Հայկական մամուլի ճգնաժամը. մեկ հոդված՝ տասնյակ հազարավոր ընթերցողներ, եւ ո՞ւր է ճգնաժամը

19/10/2017 schedule20:06

Հայ մամուլի օրվա առիթով հայկական լրատվական դաշտը մի շարք հրապարակումներով անդրադարձավ Հայաստանում ավանդական մամուլի, կամ ավելի ճիշտ՝ տպագիր մամուլի վիճակին: Ասելիքի մեխն այն էր, որ տպագիր մամուլը ճգնաժամի մեջ է, չկա նախկին ազդեցությունը, հարգանքը, էնտուզիազմը եւ այլն:

Այս ամենն, իհարկե, ճիշտ է, տպագիր մամուլն առաջվանը չէ, եւ առաջին հերթին դա երեւում է տպաքանակների անկումից: Բայց հայկական գրեթե բոլոր տպագիր թերթերն ունեն իրենց ինտերնետային տարբերակները. այս կամ այն թերթը գնահատելիս պետք է այս հանգամանքը նույնպես հաշվի առնել եւ այս կամ այն թերթի տպաքանակից հետեւություններ անելիս պետք է դրան գումարել նաեւ ինտերնետային տարբերակի «թվերը»:

Ի վերջո, եթե թերթը հասարակությանը լրատվություն եւ վերլուծական խոսք հասցնելու միջոց է, ապա դրա էլեկտրոնային տարբերակը նույնպես նույն նպատակին է ծառայում, ընդ որում՝ ի տարբերություն տպագիր տարբերակի, տարածության՝ հետեւաբար նաեւ՝ բովանդակության անսահման հնարավորություն է տալիս:

Այսինքն, զուտ ընթերցողին հասանելի լինելու իմաստով ավանդական մամուլը ներկայում ոչ միայն ճգնաժամի մեջ չէ, այլեւ ունի հնարավորություններ, որ 10-15 տարի առաջ չի ունեցել: Ի վերջո կարելի է գրել նույն հոդվածը եւ դա զուգահեռաբար հրապարակել ե՛ւ տպագիր, ե՛ւ էլեկտրոնային տարբերակներում՝ արդյունքում ունենալով տասնյակ հազարավոր ընթերցողներ:

Հայաստանյան ավանդական տպագիր մամուլի ամենամեծ տպաքանակը եղել է 60-70 հազարը՝ «Ազգի» եւ «Երկիրի» դեպքում՝ 1990-ականների  սկզբներին, եւ 14 հազարը՝ «Հայկական ժամանակի» դեպքում՝ 2007-2008-ին: Այս երկու օրինակների միջանկյալ ժամանակահատվածում թերթերի տպաքանակները հիմնականում տատանվել են 3000-5000 -ի տիրույթում:

Այսօր «Հայկական ժամանակի» տպաքանակը կրկին վերադարձել է երկարամյա 3000-5000-ի շեմին, սակայն  «Հայկական ժամանակում» տպագրված մեկ նյութը «Armtimes.com» կայքում կարող է ունենալ, օրինակ՝ 60 հազար ընթերցող: Վերլուծական մեկ հոդվածը կարող է ունենալ 36 հազար ընթերցող: Սրանք տեսական օրինակներ չեն, այլ վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված բազմաթիվ վիճակագրություններից պատահական ընտրություն:

Ըստ որում, այս վիճակագրությունից ունեն նաեւ մեր մյուս գործընկերները, այն թերթերը, որ զուգահեռաբար ունեն նաեւ էլեկտրոնային տարբերակներ:

Այդ դեպքում ո՞րն է խնդիրը եւ ինչո՞ւմ է արտահայտվում ճգնաժամը: Ճգնաժամը մեկն է՝ եթե նույնիսկ մեկ հոդվածը էլեկտրոնային տարբերակով կարդա 100 հազար մարդ, դրա արդյունքում խմբագրությունը չի կարող աշխատավարձ, հոնորար կամ պարգեւավճար տալ տվյալ հոդվածի հեղինակին՝ իր փայլուն աշխատանքի դիմաց: Հոդվածի/հոդվածների էլեկտրոնային ընթերցանությունից խմբագրությունը ոչ մի լումա չի ստանում, մինչդեռ տպագիր տարբերակի վաճառքից գոյանում է տվյալ թերթի ամբողջ աշխատակազմի աշխատավարձը, տպագրական ծախսերը, պագեւավճարն ու այլ անհրաժեշտ ծախսերի գումարը:

Թերթը՝ տպագիր, թե էլեկտրոնային, արժեքավոր հոդվածներ հրապարակելու համար պետք է ունենա ֆինանսական միջոցներ այդպիսի հոդվածներ գրելու ընդունակ լրագրողներ պահելու, ինչպես նաեւ՝ միջոցներ եւ ժամանակ՝ նորերին «աճեցնելու» համար: Թերթը՝ տպագիր, թե էլեկտրոնային, այդպիսի միջոցների միայն մեկ  աղբյուր ունի՝ սեփական արտադրանքը վաճառելը: Այդ արտադրանքը այսօր հասանելի է երկու տարբերակով՝ վճարովի՝ տպագիր վիճակում, եւ անվճար՝ էլեկտրոնային վիճակում:

Բնականաբար, այն քիչ թվով ընթերցողները, որ դեռ վճարում են մի բանի համար, որ կարող են ձեռք բերել նաեւ անվճար, շուտով գլխի կընկնեն դրա մասին եւ կնախընտրեն մեկ թերթի մեկ ամսվա գումարով կես կիլոգրամ կարագ գնել: Իսկ այդ թերթի հոդվածները գումարած այն ամբողջ լրատվությունը, որ չի տեղավորվում տպագիր տարբերակում, կկարդան օրվա վերջում տվյալ թերթի էլեկտրոնային տարբերակում՝ թեյ եւ կարագ-հաց վայելելով:

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ շատ կարճ ժամանակ անց այս ամբողջ հաճելի պրոցեդուրայից կմնան միայն թեյն ու կարագ-հացը, որովհետեւ ընթերցողի սիրելի լրատվամիջոցը, որ մի ժամանակ տպագիր էր, հետո էլեկտրոնային, կդադարի գոյություն ունենալ: Հանրությունը չի կարող օգտվել մամուլի ծառայություններից առանց դրա դիմաց վճարելու. այդպես չի լինում: Ահա այստեղ էլ մեր ճգնաժամն է:

Հայաստանում վերջին տարիներին ստեղծվել են էլեկտրոնային լրատվամիջոցներ, որոնք իրենց մատուցած ծառայությունների դիմաց հանրությունից ոչինչ չեն էլ ակնկալում, ի սկզբանե նման խնդիր չեն դրել եւ չեն հետապնդում: Այսինքն, եթե ուրիշ ոչինչ չմնա, այս լրատվամիջոցները կան ու կան: Բայց, ինչպես ասում են, անվճար ոչինչ չի լինում: Տվյալ դեպքում հասարակությունն այդ լրատվամիջոցների ծառայությունների համար անպայման վճարելու է, սակայն դա դրամական տեսքով չի լինելու: Բայց թե որն է լինելու վճարը, բոլորովին այլ խոսակցության թեմա է:

Եվս մի խոսք կա, որ ձրի տրված բանը լավը չի լինում: Ի վերջո հասարակությունը, որ առայժմ վայելում է մեծ թվով աղբյուրներից տեղեկատվություն ստանալու, աղբյուրների մեջ ընտրություն կատարելու հաճույքը, ինչը նոր երեւույթ է նրա համար, անպայման կանգնելու է հիասթափության եւ լրատվական քաղցի առաջ: Որովհետեւ այն բոլոր լրատվամիջոցները, որոնք իրենց արտադրանքը վաճառելու խնդիր չունեն, ունեն բազմաթիվ սահմանափակումներ այս կամ այն լրատվությունն ու վերլուծությունը հրապարակելու առումով, եւ սրանով պայմանավորված՝  նրանք ավելի շատ լրատվության խաբկանք են ստեղծում, քան լրատվություն մատուցում:

Իսկ այն լրատվամիջոցները, որ չունեն նման սահմանափակումներ, այդ թվում՝ առաջին հերթին ավանդական մամուլը, ստեղծված նոր պայմաններում իր արտադրանքը վաճառելու խնդիր  ունի, որի լուծման տարբերակներ անգամ չեն նշմարվում: Գովազդներից գոյացող  գումարը միակ ֆինանսական աղբյուրն է, որն առայժմ կայացած չէ, եւ հայտնի չէ հեռանկարում ինչպես կզարգանա լրատվամիջոց-գովազդու հարաբերությունը եւ արդյոք այն կարո՞ղ է փոխարինել լրատվամիջոց- ընթերցող հարաբերություններին՝ ֆինանսական տեսակետից:

Ներկա փուլում հայաստանյան ավանդական մամուլը երկփեղկված է, որովհետեւ պահպանելով ավանդական ձեւաչափը, փորձում է նաեւ ադապտացվել նոր իրականության հետ, քայլել ժամանակին համընթաց: Այս երկփեղկվածությունն ազդում է նաեւ բովանդակության վրա, որովհետեւ հին սերնդի լրագրողները կանգնել են վերաորակավորման խնդրի առաջ եւ ինտերնետ տիրույթին հարմարվելու դժվարություններ ունեն, իսկ նոր սերունդը դեռ չի գտել ինքն իրեն՝ տպագիր եւ էլեկտրոնային մամուլի այս կոնֆլիկտում:

Ասել, թե սա հայկական մամուլի ճգնաժամն է, նշանակում է ոչինչ չասել: Սա Հայաստանի ճգնաժամն է կամ դրա հայելային արտացոլանքը: Եվ հայկական մամուլը պարտավոր է հաղթահարել այս ճգնաժամը, որքան էլ որ դա դժվար լինի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10367 դիտում

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