«Շուն խփողի» դերը հայ-վրացական հարաբերություններում. խմբագրական

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում չափազանց կարեւոր հայտարարություն է արել Վրաստանում Հայաստանի նոր դեսպանի նշանակման վերաբերյալ:

Հոկտեմբերի 31-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակվեց Ռուբեն Սադոյանը: Սույն նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում, եւ մինչեւ օրս էլ հարցը, թե ինչու է Վրաստանի նման կարեւոր երկրում Հայաստանից դեսպան ուղարկվում մի մարդ, որը, մեղմ ասած, վիճելի թեկնածու է այս պատասխանատու պոստում, մնում է օդից կախված:

Այս օրերին լրատվամիջոցներն արդեն ուշադրություն հրավիրել են այն հանգամանքի վրա, որ լինելով  նախորդ երկու գումարման Ազգային ժողովների պատգամավոր, Սադոյանը զբաղեցրել է ամենալռակյաց պատգամավորների ցուցակի վերին պատվավոր հորիզոնականները: Նրա կենսագրության մեջ չկա որեւէ տող, որը կհիմնավորեր, թե ինչու է այս մարդը դեսպան նշանակվում. հաշվապահ, հարկային տեսուչ, էլցանցի պետ, «Կենտրոնի կանաչապատում» ՓԲԸ տնօրեն եւ այլն: Ասում են, Սադոյանը նաեւ հայտնի է, որպես «շուն խփող», որովհետեւ նրան է պատկանում «Յուքնիգրաֆ-իքս» ընկերությունը, որը զբաղվում է Երևանի թափառող շներով, եւ այս մասին երեկ նաեւ հարց է ուղղվել ԱԳՆ փոխնախարարին: Սրան էլ եթե ավելացնենք ժամանակին մամուլի այն հրապարակումները, որ Սադոյանը միլիոնների պարտքեր ունի հայաստանյան բանկերին, կստանանք որեւէ երկիր դեսպան ուղարկելու համար կատարյալ վարկաբեկված թեկնածու:

Սադոյանի կենսագրությունը գուցե լիովին բավարարում է նրան Հայաստանում որեւէ բարձր պաշտոնի նշանակելու համար, բայց նրան դիվանագիտական առաջադրանքի ուղարկելու համար, թերեւս, պետք է շատ շատ լուրջ պատճառներ ունենալ:

Մամուլում եղան տարբեր վարկածներ, թե ինչո՞ւ հատկապես Սադոյանը: Գրվեց, որ Սադոյանի համար բարեխոսել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, որը Սադոյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է եւ նաեւ բավականին մտերիմ հարաբերություններ ունի Վրաստանի կառավարող շրջանակների հետ:

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ Վրաստանի եւ Հայաստանի հարաբերությունները ներկայում լավագույն ժամանակները չեն ապրում: Իշխանությունների համար, իհարկե, խորթ չէ դեսպանների պաշտոնները «ծախելը», սակայն նման պրակտիկա կիրառվում է հիմնականում այն երկրների դեպքում, որտեղ Հայաստանը չունի ընդգծված շահեր, մարտահրավերներ կամ լուծելու խնդիրներ: Ամենամեծ ցանկության դեպքում Վրաստանը հնարավոր չէ դասել նման երկրների շարքում:

Այդ դեպքում ո՞րն էր այս նշանակման իմաստը: Ահա այս հարցին երեկ շատ կոնկրետ պատասխան է տվել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը Վրաստանում դեսպան նշանակել դիվանագիտակյան փորձ չունեցողին, Քոչարյանը պատասխանել է. «Դուք շատ լավ գիտեք, որ դեսպանների նշանակումները լինում են քաղաքական»:

Սա նշանակում է, որ Հայաստանում քաղաքական որոշում է կայացվել հարեւան Վրաստան դեսպան ուղարկել դիվանագիտական փորձ չունեցող, էլցանցի նախկին պետ, բանկերին միլիոնների պարտքեր կուտակած, ԱԺ-ում ծպտուն չհանած եւ վերջապես որպես «շուն խփող» հայտնի մարդուն:

Կարող են, իհարկե, լինել կարծիքներ, թե Քոչարյանի հայտարարությունը ներքին սպառման համար էր՝ Չոռնի Գագոյի «մոտիկին» լավ գործի դնելն արդարացնելու նպատակով, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Շավարշ Քոչարյանը փոխարտգործնախարար է, եւ նրա ցանկացած հայտարարության առաջին հասցեատերը արտաքին աշխարհն է, ընդ որում՝ այդ հայտարարությունները ընկալվում են որպես պաշտոնական Երեւանի դիրքորոշում: Եվ եթե մինչեւ այսօր վրացական կողմում նույնպես կարող էր չհասկացվածություն լինել դեսպանի այս ընտրության հարցում, ապա Քոչարյանի հայտարարությունը օգնում է հասկանալ, որ դա իսկապես եղել է քաղաքական որոշում, կամ ավելի ճիշտ՝ վերաբերմունքի արտահայտություն:

Իսկ Վրաստանին Ռուբեն Սադոյանի մակարդակով պատասխանելու համար Հայաստանը բազմաթիվ պատճառներ ունի: Հայ-վրացական հարաբերությունները միշտ էլ կնճիռներ ունեցել են, բայց վերջին տասնամյակում Վրաստանը հակահայ «միջոցառումներով» լուրջ հորիզոններ է գրավել՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ, Կարս-Ախալքալակ-Թբիլիսի երկաթուղի, Միջազգային հարթակներում Ադրբեջանին բացահայտ աջակցություն, Ջավախքում մշտական ճնշումներ հայերի նկատմամբ, հայոց լեզվի եւ եկեղեցու նկատմամբ ոչ բարեհաճ վերաբերմունք... Սա ամբողջական փաթեթը չէ:

Կարծիքներ կան, որ հատկապես այս ոչ բարենպաստ իրավիճակը հաշվի առնելով, Հայաստանը պետք է այնպիսի դեսպան նշանակեր հարեւան Վրաստանում, որն ունակ կլիներ գոնե ինչ-որ չափով ինչ-որ խնդիրներ լուծել: Արդյո՞ք Հայաստանում չի գտնվել համապատասխան կադր:

Քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, քաղաքական գիտություննեի դոկտոր, մի քանի գրքերի հեղինակ, Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության եւ քաղաքականության մեծ գիտակ Սերգեյ Մինասյանի թեկնածությունը թերեւս հենց այս նպատակին պետք է ծառայեր: Մինասյանը հայտնի է նաեւ որպես Ջավախքի հարցով զբացվող գործիչ: Ասել է թե, եթե վրացական կողմն ընդառաջ գնար եւ հաստատեր Սերգեյ Մինասյանի ագրեմանը, դա լավ մեկնարկային կետ կլիներ հարաբերություններում առկա խնդիրների լուծման ճանապարհով գնալու համար: Բայց Վրաստանն, ինչպես հայտնի է, մերժեց Մինասյանի ագրեմանը, որից հետո, ահա, Երեւանը պատասխանեց Ռուբեն Սադոյանով: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ հայ-վրացական հարաբերությունները դեռ երկար մնալու են արտաքուստ բարեկամական, իսկ իրականում՝ ոչ այնքան: Սա, իհարկե, անթույլատրելի մեծ ճոխություն է Հայաստանի իրավիճակում գտնվող երկրի համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3932 դիտում

Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. կտաքանա 6-8 աստիճանով. Սուրենյան

Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն

Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է