ԵՄ-ն պետք է իր անդամներով զբաղվի, որ չխոչընդոտեն Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը

Հայաստան-ԵՄ հարաբերությունների հարցում արեւելյան գործընկերության գագաթաժողովը կարեւորագույն հանգուցակետ է: Նախ՝ որովհետեւ հենց այդ գագաթաժողովի շրջանակներում է նախատեսվում ստորագրել Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը: Ու թե ինչպես կզարգանան իրադարձությունները այս համաձայնագրի ստորագրման հարցում, շատ բան կախված է հենց այս գագաթաժողովից:

Ուստի այդ գագաթաժողովի նախապատաստական աշխատանքներն էլ են դարձել Հայաստանի շահերի համար խիստ կարեւոր: Հարցն այն է, որ Ադրբեջանն ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի գագաթաժողովի հռչակագրում տեղ գտնեն ադրբեջանամետ եւ հայկական շահերին հակադրվող ձեւակերպումներ՝ կապված արցախյան հիմնախնդրի հետ: Ադրբեջանը դա փորձում էր անել նաեւ Կիեւում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը ընթացող ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների ժամանակ, բայց հայկական պատվիրակության ջանքերի շնորհիվ ամեն ինչ, կարծես, բարեհաջող ավարտվեց:

Մասնավորապես՝ վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը Կիեւից հայտնում էր, որ վեհաժողովի աշխատանքների համար խորհրդարանական պատվիրակության կողմից պատրաստվել եւ շրջանառվել է «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող բանաձեւի հրատապ նախագիծ, որն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստում:

«Հայկական պատվիրակության ներկայացրած բանաձեւը նախեւառաջ վերաբերում է վերջին սերնդի դրոնների (անօդաչու թռչող սարքեր) կիրառմանը: Այս կապակցությամբ հարկ է հիշատակել վերջին շրջանում Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից զենքի վաճառքի եւ արտահանման հետ կապված իսրայելական արտադրողի լիցենզիայի ժամանակավոր կասեցման նախադեպը՝ կապված Ադրբեջանի հորդորով Լեռնային Ղարաբաղում դիրքերի ուղղությամբ իրականացված հարվածների հետ»,- հաղորդել է Արմեն Աշոտյանը:

Բանաձեւում կարեւորվել է նաեւ հակամարտության գոտիներում հետաքննության մեխանիզմների ներդրումը՝ նպատակ ունենալով բացահայտել եւ կանխարգելել այնպիսի մեխանիզմները, որոնք ուղղված կլինեն հակամարտության գոտիներին հարակից տարածքներում ապրող խաղաղ բնակչության նկատմամբ կամայական գործողությունների իրականացմանը:

Բանաձեւին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը: Ու հիմա էլ հայկական պատվիրակությանը լուրջ փորձություն է սպասվում արեւելյան գործընկերության գագաթաժողովում, որտեղ Ադրբեջանը նորից փորձում է եւ փորձելու է հաջողությունների հասնել: Հայկական կողմը փորձում է ամեն կերպ չեզոքացնել այդ վտանգները, նաեւ հղում կատարելով ստորագրվելիք Հայաստան-ԵՄ ընդլայնված եւ համապարփակ նոր համաձայնագրի տեքստում տեղ գտած ձեւակերպումներին:

Իհարկե, մինչեւ վերջին պահը, այսինքն՝ մինչեւ այդ դեկլարացիայի հրապարակվելը, դժվար է ասել՝ նախնական տեքստում փոփոխություններ կկատարվե՞ն, թե՞ ոչ: Բայց ներկա պահին, ըստ մեր պատգամավորների, հայկական շահերին հակասող ձեւակերպումներ չկան:

«Այս պահին իմ ունցած տեղեկություններով ԱԳԼ գագաթաժողովի եզրափակիչ հայտարարության տեքստում ոչ հայանպաստ ձեւակերպումների խնդիր չկա: Շտկումներ կարող են վերջին պահին էլ արվել, բայց այս պահին խնդիրներ չկան. այսինքն՝ Հայաստանը շատ հանգիստ կարող է գնալ եւ մասնակցել գագաթաժողովին, ստորագրել փաստաթուղթը: Եթե անգամ այնպիսի հայտարարություն լինի, կարծում եմ, Հայաստանը էլի կարող է գնալ ու ստորագրել շրջանակային համաձայնագիրը եւ  չմիանալ վերջնական դեկլարացիային»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին, ապա վաղուց է նշվում, որ հենց արցախյան հիմնախնդրի վերաբերյալ դիրքորոշման կապակցությամբ որոշակի անհամաձայնություններ կան: Ավելին՝ մեկ նշվում է, թե արեւելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ այդ համաձայնագիրն, ամեն դեպքում, կստորագրվի, մեկ նշվում է, թե հնարավոր է, որ չստորագրվի. ի դեպ՝ սա էլ առկա խնդիրների ամենաէական ցուցիչն է: Ամեն դեպքում՝ Ադրբեջանի ջանքերով Հունգարիայի հարուցած խնդիրներն իրենց զգացնել են տալիս: Մեր տեղեկություններով՝ եվրոպացիները հայկական կողմին հավաստիացրել են, որ իրենք կլուծեն ԵՄ ներսում առկա խնդիրները, եւ փաստաթղթի ստորագրմանը ԵՄ անդամներից որեւէ մեկը չի խանգարի:

«ԵՄ-ն, որպես կողմ, կարծում եմ, ջանքեր է գործադրում, որ անդամ երկրները որեւէ խնդիրներ չառաջացնեն: Հունգարիայի վերաբերյալ, այս պահին պոտենցիալ սիգնալներ չկան, թե կարող է խանգարել ու պետք էլ չէ բզբզել, որովհետեւ ադրբեջանական լոբբին կարող է աշխատել եւ աշխատում են բոլոր այն տեղերում, որտեղ մենք ունենք վատ հարաբերություններ՝ փորձելով խնդիրներ առաջացնել: Բայց նաեւ հաշվի առնենք, որ մյուս կողմը՝ ԵՄ-ն, որն էլի շահագրգիռ կողմ է, աշխատում է, որ խնդիրներ չառաջանան»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Ու հիմա մի իրավիճակ է, ավելացրեց պատգամավորը, որ կողմերը պետք է պրոցեսը մինչեւ վերջ տանելու բավարար քաղաքական կամք ունենան ու այս անգամ ստորագրեն այդ համաձայագիրը: Հիմա իսկապես կարեւոր հանգրվան է, քանի որ, ինչպես նշում էր Արմեն Աշոտյանը, սա առաջին դեպքն է լինելու, որ ԵՄ-ն լայն հարաբերությունների համաձայնագիր կստորագրի ԵԱՏՄ անդամ երկրի հետ, ու դա ցույց կտա, որ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջեւ բաժանարար գծեր չկան: Դրա մասին էր ակնարկում նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության, եւ ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը, երբ հայտարարում էր, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ցույց կտա, որ «համակեցությունը հնարավոր է», եւ օրինակ կծառայի մյուսների համար: Այստեղ մնում է միայն մեկ հարց՝ որքանո՞վ է ԵԱՏՄ անդամների համար ցանկալի ցույց տալը, որ համակեցությունը հնարավոր է:

Տպել
3725 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին