Տարկետումը վերացնելու փորձը կստեղծի կոռուպցիոն ռիսկեր,կավելացնի արտագաղթը. հայտարարություն

08/11/2017 schedule09:50

«Հանուն գիտության զարգացման 2004» նախաձեռնող խմբի անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որով աջակցություն են հայտնել տարկետման ինստիտուտի վերացման դեմ բողոքող ուսանողներին։ 

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունը.

«ՀՀ Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որն ակնհայտորեն հակասում է կրթության շարունակականության և անընդհատության սահմանադրական սկզբունքին և որի ընդունման դեպքում գիտական ներուժ ունեցող բազմաթիվ երիտասարդներ զորակոչվելու են զինվորական ծառայության։

 Պաշտպանության նախարարության այս նախաձեռնությունը ոչ միայն չի լուծելու իշխանությունների բազմամյա ձախողումների, համակարգային ու արդարացի լուծումներ գտնելու անկարողության հետևանքով կուտակված խնդիրները, այլև խորացնելու ու բարդացնելու է դրանք, ստեղծելու է նոր կոռուպցիոն ռիսկեր առողջապահության և պաշտպանության ոլորտներում, ահագնացնելու է առանց այդ էլ սարսափելի ծավալների հասած արտագաղթը։ Ավելին՝ անդառնալի հարված հասցնելով գիտական մտքին և նորարարությանը, այն խիստ կասկածի տակ է դնելու ողջամիտ ապագայում արդիական տնտեսություն, կրթական, առողջապահական, պաշտպանական համակարգեր ունենալու հնարավորությունն ու հեռանկարը։

 Հայաստանի զարգացման կարևորագույն արժեքն ու երաշխիքը ազատ, ստեղծագործ և ընտրության հնարավորություն ունեցող քաղաքացին է և այդ արժեքի ոչ ռացիոնալ, միակողմանի, անհեռատես և կարճաժամկետ արդյունքների ակնկալիքով վատնելը երկարաժամկետ առումով անխուսափելիորեն երկրի համար նոր ու անդառնալի կորուստների է բերելու։ 

 2004թ-ին կառավարության կողմից համանման փորձը կանխվել էր ուսանողների ու երիտասարդ գիտնականների «Հանուն գիտության զարգացման» շարժման և լայն հանրային բացասական արձագանքի շնորհիվ։ Ընդունելով շարժման մասնակիցների փաստարկների իրավացիությունը՝ օրվա իշխանություններն օրինագիծը հանել էին շրջանառությունից։ 

 Այժմ գործող իշխանությունները կրկին փորձում են բարձրաձայնվող խնդիրները լուծել կրթության և գիտության հաշվին, ընդ որում այս անգամ փաթեթավորելով այդ փորձը «ազգ-բանակ» անվանմամբ վտանգավոր և մտահոգիչ միլիտարիստական հայեցակարգով։ Եվ այժմ, ինչպես և 2004-ին, այս փորձը ցասում է առաջացրել ուսանողների շրջանում, ինչի արդյունքում նրանք նախաձեռնել են մի նոր Հանուն գիտության զարգացման շարժում։

 Ելնելով վերոգրյալից՝ 2004թ․ ուսանողական շարժման և «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամներս

 - մեր աջակցությունն ենք հայտնում նույն անվանմամբ հանդես եկող նոր ուսանողական շարժմանը, 

 - պահանջում ենք կասեցնել կրթության անընդհատությամբ պայմանավորված և ուսումնառության նպատակով հատկացվող տարկետման ինստիտուտի վերացումը, 

 - կոչ ենք անում իշխանություններին լրջորեն զբաղվել համակարգային բարեփոխումներով, որոնք միտված կլինեն կրթության, գիտության, առողջապահության, պաշտպանության և մյուս ոլորտներում առկա իրական խնդիրների հաղթահարմանը և ռազմավարական զարգացմանը։

 Հանուն գիտության զարգացման 2004

 Արսեն Խառատյան

 Արեն Մանուկյան

 Արարատ Միրզոյան

 Նարեկ Զեյնալյան

 Արտյոմ Ղազարյան

 Հովհաննես Հովհաննիսյան

 Ռուբեն Սիմոնյան

 Միքայել Հովհաննիսյան

 Ռուբեն Աղաբաբյան»

Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամները երեկ դասադուլ էին հայտարարել՝ պահանջելով պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը: Բողոքի ցույց անող ուսանողները պահանջում էին նաեւ հանդիպում ու քննարկում պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարների հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2610 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում