ իր պրակտիկայում չի եղել: Նա առաջարկեց, որ հնարավոր հանդիպման տեսագրությունը կարող են տրմադրել ուսանողներին: Տեսանյութը կնկարահանի կառավարության լրատվականը:
14:47- Ուսանողները հայտարարեցին, որ կառավարության մոտեցումը ողջունում են եւ մերժքցին առանց լրագրողների ներկայության հանդիպել: Նրանք առաջարկեցին, եթե հնարավոր է գոնե մի լրատվամիջոց ուղիղ հեռարձակում ապահովի: Արամ Վարդևանյանն ասաց, որ աշխատանքային քննարկումը նման ռեժիմում չի անցկացվում: Այժմ ուսնողները փորձում են ուղիղ եթեր ապհովելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել վարչպետի օգնականի հետ:
14:46- Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ 5 րոպեից վարչապետի օգնականը կգա և իրենք կհայտարարեն վարչապետի հետ հանդիպելու կարիք կա , թե չէ:
14:30- Արամ Վարդևանյանը վերադարձավ և հայտարարեց, որ 15 րոպեից հանդիպում կկազմակերպեն և կլսեն ուսանողներին: Նա առաջարկեց քննարկման համար 5 հոգանոց խումբ կազմել: Քննարկումը լինելու է վարչապետի մասնակցությամբ: Լրագրողների համար քննարկումը փակ է: Ուսանողները քննարկման առաջարկին կպատասխանեն 15 րոպեից:
14:18- Բողոքող ուսանողներին լսելու համար նրանց հետ հանդիպեց վարչապետի օգնական Արամ Վարդանյանը: Կառավարության շենքի դիմաց Արամ Վարդևանյանը սկսեց քննարկել օրենքի դրույթներ` նշելով, որ ինքը մասնագիտությամբ իրավաբան է: Ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանն արաջարկեց բովանդակային քննարկում չծավալել, և ասաց, որ ուզում են ընդամենը լսել Կարեն Կարապետյանի կարծիքը: Արամ Վարդապետյանն առաջարկեց գրվոր կամ բանավոր ձևակերպել մտհոգությունները: Դավիթ Պետրոսյանը կրկին բացատեց, որ ուզում են վրչապետի կարծիքն իմանալ, եթե դրանից հետո քննարկման առարկա լինի, կքննարկեն: Վարչապետի օգնականը գնաց վարչապետի կարծիքն իմանալու:
14:07- Դասադուլի կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը Կառավարության շենքի դիմաց հայտարարեց, որ ուսանողները տարկետման վերացման օրենքի վերաբերյալ չեն լսել վարչապետի կարծիքը: «Մենք սպասում ենք, որ իմանանք ձեր կարծիքը»,- ասաց Դավիթ Պետրոսյանը: Ուսանողներն այժմ կառավարության շենքի դիմաց հավաքված սպասում են Կարեն Կարապետյանի արձագանքին և վանկարկում են, «վարչապետ արձագանքի, տաեկետում լինեկու ա»:
13:38- Քայլերթին մասնակցող ուսանողները Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից մուտք գործեցին Աբովյան փողոցի երթևեկելի հատված և մինչև Սայաթ Նովայի պողոտայի հատման մասը անցան եթևեկությունը դադարեցրած: Կազմակերպիչների առաջարկով ուսանողները երթը դեպի կառավարություն շարունակեցին մայթով: Երթի մասնակիցները փողոցի երթևեկելի մաս դուրս գալու ևս մեկ անհաջող փորձ կատարեցին, սակայն ոստիկանության պահանջով դուրս եկան փողոցից:


Երրորդ փորձից հետո ուսանողները փակեցին Աբովյան փողոցը և երթևեկելի մասով շարժվում են կառավարություն:
Կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են կոըտակված:
13:11- Քիչ առաջ ԵՊՀ-ի սև շենքին հարող տարածքում դասադուլ անցկացնող ուսանողները տեղեկացան, որ պնախարար Վիգեն Սարգսյանն այսօր պետք է այցելի Ճարտարագիտական համալսարան:
Դասադուլի կազմակերպիչները հավաքվածներին հայտնեցին, իրենք կողմ չեն պոլիտեխնիկ գնալու և այնտեղ ակցիա անելու մտքին: Լիդերների միտքը ոգևորությամբ ընդունվեց ուսանողների կողմից, և ի պատասխան այդ արձագանքի առաջարկեցին նախարարին գալ ԵՊՀ և լսել իրենց:
Մի քանի րոպե անց որոշվեց գնալ գյուղինստիտուտ, սակայն շատ չանցած վերանայվեց այդ որոշումը: Այժմ ուսանողները Աբովյան փողոցով շարժվում են Հանրապետության հրապարակ` կառավարության շենքի դիմաց ակցիա անելու:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ակադեմիական տարկետման իրավունքը պահպանել պահանջող ուսանողների դասադուլի երրորդ օրն է: Երեւանի պետական համալսարանի բակում առավոտից հավաքված ուսանողները շարունակում էին վանկարկել իրենց կարգախոսները՝ «տարկետում լինելու ա», «գիտություն լինելու ա», «հանուն գիտության»:
Դասադուլի մասնակիցները հնչեցնում էին նաեւ իրենց միանալու կոչեր. «Ուսանող, միա-ցիր», «դասախոս, միա-ցիր»:
Չնայած տեղացող անձրեւին, ուսանողները երթով շարժվեցին դեպի Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մասնաշենք: Այժմ կանգ են առել Կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի մոտ:
«Մենք հորդորորում ենք բոլոր դասախոսներին միանալ, հայտնել իրենց կարծիքը, ու չփորձեն ճնշումներից վախենալ, որովհետեւ մենք բոլորով նրանց կողքին կանգնած ենք, ինչպես նրանք՝ մեր կողքին»,- բարձրախոսով հայտարարեց մասնակիցներից մեկը՝ նշելով, որ ամեն օր իրենց միանում են նոր դասախոսներ:
Ուսանողները պահանջեցին իրենց թույլատրել շրջել համալսարանի մասնաշենքերի ներսում և տեսնել՝ արդյո՞ք լսարանները դատարկ են, թե՞ ոչ: Նախաձեռնության երեք անդամ մի քանի լրատվամիջոցի ուղեկցությամբ մտան մասնաշենքեր, որտեղ լսարանների մի մասը դատարկ էին, մի մասը փակ, որոշ լսարաններում էլ սակավաթիվ ուսանողներ կային:
Հայտարարվեց, որ կենսաբանության ֆակուլտետի շուրջ 400 ուսանող չի մասնակցում դասին: Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը նշեց, որ 100 տոկոսանոց դասապրոցես չէր ընթանում: Նա ընդունեց, որ պատճառը դասադուլն է, որը եւ ազդել է դասապրոցեսի վրա: «Ինձ թվում է՝ պատճառը դասադուլն է, բայց տարբեր կուրսերում տարբեր քանակով ուսանողներ եղել են, այսինքն՝ ասել, որ ընդհանրապես դասեր չեն ընթանում, ճիշտ չէ», - ասաց դեկանը:
Բողոքի ակցիայի ժամանակ հարթակից նախաձեռնողներից Դավիթ Պետրոսյանը բարձրախոսով ընթերցեց այս պահին զինծառայության մեջ գտնվող տղաներից մի քանիսի՝ դասադուլ հայտարարած ուսանողներին ուղղված նամակը՝ նշելով, որ զինծառայողներն աջակցում են բողոքի ակցիային: «Տղաները լինելով զինվոր աջակցում են մեր ակցիայյի ու պահանջներին, կարծում եմ սրանից հետո այս թեմայով խոսլեն ավելորդ է», - հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցների մեկը:
Ի դեպ, այս պահին Երեւանի պետական համալսարանում հրավիրված է ռեկտորատի նիստ, որտեղ պետք է քննարկվի տարկետման իրավունքի եւ ուսանողների բողոքի թեման:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT