Երևան
12 °C
Հայկական սպորտը զարգացման բազմաթիվ խնդիրներ ունի՝ սկսած ֆինանսականից վերջացրած մարզիկների, որոշ մարզաձեւերում նաեւ մասնագետների քիչ քանակով: Խնդիր է սպառնում դառնալ նաեւ հայկական բանակը: Մինչեւ հիմա հանրապետության առավել ուժեղ մարզիկները՝ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում մինչեւ 6-րդ տեղ գրավածները, սպորտային վաշտում ծառայելու եւ իրենց մարզումային գործըթացը շարունակելու հնարավորություն ունեն:
Քննարկվող նոր օրենքը, սակայն, եթե ուժի մեջ մտնի, ապա մարզիկները ոչ թե սպորտային վաշտ կգնան, այլ տարկետում կստանան: Նախկինում խոսվում էր, որ այն մարզիկները, որոնք հիմա սպորտային վաշտում են ծառայում տարկետում են ստանալու 4 տարով: Քննարկումների արդյունքում 4 տարին փոխարինվել է 3 տարով, իսկ մինչեւ 6-րդ տեղը՝ մինչեւ 4-րդ տեղով: Եթե մարզիկը մինչեւ 18 տարեկանը նման արդյունք չունի, գնում է բանակ, եթե ունի, 3 տարվա մեջ պետք է կրկին հաջողության հասնի նորից տարկետում ստանալու համար: Այդպես մինչեւ 27 տարեկան:
Առաջարկվող նոր օրենքը բազմաթիվ հարցեր է առաջացնում մարզաշխարհի ներկայացուցիչների մոտ: Օրինակ, ինչո՞ւ հաշվի չեն առնվում մարզաձեւերի տեսակները: Որոշ թույլ զարգացած ձեւերի միջազգային մրցաշարերում նման բարձր տեղերը միայն երազանք են: Դժվար է պատկերացնել, որ հայ ֆուտբոլիստները մի օր Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում կարող են նման հաջողություն գրանցել: Մինչդեռ ծանրամարտում, ըմբշամարտում պարբերաբար մեդալներ են լինում:
Մարզաշխարհի ներկայացուցիչները նաեւ նշում են մարզաձեւերի առանձնահատռկությունները հաշվի առնելու կարեւորությունը: Օրինակ, մարմնամարզությունում, ի տարբերություն մի շարք այլ մարզաձեւերի, պատանիների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ չկան: Նրանք կարող են մասնակցել 2 տարին մեկ անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնություններին, կամ էլ մեծահասակների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին, սակայն այդ տարիքում՝ մինչեւ 18 տարեկան, բարձր հորիզոնականներ գրավելու հավանականությունը շատ քիչ է: Դա շատ դժվար է անգամ փորձառուների համար: Օրինակ, աշխարհի 2015 թ. բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 2016 թ. չեմպիոն, 2017 թ. բրոնզե մեդալակիր, օլիմպիական խաղերի մասնակից Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) վերջերս Կանադայում կայացած աշխարհի առաջնությունում 5-րդ տեղը զբաղեցրեց՝ 4-րդը դարձած մարզիկին զիջելով ընդամենը 0.05 բալով:
Կան նաեւ ոչ մարզիկներից կախված իրավիճակներ, որոնց պատճառով նրանք ցանկալի արդյունքից զրկվում են: Դա կարող է լինել մրցավարական կողմնակալությունը, վնասվածքը (որի ապաքինումից հետո նա կարող է չհասցնել համապատասխան մարզավիճակում մրցաշարի մասնակցել), ի վերջո տվյալ մրցման օրը կարող է, ինչպես ասում են, պարզապես նրա օրը չլինել:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր վերջին հայտարարություններից մեկում նշում է, որ սպորտային վաշտում ծառայողները զորակոչվում են, սակայն հիմնականում չեն մասնակցում ծառայությանը: Բայց առաջարկվող օրենքով էլ մարզիկը կարող է արգելված խթանիչներ օգտագործել, մի քանի անգամ տարկետում ստանալ, 27 տարեկանը լրանալուց հետո էլ կարող է բացահայտվել նրա արարքը, նա կզրկվի մեդալներից ու բանակում ծառայած էլ չի լինի, իսկ գործող օրենքի պայմաններում այդ անբարեխիղճ մարզիկը գոնե ինչ-որ չափով կմասնակցի ծառայությանը, բանակի տրամադրության տակ կլինի:
Վիգեն Սարգսյանն ասում է նաեւ, որ սպորտային վաշտ պահելը լրացուցիչ ծախս է, որը չի արդարացվում, քանի որ մարզիկները հիմնականում զբաղված են իրենց մարզումներով ու մրցումներով: Սակայն պետք է հաշվի առնել, որ պետության կողմից չարդարացված ծախս կլինի նաեւ, եթե ուժեղ մարզիկները, որոնք ինչ-ինչ պատճառներով տարկետման համար անհրաժեշտ հորիզոնականը չեն զբաղեցրել, գնան բանակ ու հետո թողնեն սպորտը: Չէ՞ որ մինչեւ այդ ֆեդերացիաները նրանց պատրաստելու, հավաքների, միջազգային մրցումներին մասնակցելու վրա գումարներ են ծախսել:
Մարզաշխարհի ներկայցուցիչները նշում են, որ սա կարող է պատճառ դառնալ, որ տաղանդավոր մարզիկները հեռանան երկրից: Հիմա էլ կան դեպքեր, որ հայկական սպորտի հայտնի ու առաջատար մարզիկներին առաջարկում են մեծ գումարների դիմաց այլ երկրներ տեղափոխվել: Առաջարկները նրանք մերժում են հայրենասիրությունից դրդված: Մյուս կողմից կան նաեւ այլ երկրների հավաքականներում հանդես եկող մարզիկներ՝ ազգությամբ հայ, սակայն ոչ հայկական անձնագրով, որոնք հենց բանակի պատճառով անձնագիրը փոխել չեն ցանկանում: Հայկական անձնագրի ու բանակի հեռանկարի պաճառով որոշ տաղանդավոր պատանիներ էլ թողնում են սպորտը, քանի որ շարունակելու ու Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու համար պետք է ՀՀ քաղաքացի դառնան:
