Ստիպված եմ նոր «Միսս Հայաստան» մրցույթ հայտարարել. Կարեն Արիստակեսյան

29/09/2017 schedule13:52

«Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը պատրաստվում է նոր «Միսս Հայաստան» մրցույթ անցկացնել: Այս մասին նա նշեց այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա հայտարարեց, որ սեպտեմբերի 24-ին Գոհար Հարությունյանի կազմակերպած մրցույթը բազմաթիվ առումներով չի համապատասխանում չափանիշներին, եւ ինքը ցանկանում է ավելի բարձր մակարդակով անցկացնել մրցույթը:

«Ստիպված ենք լինելու մրցույթ կամ ընդունելություն հայտարարել, որպեսզի առավել լավ կազմակերպենք այդ մրցույթը, որովհետեւ այս մրցույթը... չեմ ուզում մեկնաբանել: Դեռ մտածում եմ, գուցե հայտարարություն արվի եւ հավաք արվի, որպեսզի կարողանանք հաջորդ տարի անցկացնել: Հաջորդ տարի Հայաստանի Հանրապետության հարյուրամյակն է եւ Երեւանի 2800-ամյակը: Գուցե հայտարարվի «Միսս Երեւան»... մարզերում ենթակառուցվածքներ են ստեղծվում, որից հետո ավելի մեծ ծավալ ընդգրկվի, դրանից հետո գան մասնակցեն ավելի մեծ քանակի աղջիկներ, որոնցից հնարավոր լինի ընտրություն կատարել»,- ասաց նա:

Վերջին անգամ «Միսս Հայաստանն» անցկացվել է 2012 թ.: Կազմակերպիչը եղել է Հ2 հեռուստաընկերությունը, որն Արիստակեսյանի հետ պայմանավորվածություն է ունեցել: Այս տարիների ընթացքում Արիստակեսյանը նոր մրցույթ չի հայտարարել ֆինանսական խնդիրների պատճառով, սակայն հիմա որոշել է փորձել:

Արիստակեսյանը բարձրաձայնում է, որ օրերս անցկացված մրցույթը մի շարք թերություններ է ունեցել: Նա ընդգծում է, որ կան սահմանված կանոններ, որոնց ազգային մրցույթը պարտադիր պետք է հետեւել: Նախ աղջիկների ֆիզիկական տվյալների՝ հասակի, չափսերի հետ կապված կան խիստ չափանիշներ, որոնց Գոհար Հարությունյանի մրցույթի կազմակերպիչները չեն հետեւել: Բացի դրանից, «Միսս Հայաստանին» կարող են մասնակցել միայն ՀՀ քաղաքացիները կամ երկքաղաքացիություն ունեցողները: Այս կանոնը եւս չի պահպանվել:

«Կամ էլ պետք է «Միսս Արմենիա դիասպորա»/«Միսս Արմենիա սփյուռքը» անունով մրցույթ անցկացվի (այդ ապրանքային նշանների իրավունքները նույնպես մեզ են պատկանում), որին կկարողանան մասնակցել աշխարհում սփռված հայ գեղեցկուհիներ, որից հետո կարող են մասնակցել «Միսս Հայաստանին»»,- պարզաբանեց Արիստակեսյանը:

Այս ընթացքում դատարանում շարունակվում է քննվել Գոհար Հարությունյանի կողմից «Միսս Հայաստան»/«Միսս Արմենիա» ապրանքային նշանի օգտագործման հետ կապված հարցը: Ինչպես Արիստակեսյանն է նշում, նա դա արել է օրենքի խախտմամբ, քանի որ ապրանքային նշանի օգտագործման իրավունքն իրենն է: Արիստակեսյանը դատական կարգով պահանջում է, որ Գոհար Հարությունյանն իր խախտման վերաբերյալ հրապարակում կատարի, ինչպես նաեւ իր հաշվին դատական ակտն ամբողջությամբ հրապարակի մամուլում: Մինչեւ 2026 թվականն Արիստակեսյանը երկարացրել է ապրանքային նշանի օգտագործման իրավունքը: Ակնկալվում է, որ դա կամրագրվի դատական կարգով եւ, բացի «Միսս Հայաստան ազգային գործակալություն» ՀԿ-ից, ոչ ոք այն չի օգտագործի, պետական մարմիններն էլ չեն աջակցի այն կազմակերպություններին, որոնք անօրինական գործունեություն են ծավալում (այս դեպքում ՀՀ Սփյուռքի ու Մշակույթի նախարարություններն աջակցում էին Գոհար Հարությունյանին): Հնարավոր է՝ նաեւ փոխհատուցում պահանջի Գոհար Հարությունյանից: Դատական նիստը կայանալու է հոկտեմբերի վերջին:     

Տպել
7933 դիտում

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)