Այս խնդիրները կային նաեւ մինչեւ նոր օրենքի մասին քննարկումները: Մարզաշխարհի ներկայացուցիչները հաճախ էին խոսում դրանց մասին: Մասնավորապես օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը բազմիցս ասել է, որ բանակային տարիքում բազմաթիվ ըմբիշներ հեռանում են սպորտից: Ըստ նրա՝ ճիշտ կլինի, որ ստեղծվի այնպիսի սպորտային վաշտ, որտեղ մարզիկը եւ՛ պատշաճ կերպով կծառայի, եւ՛ կմնա սպորտում:
Նոր օրենքի մասին, սակայն, ոլորտի ներկայացուցիչները հիմնականում խուսափում են հրապարակային հայտարարություններ անել եւ բարձրաձայնել թերի կողմերը: Մի մասը պարզապես ենթարկվում է վերադասների հրահանգներին եւ չի ցանկանում ավելորդ գլխացավանքի տակ ընկնել, մյուս մասն էլ չի համարձակվում ասել, որ բանակում ծառայելը կարող է ինչ-որ բանի խանգարել. չէ՞ որ բանակը հասարակության աչքում բացարձակ արժեք է ու երկրի անվտանգության երաշխիքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Վարչաբենդ»-ը ելույթ կունենա Քաղաքացու օրը համաշխարհային աստղերի մասնակցությամբ Երևանում կայանալիք համերգին
Այսօրվա ավտոերթը օդից․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անկարայում հույս ունեն, որ մոտ ժամանակում կստորագրվի խաղաղության պայմանագիր Բաքվի և Երևանի միջև. Ֆիդան
ՀՀ ԱԳ փոխնախարարը թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ է տվել, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին
Վարչապետը Գյումրիում շփվում, լուսանկարվում է քաղաքացիների հետ. տեսանյութ
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցաջակցության ծրագրերից
Իմ ներկայացուցիչները մեկնել են Իսլամաբադ. եթե Իրանը չանի գործարք, կհարվածենք էլեկտրակայաններին ու կամուրջներին
Գյումրիում «Վարչաբենդ»-ը փորձեր է անում մեծ համերգից առաջ. փորձին հետևում է Աննա Հակոբյանը . տեսանյութ
Թրամփը որևէ հիմք չունի Իրանին զրկելու միջուկային զենքի մշակման իրավունքից. Փեզեշքիան
Լոնդոնում երկու սինագոգ է հարձակման ենթարկվել
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnh, 2 վիրավnր
Սպասվում են անձրև, ամպրոպ և թաց ձյուն. որոշ շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ
Վահան Կոստանյանը և Կատարի ԱԳՆ պետնախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը
Եկեք հրապարակում վառենք քրեական օրենսգիրքը, մեծ ու ժանգոտ կողպեք դնենք նորմերի վրա, բա «հայը հային կդատի՞»
Ջերմ ընդունելություն ու ժպիտներ. վարչապետը նոր կադրեր է հրապարակել ավտոերթից
Վարչապետը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը. լուսանկարներ
Երևան-Գյումրի ավտոերթ. ՀՀ վարչապետը լուսանկարներ է հրապարակել
Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո
Ամոյանը ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ
Չինաստանում մարդանման ռոբոտը գերազանցել է մարդու համաշխարհային ռեկորդը կիսամարաթոնում. տեսանյութ
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 3 մեքենա. կան տուժածներ
Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը. մեկնարկն այսօր է
Մայիսի 3-5-ը Երևանում մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն
Թագավոր ախպեր ջան, ո՞նց ես. ավտոերթի մասնակիցները ողջունում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. վարչապետին ուղեկցում է Աննա Հակոբյանը. տեսանյութ
Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով. տեսանյութ
Հո չե՞ք թրջվել. Ուջանի բնակիչները կանգնեցրել են ավտոերթը՝ ողջունելու վարչապետին. տեսանյութ
Հասնում ենք Գյումրի. վարչապետի նոր տեսանյութը
Կադրեր Երևան-Գյումրի ավտոերթից
Վաշինգտոնում տեղի ունեցածը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար
Բարի երթ բոլորին. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել
Առաջնորդում են «Խաղաղության» մեքենաները. ինչպիսին է դեպի Գյումրի ավտոերթը. տեսանյութ
Լավ օր, սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Առաջին նկարը 2018-ի գարունն է, երկրորդը՝ 2026-ի ապրիլի 19. նույն մարդը, նույն ճանապարհը. Ազարյան
Առավոտյան նախավարժանք Գյումրիի ելույթից առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փրկարարները հայտնաբերել են Թումանյանի անտառներում մոլորված քաղաքացիներին
Վարչապետը մասնակցում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացման ավտոերթին
Լավ դուք ի՞նչ սորտ եք. ո՞նց եք ձեզ զգում հիմա, այս նկարների ֆոնին. Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել
Նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Վարչապետը Երևան-Գյումրի ավտոերթի կազմակերպչական հարցերի մասին հիշեցում է արել. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT